ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացիները չեն վստահում գործող իշխանությանը, որ նա կարող է ապահովել երկրի անվտանգությունը. Սպիրիդոնով 06/18/2021 14:36 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Նախընտրական մրցավազքի ավարտին մենք տեսնում ենք, որ հիմնական պայքարը ծավալվում է մի կողմից Հայաստանի վարչապետ պաշտոնակատարի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, մյուս կողմից՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմության դաշինքների ներկայացուցիչների միջև: Այս մասին հայտարարել է քաղաքագետ և վերլուծաբան Նիկոլայ Սպիրիդոնովը «Ինտեր Ակցիա» ընկերության կողմից կատարված սոցհարցման արդյունքները վերլուծելով:
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանում ընդդիմությունը վերջին շաբաթների ընթացքում շատ ակտիվ է աշխատում: «Ընդդիմությունը ուժեղացնում է իր ընտրական աջակցությունը և իրականացնում է շատ ակտիվ քարոզարշավ: Միևնույն ժամանակ, իշխանությունները չեն հետևում նոր զարգացումներին, մնում են անցյալում և հիմնականում հետապնդում են անցյալի ուրվականներին: Բայց միշտ չէ, որ հնարավոր է պայքարել անցյալի ուրվականների դեմ»,- ընդգծեց Սպիրիդոնովը:
Քաղաքագետի խոսքով՝ չնայած նախընտրական արշավը կարճ էր, բայց շատ հագեցած էր: Նա հավելեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ ընթացիկ հարցումների ժամանակ քաղաքացիները հաստատել են իրենց դժգոհությունը սոցիալական և ներկայիս անվտանգության իրավիճակից:
«Դժբախտաբար, աշնանային սրացումից հետո մայիսին տեղի ունեցավ ևս մեկ սրացում, և իշխանությունները ցույց չտվեցին քաղաքացիների անվտանգության մակարդակի բարձրացման հասկանալի ուղիներ, ինչպես նաև նրանց բարեկեցությունը բարելավելու ուղիներ: Հետևաբար, հայերն այս ընտրությունները ընկալում են որպես որոշակի փոփոխությունների շանս: Այս առումով ենթադրություն կա, որ մասնակցության ցուցանիշը կարող է բավականին բարձր լինել, ընտրողները մոտիվացված են տեղամասեր գնալ: Բացի այդ, բարձր մասնակցությունը նվազեցնում է կեղծիքների հավանականությունը: Կեղծիքների մեծ մասը իրականացվում է ցածր մասնակցության դեպքում», - բացատրեց Սպիրիդոնովը:
Քաղաքագետը նշեց, որ վերջին շրջանում ընդդիմության վարկանիշն աճել է: «Կարծում եմ՝ աճը տեղի է ունենում այն բանի շնորհիվ, որ շատ չկողմնորոշված քաղաքացիներ նախապատվությունը տալիս են ընդդիմությանը, որը ակտիվ քարոզչություն է իրականացնում: Ընդհանրապես, հայերը գոհ չեն իրենց ֆինանսական վիճակից և անվտանգության խնդիրներից: Ինձ թվում է, որ նրանք մտածում են ապագայի մասին, որը ցանկանում են տեսնել ավելի լավ և անվտանգ: Քաղաքացիները կասկածներ ունեն, որ ներկայիս իշխանությունները կկարողանան լուծել այդ խնդիրները»,- շեշտեց նա:
Սպիրիդոնովն ասաց, որ դժվար թե որևէ քաղաքական ուժ 50% -ից ավելի քվե հավաքելու շանսեր ունենա, բայց այդպիսի մեծամասնություն կարող է ձեռք բերել միավորված ընդդիմությունը:
«Ընտրություններից հետո մեծամասնություն կարող է ձևավորվել, բայց դժվար թե դա կարողանա անել մեկ քաղաքական ուժը: Ընտրողները պետք է հասկանան, որ այս ընտրությունները ճակատագրական են լինելու: Ընտրությունների արդյունքում կա՛մ Հայաստանը կմնա անցյալում, կա՛մ որոշ փոփոխություններ տեղի կունենան: Բայց յուրաքանչյուր ընտրող պետք է հասկանա, որ եթե ինքը չի գալիս ընտրություններին, ապա առանց նրա կարող է որոշվել երկրի ապագան: Հին հույն փիլիսոփա Արիստոտելը այն քաղաքացիներին, ովքեր չեն մասնակցում ընտրություններին, անվանում էր ապուշներ », - ասաց քաղաքագետը:
Սպիրիդոնովի խոսքով՝ չնայած այն բանին, որ չկողմնորոշված քաղաքացիների թիվը դեռ շատ մեծ է, այնուամենայնիվ դժվար թե որևէ կուսակցություն, որը, ըստ հարցումների, ձայների պակաս ունի, առաջ անցնի: Նրա կարծիքով, հիմնական պայքարը ծավալվելու է առաջատար քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև:
Քաղաքագետը շեշտեց, որ երկրում լարվածություն կա, և, միգուցե, այս ամենը բախումների կհանգեցնի, մինչդեռ, նրա գնահատմամբ, ամբողջ աշխարհն այժմ նայում է Հայաստանին, և բոլոր հարցերը պետք է լուծվեն ժողովրդավարական ճանապարհով:
Ինչ վերաբերում է հարցման արդյունքների մասնատմանը, ըստ քաղաքագետի, ոչ բոլոր մարդիկ կարող են ընտրել կամ վստահել նույն թեկնածուին: «Ես հիմքեր չեմ տեսնում հարցումներին չվստահելու համար: Դրանք ճշգրտորեն արտացոլում են մարդկանց տրամադրությունը: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ ընտրությունները անկանխատեսելի գործընթաց են: Ավելին, կլինի լռության մի օր, երբ քաղաքացիները կարող են վերանայել իրենց տեսակետը: Նույնիսկ քվեախցիկում մարդը կարող է վերանայել իր տեսակետը: Բայց, այնուամենայնիվ, մեծամասնությունը քվեարկում է այնպես, ինչպես նշել են հարցման մեջ»,-ասաց նա:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Ինտեր Ակցիա» ընկերության կողմից իրականացված սոցիալական հարցումների համաձայն՝ ընտրություններում հաղթելու է ընդդիմությանը։
Խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորություն ունի 4 քաղաքական ուժ, իսկ ձայները կբաշխվեն հետեւյալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր» 21.9 տոկոս
«Հայաստան» դաշինք 20.8 տոկոս
«Պատիվ ունեմ» դաշինք 12.2
ԲՀԿ 5.1 տոկոս
ԼՀԿ 3.1 տոկոս։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ