ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԳՆ գործողությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական քարոզչության շրջանում լրատվամիջոցների հետ Դաշինքի հաղորդակցությունը խոչընդոտելուն միտված դիտավորություն. հայտարարություն 06/17/2021 15:44 | ԼՐԱՀՈՍ
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի հայտարարությունը ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների կոնտակտային տվյալները չտրամադրելու վերաբերյալ.
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքը դիմել է Արտաքին գործերի նախարարություն՝ 2021 թ. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների կոնկատային տվյալները ստանալու խնդրանքով, որին ի պատասխան ստացել է մերժում։
Նախարարությունը մերժումը պայմանավորել է երկու հանգամանքով․
1. Հարցումը պետք է ներկայացվի գրավոր,
2. Կոնտակտային տվյալները հանդիսանում են անձնական տվյալ և դրանց տրամադրումը երրորդ անձանց անթույլատրելի է։
Հայտարարում ենք, որ Արտաքին գործերի նախարարության գործողությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական քարոզչության շրջանում լրատվամիջոցների հետ Դաշինքի հաղորդակցությունը արհեստականորեն խոչընդոտելուն միտված դիտավորություն։
Հավատարմագրման նպատակը լրատվամիջոցների կողմից ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու հնարավորություն ստանալն է։
Ակնհայտ է, որ հավատարմագրման գործընթաց անցած լրատվամիջոցներն առավել քան շահագրգռված են իրենց գործառույթների ամբողջական իրականացմամբ և վերջիններիս հետ կապ հաստատելու միջոցները չեն կարող դիտվել որպես օրենքով պաշտպանվող և հրապարակման ոչ ենթակա անձնական տվյալ։
Ճիշտ հակառակը, «զանգվածային լրատվական գործունեություն» անվանումը պարզորոշ վկայում է, որ այս գործունեությունն իրականացնողը նպատակ ունի հանրային հասանելիություն ունենալ, ինչից և բխում է, որ նրանք իրենց հետ կապ հաստատելուն ուղղված տվյալները հասանելի՝ հանրամատչելի են դարձնում սեփական կամքով։
Գրավոր հարցում ներկայացնելու ձևական պահանջի չարաշահմամբ, Արտաքին գործերի նախարարությունը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ օգտվելու գրավոր հարցմանը պատասխանելու օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետից։
Հաշվի առնելով նախընտրական շրջանի սահմանափակ տևողությունը, այս ճանապարհով նախարարությունը փորձում է հնարավորինս սահմանափակել և կանխարգելել քաղաքական ուժերի շփումը օտարերկրյա լրատվամիջոցների հետ։
Ժողովրդավարության սահմանադրական սկզբունքի հիմքում ընկած և դրա շարժիչ ուժը հանդիսացող ազատ հաղորդակցության սկզբունքի նման խոչընդոտումը անթույլատրելի է։
Արտաքին գործերի նախարարության գործողությունները չեն հետապնդում որևէ լեգիտիմ նպատակ և կոպտորեն խախտում են Սահմանադրությամբ նախատեսված տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության, ինչպես նաև տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքները:
Նման գործողությունները մենք դիտարկում ենք որպես պետական ապարատի ապօրինի գործադրմամբ՝ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի հրապարակային գործունեությունը խոչընդոտելու հերթական անթաքույց փորձ, ինչպես նաև միջազգային հանրությանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության ներկայացման կանխման աղաղակող դրսևորում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ