ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԸՀ-ն անգործությամբ նպաստում է ատելության մթնոլորտին, ինչը կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. Արա Զոհրաբյան 06/17/2021 16:22 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Վարչական դատարանն այսօր ժամը 22-ին կհրապարակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցումն անվավեր ճանաչելու գործով որոշումը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վարչական դատարանը՝ դատավոր Միքայել Մելքումյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Գևորգ Սոսյանի, Արթուր Ավագյանի, Հրաչ Այվազյանի, Գրիգոր Առաքելյանի հեռացել է խորհրդակցական սենյակ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության հայցադիմումի վերաբերյալ որոշում կայացնելու, որով կուսակցությունը պահանջում է պարտավորեցնել ԿԸՀ-ին՝ դիմել դատարան՝ «ՔՊ»-ի գրանցումն անվավեր ճանաչելու համար։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ կուսակցությունը դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դիմի դատարան, սակայն ԿԸՀ-ն մերժել էր դիմումը, ինչի դեմ «Զարթոնք» կուսակցությունը հայցադիմում է ներկայացրել դատարան։
Արա Զոհրաբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու խնդրանքով ԿԸՀ դիմելու համար որպես հիմք է հանդիսացել Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված բռնության և ատելության խոսքերը, քանի որ գտնում են, որ դա ազդում է ուղիղ ընտրական արդյունքների վրա, սակայն ԿԸՀ-ն մերժել էր դիմումը՝ պատճառաբանելով, որ քարոզչության բովանդակության մեջ չի մտնում։
ԿԸՀ նշված որոշումից հետո հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան, որի քննությունն սկսվել է երեկ եւ շարունակվել այսօր՝ հինգ դատավորի կազմով։ Զոհրաբյանի փոխանցմամբ՝ դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը հարցեր է ուղղել ԿԸՀ ներկայացուցչին՝ նշելով, թե արդյոք ԿԸՀ-ն է պատասխանատու ընտրությունների անցկացման կազմակերպման գործընթացի կազմում, ինչին ի պատասխան պատասխանող կողմն ընդունել է, որ իրենք են։ Բացի դա՝ հայցվոր կողմը հետաքրքրվել է, թե արդյոք ԿԸՀ-ն է օրինականության վերահսկողություն իրականացնում, ինչին ի պատասխան ԿԸՀ-ն ընդունել է, որ օրինականության վերահսկողություն իրենք են իրականացնում։
Զոհրաբյանը մատնանշեց նաև անձնական իրավունքի իրականացման ԱՊՀ կոնվենցիան, որտեղ հստակ գրված է, որ թեկնածուն կամ կուսակցությունն իրավունք չունի ատելության խոսք, նույնիսկ՝ հոգեբանական հարկադրանք կիրառելու։
«Այս առումով՝ փորձեցինք ցույց տալ, որ ԿԸՀ-ն անգործություն է ցուցաբերում։ Փոխարենն ինքը զսպի այս ատելության մթնոլորտը, հակառակը՝ իր անգործությամբ նպաստում է, մինչդեռ այս ատելությունը բերելու է նրան, որ բախումների է տանում Նիկոլ Փաշինյանը։ Դա ուղիղ երևում է նրա վարքագծից»,- նշեց Զոհրաբյանը։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը նաև պարբերաբար հայտարարում է հնարավոր քաղաքացիական պատերազմի, բախումների մասին, Զոհրաբյանն արձագանքեց՝ նշելով, որ նման մտահոգություն ունի։
Հարցին՝ այդ համատեքստում ինչպես է գնահատում իրավապահ մարմինների աշխատանքը, հաշվի առնելով, որ, օրինակ երեկ նաև ՀՀ փոխոստիկանապետը հայտարարել էր, որ մուրճը սառը զենք չի համարվում, Զոհրաբյանը նշեց, որ այդ մասով ուսումնասիրություններ են ներկայացվում և առաջիկայում քայլեր կձեռնարկվեն։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ