ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քարոզարշավի բովանդակային դեֆիցիտը. «Փաստ» 06/17/2021 10:12 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է . «Նախընտրական քարոզարշավի եզրափակիչ փուլն աչքի է ընկնում մի շարք յուրահատկություններով։ Քանի որ խայտառակ պարտությունից հետո ներքաղաքական դաշտում մեծ վակուում է առաջացել, ապա ընտրապայքարի ընթացքում իրենց ուժերը փորձում են 26 քաղաքական ուժեր, այդ թվում՝ 4 դաշինք։ Ըստ էության, այսօր մեր պետականությունը վտանգի առաջ է կանգնած, և այս տեսանկյունից թվում էր, թե քարոզարշավը խարսխված պիտի լինի պետության, հայ ժողովրդի արժեքային համակարգի ու հստակ գաղափարախոսական ուղղվածության վրա։ Հենց գաղափարական պայքարը և ապագայի նկատմամբ տեսլականն է, որ քաղաքացիներին պետք է վերջնական կողմնորոշվելու հնարավորություն տա, թե իրենց ընտրությամբ ինչպիսի զարգացման մոդել ու տեսլական են նախընտրում։
Սակայն ընտրապայքարի ընթացքը ցույց տվեց, որ քարոզչական գործընթացի մեջ ընդգրկված ուժերից ոչ բոլորն են ապահովում քարոզարշավի բովանդակային կողմը։ Այս առումով հանդարտ, գրագետ և բովանդակային քարոզարշավ են տանում նախ և առաջ «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը և ԲՀԿ-ն, որոնք, ըստ փորձագետների, այս ընտրության ֆավորիտներն են և հստակ ներկայացնում են պետության ապագայի հետ կապված իրենց ծրագրերն ու անելիքները։ Այսինքն՝ այս ուժերի համար առաջնայինը պետականությունն ու պետության հիմնասյուներն են, որոնք պետք է առաջին հերթին կարգի բերել։ Ի հակադրություն այս ուժերի՝ Փաշինյանի գլխավորած իշխանական ուժը քարոզարշավի ընթացքում առանձնանում է իր ծայրահեղ պոպուլիզմի դրսևորումներով։
ՔՊ-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն դուրս է քաղաքական դասական պատկերացումներից, այսինքն՝ պարզապես չունի որևէ գաղափարախոսական ուղղվածություն, ինչի մասին, ի դեպ, ժամանակին հպարտությամբ խոսում էր Նիկոլ Փաշինյանը։ Նա նույնիսկ նշում էր, թե ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն, և իրենք իրենց դուրս են դնում գաղափարախոսական ստանդարտներից։ ՔՊ-ին իրականում գաղափարախոսություն պետք էլ չէ. Փաշինյանի ստվերի տակ տեղավորված մարդկանց միավորում են ոչ թե գաղափարական պատկերացումները, այլ իշխանության ընձեռած հնարավորությունները։ Եվ երբ այս քաղաքական ուժն այլևս իշխանություն չի ունենա և չի օգտվի իշխանության ընձեռած հնարավորություններից, այդ դեպքում «առնետավազքը» կդառնա անխուսափելի, և մեծ թվով մարդիկ կհեռանան ՔՊ-ից, այդ թվում՝ այն փոքրաթիվ խմբից, որը կանցնի խորհրդարան։
Մյուս կողմից՝ երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի իրականացրել ոչ մի խոստում, կյանքի չի կոչել ոչ մի հայանպաստ ծրագիր, նրա ղեկավարած իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում անխտիր: Ուրեմն, ընտրողին ասելու ոչինչ չունեն: Դրա համար էլ մնում են անհավասարակշիռ գոռգոռոցները, սպառնալիքները, այդ թվում՝ մասնավոր սեփականատերերի նկատմամբ, նոն-ստոպ ստերը, «օդում կախված լուրերը» և, իհարկե, մտածելու ունակությունը, ցավոք, կորցրած, մասսայի սիրելի «նախկինների» թեման: Ու չնայած «Ապագա կա» կարգախոսին, Փաշինյանը մնացել է անցյալում, նրա խոսքը հիմնականում կենտրոնանում է անցյալի, այլ ոչ թե ապագայի վրա։ Այլ կերպ նա չի էլ կարող: Նախկինների քննադատության և թշնամանքի բորբոքման միջոցով Փաշինյանը ձգտում է արդարացնել իրեն»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 17․06.21թ համարում․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ