Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է քաղաքական հավաքների ընթացքում երեխաների իրավունքները խախտող իրավիճակներ. ամփոփ վերլուծություն 06/17/2021   13:13  |  ԼՐԱՀՈՍ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է քաղաքական հավաքներին երեխաների մասնակցության հետ կապված խնդրահարույց, ինչպես նաև նրանց լավագույն շահերը խախտող իրավիճակներ.

1.  Խիստ մտահոգիչ են երեխաների մասնակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում այն հավաքներին, որտեղ հնչում են ատելություն ու վիրավորանք, բռնության հետ ասոցացվող խոսքեր: Առկա են նաև երեխաների ներկայությամբ հայհոյանքի խոսքեր հրապարակային հնչեցնելու դեպքեր:

Օրինակ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ երեխաների մասնակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ համայնքում քարոզարշավի ընթացքում հնչեցրել է այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «...հունիսի 20-ից հետո մենք անպայման գալու ենք նրանց հետևից և այդ բոլոր քրեական թափթփուկները պառկելու են ասֆալտների վրա» կամ «եթե որոշ գեղացի թափթփուկ պաշտոնյաներ հասկանում են միայն ուժի լեզուն, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը նրանց հետ կխոսի ուժի լեզվով: Եվ ես ձեզ խոստանում եմ՝ բոլոր այդ թափթփուկները պառկելու են Ագարակի ասֆալտներին»:

Այս համատեքստում հատկապես անընդունելի է երեխաների մասնակցությամբ նախընտրական քարոզարշավին նման կոչեր անելը՝ դրանով երեխաների համար ևս ստեղծելով ատելության մթնոլորտ: Երեխաներն այս հարցերի նկատմամբ առավել խոցելի են նաև այն պատճառով, որ նրանց մոտ այդ խոսքերը կարող են արագ փոխակերպում ստանալ:

Երեխաների ծնողները, խնամակալները և պատասխանատու այլ անձինք հենց իրենք պետք է երեխաներին քաղաքական բնույթ ունեցող նման հավաքներին ներգրավելու նպատակահարմարությունը դիտարկեն նաև այս փաստերի հաշվառմամբ:

2. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է հրապարակումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մասնակցությամբ տարբեր մարզերում անցկացվող նախընտրական հավաքներին վարչական լծակների գործադրմամբ, դպրոցների տնօրենների հորդորով կազմակերպված խմբերով ուսուցիչների և աշակերտների ներգրավվածության վերաբերյալ:

Քաղաքական բնույթ ունեցող հավաքներին կազմակերպված խմբերով դպրոցների տնօրենների, ուսուցիչների և երեխաների ներգրավվածության, այդ թվում՝ դասերի ժամերին ներգրավվածության դեպքերի մասին են վկայում հրապարակային տարբեր աղբյուրներով տարածվող տեսանյութերում դպրոցի տնօրենների և ուսուցիչների որոշ մեջբերումներ:

Օրինակ՝ լրատվամիջոցներում տարածվող տեսանյութերից մեկում Վարչապետի պաշտոնակատարի իրականացրած քարոզարշավին մասնակցող ուսուցիչը, լրագրողի այն հարցադրմանն ի պատասխան, թե արդյո՞ք իրեն նախապես տեղեկացրել էին տվյալ հանդիպման մասին, նշել է՝ «Իհարկե: Տնօրինության աչքից չընկնելու համար եկել եմ: Ուրիշ ի՞նչ կարող էի անել, եկել եմ, բայց չեմ մասնակցում, հոգեպես չեմ մասնակցում»:

Փոքր Վեդիի նույն նախընտրական հավաքին ուսուցիչների և աշակերտների՝ դասերի ժամերին մասնակցության վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝ դպրոցի տնօրենը նշել է, որ «ամբողջ կոլեկտիվով դիմել են, որ մի փոքր կրճատումներ անենք դասերի, բոլոր դասերն արել ենք և մասնակցել ենք...»:

Վարչապետի պաշտոնակատարի կողմից ՀՀ Արարատի մարզի Արևշատ գյուղում անցկացվող նախընտրական հավաքին ևս մասնակցել են դպրոցի տնօրեն, ուսուցիչներ և աշակերտների խմբեր, որի կապակցությամբ դպրոցի տնօրենը նշել է, որ «երեխաներն ուզեցին, մենք որոշեցինք թող մասնակցեն, ոչինչ, անմիջապես հետո կգնանք դասի»: Ուսուցիչներից մեկն էլ նշել է, որ «երեխաներ չեն, հիմնականում ուսուցիչներ են: Դասարանները կիսված են, մի մասն այսօր տանն են, դասի չեն, իրանք են ավելի շատ: Ովքեր որ դասի են, կգնան դասի»: Այսպիսով, ուսուցիչը հաստատել է, որ աշակերտների մի մասը քարոզարշավին մասնակցում են դասերի ժամերին: Այս իրավիճակը հատկապես խնդրահարույց է աշակերտների կրթության իրավունքի ապահովման տեսանկյունից:

Պետք է գիտակցել, որ խաղաղ հավաքներին երեխաների մասնակցության իրավունքի իրացում չէ, երբ երեխաները դասերի ժամերին ներգրավվում են քաղաքական բնույթ ունեցող հավաքների։

Հարցն այն է, որ տվյալ ուսումնական տարում դպրոցներում ուսումնական գործընթացը 3-11-րդ դասարանների աշակերտների համար 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ավարտվելու է հունիսի 18-ին, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ հունիսի 19-ին։

Հատկապես խնդրահարույց է, երբ երեխաները նման հավաքներին ներգրավվում են առանց ծնողների տեղեկացվածության ու համաձայնության։ Ամեն դեպքում, հակառակը փաստող որևէ տվյալ մշտադիտարկմամբ չի արձանագրվել:

Դպրոցների տնօրեններն ու ուսուցչական անձնակազմը, ինչպես նաև իրավասու մարմինների ներկայացուցիչները պարտավոր են իրենց գործողություններում առաջնորդվել բացառապես երեխաների լավագույն շահերով, երեխաների անվտանգության, ծնողների, խնամակալների, ուսումնական հաստատության պատասխանատու ներկայացուցիչների վերահսկողության, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքի երաշխավորման սկզբունքով:

3.  Արձանագրվել է նաև «Փաստերի ստուգման հարթակի» հրապարակումն այն մասին, որ տեղեկություններ են ունեցել հունիսի 8-ին Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքին մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով համայնքի մանկապարտեզների մի քանի տնօրենների հրահանգ տալու վերաբերյալ։ Հրապարակված հեռախոսազրույցի ժամանակ Գորիսի մանկապարտեզներից մեկի տնօրենը հայտնում է, որ մասնակցության վերաբերյալ հրահանգ եղել է:

Պաշտպանի մշտադիտարկումն արձանագրել է նաև դեպք, երբ Արմավիրի մանկապարտեզներից մեկի ֆեյսբուքյան էջը տարածել է իշխող կուսակցության քարոզարշավի տեղի ունենալու ժամանակի և վայրի վերաբերյալ իրազեկող տեղեկություն:

Տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև նրանց ենթակայության ներքո գործող հաստատությունները, այդ թվում՝ մանկապարտեզները, պետք է ձեռնպահ մնան այնպիսի նյութեր հրապարակելուց, որոնք ուղղված են որևէ քաղաքական կուսակցության նկատմամբ հասարակության աջակցության վրա ազդելուն:

4.   Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է երեխաների կողմից քարոզչական բնույթ ունեցող գրություններով հագուստով, պաստառներով շրջելու, պաստառներ փակցնելու կամ պատռելու, տարբեր կուսակցությունների թռուցիկներ բաժանելու, քարոզարշավի ընթացքում երեխաներին ծափ տալ, ինչպես նաև քաղաքական բնույթի որոշակի վանկարկումներ անել հորդորելու դեպքեր:

Օրինակ՝ Արարատում, Բյուրեղավանում, Մասիսում, Որոտանում իշխող կուսակցության քարոզարշավի ընթացքում Վարչապետի պաշտոնակատարի, ինչպես նաև այլ անձանց հորդորով երեխաների խմբի կողմից արվել են իշխող կուսակցությանն աջակցող քարոզչական վանկարկումներ: Արձանագրվել է նաև երեխաներին թռուցիկների բաժանման գործընթացում ներգրավելու դեպք:

5. Արձանագրվել է երեխաների կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզչական գրությամբ գլխարկն այրելու, դա տեսանկարահանելու և համացանցում տարածելու դեպքը, որն խիստ մտահոգիչ է և ավելի է խորացնում նախընտրական քարոզչության ընթացքում առանց այդ էլ տարածում գտած ատելության մթնոլորտը, այդ թվում՝ երեխաների շրջանում, որը չի բխում երեխաների լավագույն շահերից:

Ավելին, տեսանյութի սկզբում երեխաներից մեկը հարցնում է, թե որ կուսակցության քարոզչական գրությամբ գլխարկն են իրենք այրում, որը վկայում է այն մասին, որ երեխաներից շատերը լիարժեք չեն  գիտակցում իրենց կողմից իրականացվող գործողության բնույթը և նպատակը: Հակառակ դրան՝ կրում են կոնկրետ քաղաքական ուժի հետ նույնականացվող շապիկ և անում են տվյալ քաղաքական ուժին սատարող կոչեր:

6.   Քաղաքական գովազդային արշավների հետ կապված՝ արձանագրվել է, երբ  երեխաները լուսանկարվել են կուսակցության քարոզչական թռուցիկներով, պաստառներով և լուսանկարները տարածվել են կուսակցության ֆեյսբուքյան էջերով: Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ապարանի տարածքային կառույցի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է երեխայի լուսանկար՝ տվյալ կուսակցության թռուցիկը ձեռքին:

Միջազգային պահանջների համաձայն՝ քաղաքական բնույթ ունեցող հավաքներին երեխաների մասնակցության դեպքում անհրաժեշտ է ապահովել երեխաների իրազեկված, գիտակցված և կամավոր մասնակցությունը: Կարևոր է ծնողների, խնամակալների տեղեկացվածությունը, նրանց համաձայնության առկայությունը և վերահսկողությունը տվյալ գործընթացի նկատմամբ։ 

Երեխաները պետք է պաշտպանված լինեն այնպիսի իրավիճակներից, երբ նրանք քաղաքական կուսակցական գործունեության, հատկապես՝ ընտրարշավների ընթացքում քաղաքական գործիչների կողմից «օգտագործվում են» որպես «զարդարանք» իրենց քարոզչությունն իրականացնելու համար: Երեխաները չպետք է նախընտրական շրջանում քաղաքական կուսակցությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին ներգրավվեն որպես «ֆոն» (նստած, կանգնած կամ այլ եղանակով):

Արատավոր են այն երևույթները, երբ երեխաներին կանգնեցնում են աղ ու հացով դիմավորելու քաղաքական գործիչների կամ տարբեր չինովնիկների: Պարզ չէ՝ դրա իմաստը ո՞րն է առհասարակ: Եվ ինչու՞ են հենց երեխաներ ներգրավվում ու ինչու՞ չեն կարող դա անել չափահասները: Ակնհայտ է, որ այստեղ նույնպես գոյություն ունի երեխաներին տարբեր քաղաքական կամ այլ նպատակներով օգտագործելու գործոնը:

Պաշտպանն արձանագրում է, որ խաղաղ հավաքներին, այդ թվում՝ քաղաքական, երեխաների մասնակցության արգելք գոյություն չունի։ Կարևոր նշանակություն ունի խաղաղ հավաքներին կամ այլ զանգվածային միջոցառումներին երեխայի մասնակցության, երեխայի կարծիքի ազատ արտահայտման իրավունքների պատշաճ ապահովումը։

Այնուամենայնիվ, հավաքներին երեխաների մասնակցության հարցը դիտարկելիս անհրաժեշտ է առաջնորդվել երեխաների լավագույն շահերին առաջնահերթ ուշադրություն դարձնելու հրամայականով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակները:

Պետք է միշտ նկատի ունենալ երեխայի լավագույն շահերը՝ որպես բացարձակ արժեք և այն, որ դրանցով չառաջնորդվելը երեխայի իրավունքների խախտում է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:25 16/06/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները մեր գերիներին օգտագործելով զբաղվում են մարդկանց առեւտրով
11:22 16/06/2021  |  ԼՐԱՀՈՍՏարոն Չախոյանը և Վահագն Ալեքսանյանը զբաղված են հանցածին վարքագծով. ՄԻՊ
10:41 16/06/2021  |  ԼՐԱՀՈՍԲոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք․ հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության պատվիրակության հետ
10:41 15/06/2021  |  ԼՐԱՀՈՍՊետք է դադարեցնել «ասֆալտին պառկեցնելու», «պատերին տալու», «չփորձել թպրտալու» արտահայտությունների օգտագործումը. ՄԻՊ
22:50 14/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Անհայտ անձինք ՄԻՊ անունից մոտենում են մարդկանց՝ հարցերով, թե քաղաքական որ ուժին կամ անձին են ձայն տալու
14:59 14/06/2021  |  ԼՐԱՀՈՍՍյունիքի մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են.ՄԻՊ
12:13 14/06/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ կառավարությունը պետք է հրատապ դիմի ՄԻԵԴ Ադրբեջանի զինվածուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու նպատակով. ՄԻՊ
10:43 14/06/2021  |  ՄեկնաբանությունՀանրային բարձր վստահությունն ու հեղինակությունը ամենից թանկն է ինձ համար. Թաթոյան
14:42 13/06/2021  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից ազատ վերադարձած 15 անձանց հետ
13:27 13/06/2021  |  ԼՐԱՀՈՍՀանրային հեռուստաընկերությունն ու «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին նախընտրական հոլովակի հեռարձակման հարցով․ Պաշտպանը հարցումներ կուղարկի Հ1 և ՀՌԱՀ

Արխիվ

[]