ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկացած գերու կյանք շատ ավելի թանկ է. Իսագուլյան 06/16/2021 23:36
Ցանկացած տեղեկատվություն, որը վերաբերում է բանակին, տեղակայման, անձնակազմին, հրամկազմին, պետական գաղտնիք է համարվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունիսի 12-ին հայրենիք է վերադարձել Ադրբեջանում գերության մեջ պահվող 15 հայորդի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Ակնայի ականապատ դաշտերի վերաբերյալ քարտեզը, ինչը համարվում է պետական գաղտնիք։ Ավելին՝ Փաշինյանը հայտարարել է, թե դա քարտեզի մի մասն էր միայն՝ այդ կերպ վտանգի տակ դնելով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի վերադարձի հարցը։
Գառնիկ Իսագուլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հարցը բավականին նուրբ է և այս պարագայում խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, միևնույն ժամանակ Ադրբեջանի ձեռքում են գտնվում նաև հայ գերիները։ Նրա խոսքով՝ ցանկացած իշխանություն ինքն է որոշում, թե որն է առավել կարևոր՝ պետական գաղտնիքը թե հումանիտար խնդիրը։
«Բնականաբար մեր գերիների կյանքը շատ ավելի կարևոր է, քան արդեն թշնամու թիկունքում մնացած ինչ-որ ականապատ տարածքներ, որովհետև իրենք, միևնույնն է, կարող են այդ տարածքներն ականազերծել։ Բավականին երկար ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ ծախսել, բայց կարող են անել և եթե նրանք առաջարկում են այդ քարտեզների փոխարեն վերադարձնել մեր գերիներին, կարծում եմ, որևէ իշխանություն բարոյական առումով նույնիսկ չի կարող չգնալ այդ գործողությանը։ Եթե մարդիկ չեն կարողանում այլ ձևով վերադարձնել մեր գերիներին և նրանց համար ամեն մի օր գերության մեջ մնալը, բավականին լուրջ հարց է՝ թե այդ մարդկանց համար, թե նրանց հարազատների, թե՛ պետության համար»,-նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ եթե վերջին տարբերակը մնացել է թշնամու թիկունքում գտնվող ականապատ տարածքի քարտեզներով գերիներին վերադարձնելը, ապա կարելի է գնալ նման քայլի, այդտեղ որևէ դավաճանություն չկա։
Նրա խոսքով՝ Իսրայելում ընդունված է, որ ցանկացած զինվորի դաստիարակում են այնպես, որ, եթե գերի է ընկնում, պետք է ասի ամենը՝ ինչ գիտի, որովհետև ամենակարևորը նրանց կյանքն է։
«Իսրայելում այդպես է ընդունված։ Հիմա գերիների փրկության համար թշնամու թիկունքում մնացած ականապատ տարածքի քարտեզն ի՞նչ գաղտնիք է»,- նշեց նա՝ հավելելով, որ կարևոր է գերիների հարցը և չի կարծում, որ դա պետք է դարձնել շահարկման թեմա, եթե դրանով մենք գոնե մեկ գերու կյանք կարողանում ենք փրկել, այլ հարց է, որ պետությունը պետք է բանակցի, որ հնարավորինս շատ գերիներ կարողանա վերադարձնել հայրենիք՝ դրա դիմաց։
Հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե կան այլ քարտեզներ ևս, չի վտանգում Ադրբեջանում գտնվող մեր մյուս գերիների վերադարձի գործընթացը, վերածում՝ քաղաքական առևտրի, Իսագուլյանը պատասխանեց, որ իրեն բնավ չի հետաքրքրում, թե Նիկոլ Փաշինյանը ինչ է մտածում և ինչու է նման հայտարարություն անում, այս երեք տարիների ընթացքում համոզվել ենք, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած հայտարարություն կարող է անել, որոնք մեկը մյուսից ավելի սահմռկեցուցիչ են, ազգակործան։
Նրա խոսքով՝ թշնամին էլ գիտի, թե ինչ ականապատված տարածքներ կան և որի քարտեզներն են իրենց տրված, այսինքն՝ կարևոր չէ, թե Նիկոլ Փաշինյանն ասում է դա, թե ոչ, ազերիները շատ լավ գիտեն, թե որ տարածքների քարտեզները կարող են լինել մեզ մոտ, եթե իհարկե նահանջի ժամանակ այդ քարտեզները համապատասխան շտաբերում չեն մնացել և այժմ իրենց ձեռքում չէ։
Դիտարկմանը, որ նախկինում հայկական կողմը պնդում էր, որ հստակ քարտեզներ չկան, Իսագուլյանը նշեց, որ եթե խոսքը նախկին իշխանությունների մասին է, ապա նրանց օրոք այդ տարածքը Արցախի Հանրապետության տարածք էր, հայկական տարածք էր և բնականաբար որևէ պետություն իր տարածքում տեղակայված ականապատ տարածքների քարտեզներն այլ պետության չի տրամադրի, մինչդեռ, հիմա բոլորովին այլ իրավիճակ է և այդ տարածքները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։
«Նախկինում իշխանությունները կարող էին նման բան ասել, այսօր արդեն պարզ է, որ կան ականապատ տարածքներ և, եթե ասեն՝ ինչ-որ մարդիկ ականապատել են, մենք չգիտենք, թե ով է ականապատել և երբ, ավելի ծիծաղելի իրավիճակում կհայտնվեն»,- նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ խոսքը մեր վերահսկողության տակ չգտնվող տարածքի մասին է, իսկ ցանկացած գերու կյանք շատ ավելի թանկ է, քան՝ այդ քարտեզները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից