ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շուրջ 10 օր առաջ ԸՎԿ-ն բարձրաձայնել է, որ Վանաձոր ԲԿ-ում շուրջ 300 անձի աշխատավարձ է բարձրացվել՝ հարկատուների միջոցներով, եթե շատ մեծ ցանկություն ունի, կարող է 1000 դոլարը փոխանցել ինձ. Մելիքյան 06/16/2021 23:15 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար գումար առաջարկելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ինքնին վկայում է, որ մեր երկրում Նիկոլ Փաշինյանը և նրա շրջապատն ինչ-որ գումարների են տիրապետում, որտեղի՞ց 1000 դոլար, ի՞նչ ֆոնդերի մասին է խոսքը գնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Ընտրությունների վերահսկման կոմիտեի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ՔՊ-ն ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար 1000 դոլար պարգև է խոստանում: Քաղաքացիները 500 հազար ՀՀ դրամ կստանան՝ յուրաքանչյուր նման հայտարարության համար։
Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռևս 10 օր առաջ բարձրաձայնել են պետական միջոցների հաշվին ընտրակաշառքի մասին, սակայն առ այս պահը պարզաբանում չի ստացվել։ Խոսքը, մասնավորապես, Վանաձոր բժշկական կենտրոնում տարվա կեսին շուրջ 300 անձի աշխատավարձ է բարձրացվել՝ հարկատուների միջոցներով, մինչդեռ բյուջետային հիմնարկներում դա հնարավոր չէ, քանի որ նման հաստատությունները նախապես պլանավորվող բյուջե են ունենում։ «Մենք դրա մասին բարձրաձայնել ենք, հարցումներ ենք ուղարկել, բայց պատասխաններ չենք ստացել։ Եթե շատ մեծ ցանկություն ունի, կարող է 1000 դոլարը փոխանցել անձամբ ինձ»,- նշեց Մելիքյանը։
Դիտարկմանը՝ փորձ է արվում պետական բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանե՞լ՝ Մելիքյանը նշեց, որ բազմաթիվ տեղեկություններ են ստացել, այս դեպքը շատ հստակ էր, քանի որ այդ մասին ֆեյսբուքյան էջում նշվել է և հիմնարկի ղեկավարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում է, պաշտոնապես նրանք շնորհակալություն էին հայտնել «ՔՊ» ցուցակում գտնվող Առողջապահության նախարարին և մարզպետին, դա ակնհայտ ընտրակաշառքի դրսևորում է, այն էլ՝ պետական միջոցների հաշվին։ Բացի դա՝ Մելիքյանն ընդգծեց, որ եթե նման տեսանյութեր չլինեն կամ լինի 1-2 տեսանյութ, ապա դա կնշանակի, որ ընտրակաշառք մեր երկրում ընդհանրապես չի բաժանվել ընդդիմադիրների կողմից, որովհետև մարդիկ ավելի մեծ ցանկություն կունենան 1000 դոլարի չափով գումար վաստակել, քան՝ մանր-մունր ընտրակաշառքներ։
«Կարծում եմ՝ այդտեղից մենք ևս հետևություն կանենք, եթե, իհարկե, մարդիկ դեռևս վստահում են իր կողմից տրված խոստումներին»,- նշեց Մելիքյանը։
Հարցին՝ արդյոք կարող ենք արձանագրել, որ դա քաղաքական կոռուպցիայի դրսևորում է, Մելիքյանը պատասխանեց՝ նշելով, որ քաղաքական կոռուպցիան չսահմանված երևույթ է և կան դեպքեր, երբ ընդդիմությունը նման հայտարարություններ է անում, ինչ-որ ֆոնդ է հավաքում՝ փորձելով պայքարել ընտրակաշառքների դեմ, բայց չի հիշում, որ նման դրսևորումներ լինեն իշխանության ուժի կողմից, որովհետև իշխանությունն ունի լայն գործիքակազմ, օրինակ՝ ոստիկանություն։
«Եթե մինչ այս մենք կարող էինք հայտարարել, որ ՔՊ տրամադրության տակ է Ոստիկանությունը, ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները և եթե ընտրակաշառքի մասին է խոսքը, ապա նրանք պարտավոր են դա բացահայտել, հիմա դրան գումարվեց նաև չգիտես ինչ գումարներով խոստացված դրամական լուրջ փոխհատուցում» ,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ հիմա կկարողանան հետևություններ անել՝ արդյոք ընտրակաշառքի մասին խոսք գնացել է, թե ոչ։
Թեև վերջին շրջանում պարբերաբար բարձրաձայնվում է ընտրակաշառքի հարցը, սակայն նախընտրական գործընթացներում կան առավել կարևոր հարցեր, ինչպիսիք են արցախցիների՝ քվեարկությանը մասնակցելու գործընթացում առկա խոչընդոտներին։
Այս խնդրին անդրադառնալով՝ Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Վարդենիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատասխանատուն Արցախի երեք նախկին բնակիչների տարել է Ոստիկանություն, գրանցել տվել, որ նրանք կարողանան մասնակցել քվեարկությանը, իսկ մյուս մարդիկ, որոնք ՔՊ հովանու ներքո չեն, մերժումներ են ստանում։
Ինչ վերաբերում է նշված խնդրով դատարան ներկայացված հայցադիմումներին՝ Մելիքյանը հայտնեց, որ դատարան է ներկայացվել շուրջ 100 հայցադիմումներ, կան տեղեկատվություններ՝ հայցադիմումների բավարարման վերաբերյալ, իսկ մերժումների վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չունեն։ Մելիքյանը հնարավոր է համարում թե բավարարումները, թե՛ մերժումները տարբեր պատճառներով, այդ թվում նաև՝ չի բացառվում դատավորները կարող են տարբեր մոտեցումներ ունենալ հարցի շուրջ։ Նրա խոսքով՝ իրավական տեսանկյունից ինքը չի պատկերացնում, թե ինչպես է հնարավոր մերժել ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող մարդկանց, իսկ ՀՀ օրենսդրությամբ՝ ՀՀ անձնագիր ունեցող անձինք երկու սորտի չեն բաժանվում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ