ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիայի և Ադրբեջանի միջև Շուշիում ստորագրված փաստաթղթի մեջ կա պանթյուրքիստական բաղադրիչ. Սաֆրաստյան 06/16/2021 19:13 | ԼՐԱՀՈՍ
Թուրքիան և Ադրբեջանը երեկ Շուշիում ստորագրել են հռչակագիր, որը գալիս է փոխարինելու երկու երկրների միջեւ 2010 թվականին ստորագրված պայմանագրին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա փոխանցմամբ՝ այս հռչակագիրը շատ ավելի է հեռու գնացող փաստաթուղթ է՝ այդ երկու երկրների մերձեցման առումով: «Այս փաստաթուղթը իր մեջ մի քանի ուղերձ է պարունակում, բացի բուն իմաստից, ըստ որի Թուրքիան և Ադրբեջանը իրար հետ ավելի շատ են մերձենում: Ուղերձներից մեկը ուղղված է Հայաստանին և Արցախին, որ այս երկու թշնամական երկրները, ագրեսորները որոնք հարձակվեցին Արցախի վրա և այժմ շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը գործում են միասին, և կշարունակեն իրենց հակահայկական գործունեությունը: Փաստաթուղթը դա է վկայում»,- նկատեց թուրքագետը:
Երկրորդ ուղերձն այն է, որ Թուրքիան ցույց է տալիս, թե տարածաշրջանում սկսում է մի նոր քաղաքական փուլ և այդ փուլը պետք է լինի Թուրքիայի ազդեցության ուժեղացումը:
«Պատահական չէ, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է Շուշիում, քանի որ Շուշին ոչ միայն հայկական կարևոր կենտրոն է, նաև տարածաշրջանի համար կարևոր կետ: Թուրքիան այդ նոր փաստաթղթով ցույց է տալիս, որ սկսում է իր ազդեցությունը մեծացնելու մի նոր փուլ»,- ասել է փորձագետն ու նշել, որ երրորդ ուղերձը պանթյուրքիստական բաղադրիչն է:
«Թուրքիան և Ադրբեջանը ստորագրել են աննախադեպ փաստաթուղթ, որով այդ երկու երկրների մերձեցումը շատ է խորանում: Դա ուղերձ է թուրքալեզու այլ պետություններին, որ եթե երկու երկիր կարող են այդպես իրար հետ մերձենալ, ուրեմն մյուս երկրները նույնպես կարող են դա անել»,- նկատել է Սաֆրաստյանը:
Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանը ուզում է Շուշին հռչակել մշակութային կենտրոն և ուզում է դրան հաղորդել համաթյուրքական բնույթ:
«Սակայն, Ադրբեջանը լուծում է նաև այլ խնդիրներ: Մասնավորապես, Թուրքիան որոշել է Ադրբեջանում բացել գործարան, որպեսզի Բաքուն մասնակցի «Բայրաքթարների» և այլ անօդաչու թռչող սարքերի արտադրությանը: Սա շատ հեռուն գնացող համաձայնագիր է: Թուրքիան նշում է, որ երկու երկրները փաստորեն նոր էջ են բացում Հարավային Կովկասի պատմության մեջ»,-արձանագրել է թուրքագետը՝ նկատելով, որ Թուրքիայի դերի մեծացումը տարածաշրջանում պետք է տեղի ունենա Ռուսաստանի դերի թուլացման հաշվին:
«Թուրքիան ձգտում է Ռուսաստանի ազդեցությունը թուլացնել: Ինչ վերաբերում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, ապա պետք է նշել, որ դա պրոպագանդիստական հայտարարություններ են Թուրքայի կողմից: Եթե Թուրքիան իսկապես ցանկանար բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, ապա պետք է հրաժարվի այն թշնամական քաղաքականությունից, որը վարում է և հայտարարի այդ մասին: Պետք է դադարի Հայաստանի վրա ճնշում գործադրել Հայոց Ցեղասպանության ճանաչման և արցախյան հարցում: Այսինքն` նա պետք է իրական քայլեր ձեռնարկի, բայց մենք այդպիսի քայլեր չենք տեսնում: Եվ այդ հայտարարություններին պետք չէ ուշադրություն դարձնել», - ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:
«Փաստինֆո»-ի հարցին, արդյոք Ռուսաստանն է խոչընդոտել Շուշիում «Գորշ գայլերի» դպրոցի բացմանը, թուրքագետը նկատեց. «Թուրքիան այն տեսակետն է առաջ քաշում, որ «Գորշ գայլերի» կուսակցությունն է հրաժարվել այդ գաղափարից: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի վրա ճնշում է իրականացվել, ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Եվրոպական երկրների կողմից: Քանի որ Եվրոպական մի շարք երկրներում այդ կուսակցությունը համարվում է օրենքից դուրս, օրինակ` Ֆրանսիայում, Ավստրիայում: Այսինքն` ճնշում եղել է, բայց դեռ պարզ չէ, թե որ կողմից է», - եզրափակել է Սաֆրաստյանը:
Անի Մշեցյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ