ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ակնհայտ է, որ Արարատ Միրզոյանը վախենում է. ներկա պահին երկրում կարող է զգուշանալ միայն մեկ մարդուց. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 06/15/2021 17:43 | Մեկնաբանություն
Օրերս ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոստովանել և ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ գործակալական կապն ու Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի իսկությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։
««ՕՄԵԳԱ» Ω
Օրերս ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոստովանել և ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ գործակալական կապն ու Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի իսկությունը:
Մի կողմ թողնենք Ա Միրզոյանի պնդումները, որ նա 2008 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին սկսել է համագործակցել ԱԱԾ հետ 2015 թվականին սպասվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող պատմական հարցերով, հուշենք, որ նրա նկարագրած «բարոյական օգնության» համար ազգային անվտանգության ծառայությունը սովորաբար չի հավաքագրում գիտաշխատողներին, խորհրդատվական ծառայություններ կարող է ստանալ նաև լեգալ տեսքով և դրա համար ծածկանուն ընտրելը պարտադիր պայման չէ։
Զավեշտալին այն է, որ նշված հայտարարությամբ Ա. Միրզոյանն անհարմար վիճակի մեջ է դրել մեր գործընկերներին, որոնք դեռևս 16.01.2021թ. պաշտոնական կայքում տարածած հայտարարությամբ կտրականապես ժխտել են ծառայության և նրա համագործակցության փաստը, իսկ Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստաթղթերն ու տեղեկատվությունը որակել որպես իրականության հետ որևէ աղերս չունեցող ակնհայտ սուտ: Փաստացի, Արարատ Միրզոյանն անհասկանալի դրդապատճառներով կամովին մերժել է ծառայության կողմից մեկնած օգնության ձեռքը, ինչը վկայում է երկրում տիրող բացարձակ բարդակի մասին։
Այս պատմության մեջ հուսադրողն այն է, որ Ա. Միրզոյանը խոստովանել է Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի հետ համագործակցության փաստը, իսկ մենք միշտ սատարում ենք այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր ինքնակամ, հայրենասիրական մղումներով աջակցում են ծառայության խնդիրները լուծելուն։
Արձանագրենք, որ հույժ գաղտնի գրիֆով գաղտնագրված փաստաթղթերի հրապարակումն անթույլատրելի է, և հուսանք, որ անաչառ քննությունը բացահայտելու է արտահոսքի աղբյուրն ու դրա դրդապատճառները։ Ֆիքսենք նաև, որ դա աղերս չունի ազգային անվտանգության մարմինների գործելաոճի հետ, և շանտաժի բուրմունքով համեմված այս պատմությունն ավելի շատ նմանվում է վատ լրագրողի ձեռագրի։
Հարկավ հիշյալ անսպասելի հայտարարությունը մի շարք առումներով այդ պատմության շուրջ մշուշը ցրելու փոխարեն նոր վարկածներ առաջ քաշելու հիմք է տալիս, և յուրաքանչյուրն էլ ունի իր գոյության իրավունքը, բայցևայնպես՝
-ինչո՞վ է պայմանավորված Մինասյանի հրապարակումներից և ԱԱԾ հերքումից ամիսներ անց, այն էլ նախընտրական այս թեժ փուլում, ընտրություններին ընդառաջ նման խոստովանությունը,
-ումի՞ց և ինչի՞ց է զգուշանում Ա․ Միրզոյանը, պայմանավորվա՞ծ է դա արդյոք կոմպրոմատի նոր չափաբաժնի հրապարակման սպառնալիքով և, եթե այո, ապա ու՞մ կողմից։
Ակնհայտ է, որ Ա. Միրզոյանը վախենում է և, ըստ մեզ, ներկա պահին երկրում կարող է զգուշանալ միայն մեկ մարդուց, ով հասանելություն է ստացել տարաբնույթ, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, որոնք էլ, գիժ ձևանալով, ըստ պատեհության, հրապարակում է աջ ու ձախ»,- նշված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից