ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արամայիս Ապրոյանին կալանավորելու մասին որոշումն անհիմն է, 15 էջից բաղկացած որոշման պատճառաբանական մասն ընդամենը 4 տող է. փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 06/15/2021 14:02 | Քրեական խրոնիկոն
Ընտրակաշառքի գործով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել է Արամայիս Ապրոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Փաստաբան Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել՝ վիճարկելով, թե հիմնավոր կասկածի առկայությունը, թե՛ կալանավորման հիմքերը։ Պաշտպանության կողմը գտնում է, որ հիմնավոր կասկածի մասով բավարար շեմը հաղթահարված չէ, քանի որ ապացույցների բավարար համակցություն՝ հիմնավոր կասկածի շեմի հաղթահարման համար՝ առկա չէ, իսկ առկա աշխատանքային վարկածը պետք է բազմակողմանի քննությամբ հաստատվի կամ հերքվի։ Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, ապա քննիչը ներկայացված միջնորդությամբ մատնանշել էր գործի քննությանը խոչընդոտելու և քննությունից թաքնվելու ռիսկերը, որը և դատարանը հաստատված է համարել, մինչդեռ, փաստաբանի պնդմամբ առհասարակ հիմքեր գոյություն չունեն։ Մասնավորապես, գործի նյութերում կա գաղտնալսման դրվագ, որտեղ Ապրոյանը՝ իմանալով, որ իր շտաբի աշխատակցին բերման են ենթարկել, գտնվելով Երևան քաղաքում չի թաքնվում, վերադառնում է Գավառ քաղաք, որ գնա ոստիկանություն՝ հասկանալու, թե ինչ է կատարվում։
«Այսինքն՝ ինքը գնում էր Ոստիկանություն, որտեղ ճանապարհին իրեն բերման են ենթարկում»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ անձն ունի պատգամավորի թեկնածուի կարգավիճակ, ուստի՝ պետք է շփվի քաղաքացիների հետ, քարոզարշավ իրականացնի, հետևաբար՝ թաքնվելու տրամաբանություն չկա։ Ինչ վերաբերում է խոչընդոտման ռիսկին, փաստաբանը նշեց, որ անձն ունի բավականաչափ իրավագիտակցություն և չի կարող խոչընդոտել քննությանը, հակառակը՝ ցուցմունք է տվել։
«Անձն՝ իր ցուցմունքով ևս աջակցում է քննությանը, չի հրաժարվում իր իրավունքից՝ ցուցմունք տալուց հրաժարվելու։ Այսինքն՝ խոչընդոտելու որևէ հիմք չեմ տեսնում»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ դատարանը որոշում է կայացրել՝ իրավիճակային լուծումներով։
Էմին Խաչատրյանը նշեց, որ իր համար դատական ակտը զարմանալի է, որովհետև այս պայմաններում՝ վերջին շրջանում նույնիսկ անհիմն դատական ակտեր կայացնելու դեպքում փորձում են գոնե որևէ կերպ պատճառաբանել, մինչդեռ՝ այս 15 էջից բաղկացած որոշման մեջ որպես պատճառաբանական մաս ընդամենը չորս տող է նշված, ինչը տարակուսանք է առաջացնում որոշման ոչ միայն հիմնավորվածության, այլև՝ օրինականության վերաբերյալ։ Փաստաբանը գտնում է, որ նախընտրական շրջանում դատավորն իր մեջ համարձակություն չի գտել օրինական և օբյեկտիվ որոշում կայացնելու համար, կայացրել է իրավիճակային որոշում։ Բացի այդ՝ առաջին ատյանի դատարանում պաշտպանության կողմից մի շարք իրավական խնդիրներ են բարձրացվել, այդ թվում՝ պատգամավորի թեկնածուի կարգավիճակից բխող անձեռնմխելիությանը և դրա հաղթահարված լինել-չլինելու վերաբերյալ, սակայն բարձրացված հարցերին դատական ակտում անդրադարձ չի եղել։
Ըստ փաստաբանի՝ ԿԸՀ նիստը ձևական բնույթ է կրում, քանի որ մի շարք հարցեր են բարձրացվել, սակայն հասկանում են, որ անձինք պարզապես չեն կարողանում մերժել, քանի որ նման ընթացակարգ չունեն։
«Այսինքն՝ ստացվում է, որ ում վերաբերյալ միջնորդություն ներկայացնեն՝ իրենք ձեռք են բարձրացնելու և թույլտվություն տան, բայց չէ՞ որ իրենք են երաշխիքը՝ անձի կարգավիճակն ապահովելու համար»,- նշեց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է Ապրոյանի մասնակցությամբ քննչական գործողություններին, փաստաբանը հայտնեց, որ կալանավորման միջնորդության վերաբերյալ նիստից հետո իր պաշտպանյալի մասնակցությամբ որևէ գործողություն չի կատարվել։ Արամայիս Ապրոյանն այժմ գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ նույն օրը ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչների կողմից Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք է տրվել՝ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
Քրեական գործի շրջանակներում ի սկզբանե ձերբակալվել էր երկու անձ, այդ թվում՝ Արամայիս Ապրոյանը։ Քրեական գործով ևս 6 անձի նկատմամբ կիրառվել է նույն խափանման միջոցը։Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Արամայիս Ապրոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Ա.-ն, ընդգրկված լինելով կուսակցության պատգամավորի թեկնածուների ցուցակում և համակարգելով Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի հետ, համաձայն նախապես կազմված ցուցակի, 2021թ. հունիսի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Արամայիս Ապրոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել