ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քոչարյանի դիրքորոշումները շատ համոզիչ են. առաջիկա հինգ տարում նախատեսվում է 3 միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավել երկիր. «Փաստ» 06/15/2021 10:14 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է . «iz.ru-ն «Հայաստան. աշխատանք սխալների վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռոբերտ Քոչարյանը արագորեն միավորներ է վաստակում Հայաստանի վարչապետի պաշտոնի համար ընթացող նախընտրական մրցապայքարում: Նրա քաղաքական ծրագիրը կազմվել է հանրապետության փորձագիտական համայնքի հետ սերտ կապի շնորհիվ: Ո՞րն է այդ ծրագրի հայեցակարգի առանձնահատկությունը և հակաճգնաժամային ի՞նչ միջոցառումներ է առաջարկում իրականացնել Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթողը: Այդ ամենը փորձել է պարզել «Իզվեստիա» պարբերականը: Հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Հիմնական պայքարը ծավալվել է Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի և Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի (իրականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-«Փաստ») միջև: Նախկին նախագահ Քոչարյանի դիրքորոշումներն այս պահին շատ համոզիչ են՝ հիմնականում շնորհիվ «365+. ապագան սկսվում է հիմա» ծրագրի շնորհիվ: Այդ փաստաթուղթը մշակվել է՝ շեշտը դնելով տարբեր ոլորտների փորձագետների՝ քաղաքական և տնտեսական գործընթացներին մասնակցության վրա: Ծրագրի «ժողովրդականությունը» այն առանցքային առավելությունն է, որի մասին խոսում են քաղաքագետները՝ նշելով, որ Քոչարյանի՝ երկրի զարգացման ծրագիրը ամբողջությամբ գրել են իրենց ոլորտի մասնագետները: «Արդարությունը պետք է իշխի պետության ներսում: Պետք է ազատվել անպատժելիությունից, կողմնակալ արդարադատությունից և պոպուլիզմից: Հասարակության զարգացման հաջողության հիմնական գրավականը պետք է լինի ավանդական և ժամանակակից մոտեցումների և արժեքների օպտիմալ համադրությունը»:
Սրանք այն հիմնական թեզերն են, որոնց վրա հիմնված է Քոչարյանի թիմի ծրագիրը: Ընդդիմախոսներն այդ քաղաքական մանիֆեստին իբր արձագանքել են ՝ ամեն կերպ փորձելով օգտագործել վարչական ռեսուրսները: Քոչարյանի և նրա համախոհների ծրագրի ներկայացումից հետո, ըստ նրանց, պաշտոնյաների վրա ճնշումն աճել է: Ինչպես նշում են «Հայաստան» դաշինքում, դա ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունը հակափաստարկներ չունի ընդդիմության դեմ: Ներկայացված «աշխատող երկրի հայեցակարգը» կենդանի փաստաթուղթ է:
Փաստաթղթի վերջնական տարբերակը կձևավորվի ընտրությունների ամսաթվին մոտ՝ փորձագիտական հանրության մասնակցությամբ: Քոչարյանի նախընտրական ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության և պաշտպանության ոլորտի բարեփոխումներին: «Բանակը երկրի անվտանգության համակարգի ողնաշարն է: Այն պետք է լինի ժամանակակից, հնարավորինս պրոֆեսիոնալ և արդյունավետ: Մեր բանակը աջակցության և լուրջ բարեփոխումների կարիք ունի: Բանակը կապահովի ոչ միայն խաղաղ սահմանները, այլ նաև Հայաստանին տարածաշրջանային լուրջ խաղացողի կարգավիճակին կվերադարձնի», - շեշտել է Քոչարյանը իր նախընտրական ռազմավարության շնորհանդեսին: Բայց ծրագրում հիմն ական շեշ տ ը դրվում է ոչ այնքան ռազմարդյունաբերական համալիրի, որքան ենթակառուցվածքային նախագծերի վրա: Դրանք կօգնեն հանրապետությունում բացել շուրջ 10 հազար նոր աշխատատեղեր: «Համ ապար փակ զարգ ա ցած պե տություն ունենալու համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ բարձրորակ ու անցանելի ճանապարհներ: Մենք կապահովենք Հայաստանի բոլոր համայնքների տրանսպորտային մատչելիությունը և կփորձենք թեթևացնել Երևանի ճանապարհները», - հայտարարել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, որն ընդգրկված է Ռոբերտ Քոչարյանի թիմում:
Առանձին թեմա է գյուղատնտեսության զարգացումը և աջակցությունը: Ռոբերտ Քոչա րյանը և նրա համախոհները վստահ են, որ պետք է պաշտոնյաները ուղղակիորեն շփվեն ֆերմերների հետ: Դա անելու համար նրանք նախատեսում են գյուղատնտեսության պրոֆիլային նախարարությունը վերադարձնել պետական կառավարման համակարգ: Այն կսկսի մշակել գյուղատնտեսական արտադրողների սուբսիդավորման և գյուղացիական աշխատողների հարկային արտոնությունների մեխանիզմներ : Դրան զուգահեռ «Հայաստան» դաշինքը նախատեսում է զարգացնել ներքին ու արտաքին շուկաները:
Իր կառավարման առաջին հինգ տարիների ընթացքում Քոչարյանի թիմը նախատեսում է 3 միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավել երկիր: Ղարաբաղյան վերջին պատերազմում պարտությունը ուժեղ հետք է թողել հանրապետությունում տիրող տրամադրությունների վրա, և դա չէր կարող չարտացոլվել Քոչարյանի քաղաքական ծրագրի մեջ: Բանակի դիր քի ամրապնդում ը անվտանգության միակ բաղադրատոմսը չէ: «Հայաստան» դաշինքը կարծում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ռազմագերիներին վերադարձնել հայրենիք: Միևնույն ժամանակ, կարևոր է գնահատել 44-օրյա պատերազմի զոհերի ճշգրիտ թիվը, քանի որ ներկայիս պաշտոնական տվյալները խիստ կասկածելի են: Աշ խար հ ա յաց քի ցատկի համար անհրաժեշտ քայլերի հերթականության որոշումը դժվար չէ: Քոչարյանը պնդում է, որ հայերի մեջ չպետք է զարգանա պարտվող կողմի համախտանիշ: Նորացված մշակույթի նախարարության հիմնական խնդիրը պետք է լինի հայկական ինքնության վերածնունդը: Այդ ուղղությամբ Քոչարյանի դաշինքում կարևոր դեր է հատ կաց վում հայ կական Սփյուռքի հետ համագործակցությանը: Եվ առաջին հերթին դա վերաբերում է Ռու սաստ անում գտնվող հայկական սփյուռքին»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 15․06.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ