ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը գիտի, որ հազիվ է հաղթահարելու 7 տոկոսի շեմը, ինչի հետեւանքով նրա մոտ ձեւավորվել երկակի զգացողություն. Մադաթյան 06/16/2021 15:24 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ հազիվ է կարողանալու հաղթահարել նվազագույն շեմը՝ խորհրդարան անցնելու համար, որի հետեւանքով նրա մոտ երկակի զգացողություն է՝ չի ուզում, որ թիմակիցները նախապես իմանան պարտության մասին, մյուս կողմից բարկացած է, որ երեք տարվա ընթացքում 80 տոկոս վստահության քվեն փոշիացրել են։ «Փաստնիֆո»-ի հետ զրույցում ասաց հոգեբան, «Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով քարոզարշավը մուրճով անցկացնելու Փաշինյանի մարտավարությանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հիմնական այցեքարտը դարձել է մուրճը, որով շրջում է հանրապետության մարզերով ու որպես նախընտրական խոստում սպառնում ընդդիմախոսներին պառկեցնել ասֆալտին։
Հոգեբանը նշեց, որ 2018 թվականից ի վեր, Փաշինյանը անում է ագրեսիվ հայտարարություններ, որոնք որևէ մարդասիրության կամ կառուցողական էլեմենտ իրենց մեջ չեն պարունակում:
«Ասֆալտին փռել, պատերին ծեփել արտահայտությունները Փաշինյանը կիրառում է դեռ 2018 թվականից: Այդ իսկ պատճառով Փաշինյանը որոշեց իր հեղաշրջումը անվանել «թավշյա», մինչդեռ այդ հեղաշրջման մեջ իրականում որևէ թավիշ չկար, այն պարունակում էր դեստրուկտիվ և ագրեսիվ, էլեմենտ, իսկ դա չի կարող երկրիրը տանել դեպի կառուցում, զարգացում», - շեշտեց հոգեբանը:
Մադաթյանի դիտարկմամբ՝ ժողովրդի մի մասին իրականում սա է դուր գալիս, իրենք չեն ուզում բարեկեցիկ ապրել, կամ ապրել ապահով երկրում, իրենք ուզում են լինել ինչ-որ շոուների մասնակից:
«Բայց քանի որ Փաշինյանի ոգին տեղը չէ, նա անգամ այդ բռնելու պրոցեսը չի կարող նորմալ կազմակերպել եւ դարձել է իր ստեղծած միֆերի գերին»,- ասել է Մադաթյանն ու արձանագրել, որ Փաշինյանն ընտրություններում արդեն պարտվել է, նա մեծամասնություն չունի, ժողովրդի մեծամասնությունը գնում է ընդդիմադիր դաշինքների հետևից, ինչի մասին վկայում են նաև սոցհարցումների արդյունքները:
«Փաշինյանին սատարում է փոքրաթիվ զանգվածը, որը իր հետ ճանապարհորդում է երկրով մեկ, Կապանում եղավ կապանցի, Եղեգնաձորում՝ եղեգնաձորցի: Սակայն, այդ մարդը չի կարողանա տարբեր մարզերում ընտրել, նա ընտրելու է մի քաղաքում, իմ կարծիքով Փաշինյանը չի հաղթահարելու անգամ 7% շեմը, որպեսզի մտնի Ազգային Ժողով», - ասել է հոգեբանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի կառավարման այս 3 տարիները ընթացքում ունեցել ենք մի շարք կորուստներ, այդ թվում կորցրել ենք հայրենիքի մի մասը: «Նման կատաստրոֆիկ հետևանքների հանգեցրած մարդը` չի կարող լինել Հայաստանի ղեկավար, որքան էլ նա փորձի համոզել ժողովրդին, որ նա մեղավոր չէ, այլ մեղավորը Ջոն Քենեդին է: Հայաստանում ապրում են ադեկվատ մարդիկ, որոնք հասկանում են, որ Փաշինյանն է մեղավոր»,- ասել է Մադաթյանը:
Հոգեբանը կարծում է, որ այժմ Փաշինյանի մոտ ոչ միայն սրվել է հոգեվիճակը, այլ նաեւ երկակի զգացողություն կա` մի կողմից նա չի ուզում ցույց տա, որ պարտված է, որպեսզի իրեն սատարող փոքրաթիվ մասսան խուճապի չմատնվի, մյուս կողմից ` բարկացած է, որ 80% լեգիտիմություն ունեցող ուժը, որը խաբեությամբ էր եկել իշխանությանը, ֆիասկո է ապրում:
«Փաշինյանը փորձում է գնալ մինչև վերջ: Սակայն, նա նույնպես տեսնում է սոցհարցումների արդյունքները, այդ իսկ պատճառով նա քարոզարշավն անցկացնում է մուրճով, բայց կարող էր նաև «կվալդայով» քարոզարշավ իրականացնել: Մենք նաև պետք է նկատենք, որ Փաշինյանի հայտարարությունները չեն համապատասխանում իր ընտրած կարգախոսին ` Ապագա կա: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը ոչ մի խոսք չի ասում ապագայի մասին, նա միայն նորից խոսում է ասֆալտին փռելու մասին: Իսկ ինչպես է սահմանամերձ համայնքի բնակիչը պաշտպանվելու թուրքից, ինչպես են ապահովելու տնտեսական զարգացումը, այս մասին խոսք չկա»,- նկատեց Մադաթյանը:
Ըստ նրա՝ Փաշինյանի արբանյակները փորձում են իր վարկանիշը բարձրացնել` մասնավորապես Արամ Սարգսյանը հաշվում է Փաշինյանի ձայները, իսկ հոգևոր հայր` Լևոն Տեր-Պետրոսյանը ամեն կերպով փորձում է բարձրացնել վարչապետի ժ.պ-ի վարկանիշը:
Մադաթյանը նշեց, որ այս քարոզարշավը ունիկալ է, քանի որ կան քաղաքական ուժեր, որոնք կոնստրուկտիվ քարոզարշավ են անցկացնում:
«Այս ուժերը հաճախ չեն անդրադառնում Փաշինյանին: Իսկ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի նկարը ձեռքը գնում է քարոզարշավի, ինչ- որ տարօրինակ սեր ունի Փաշինյանը երկրորդ նախագահի հանդեպ: Ես պարզապես հույս ունեմ, որ 4 օրից այս իրավիճակը կհանգուցալուծվի և Նիկոլ Փաշինյանը իր ուսապարկերի հետ պատասխան կտա իրենց գործած բոլոր սխալների համար: Հուսով եմ, որ իրենք կհայտնվեն դատարանի առաջ հիմնավորված մեղադրանքներով»-, ընդգծել է Մադաթյանը:
Հեղինակ՝ Անի Մշեցյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից