ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այդ քարտեզի դիմաց 100-ից ավելի գերի կարող էին բերել. Տղաները պատանդ են ոչ միայն Ալիեւի, այլ նաեւ նիկոլի ձեռքում. փորձագետ 06/15/2021 20:27 | ԼՐԱՀՈՍ
Ակնայի այդ քարտեզները ոչ միայն ականապատման քարտեզներ են, այլ առաջին հերթին ադրբեջանական զինուժի, զինտեխնիկայի կանխարգելման միջոց։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց անվտանգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։
Նրա դիտարկմամբ՝ քանի դեռ այդ տարածքներն ականապատված են, Ադրբեջանը չի կարող զրահատեխնիկա կամ զորախումբ մոտեցնել Արցախի բնակավայրերին, հետևաբար այդ ուղղությամբ լայնածավալ ռազմական գործողություններ չեն կարող իրականացնել։ Մինչդեռ այդ քարտեզների հանձնումը մեր անվտանգությունը դարձնում է ավելի խոցելի։
«Սա ամբողջ Արցախի համար վտանգ է ներկայացնում, քանի որ եթե նախկինում կենտրոնական ուղղությամբ չէին կարող հարվածել, ապա այսօր այդ ուղղությունը դառնում է բաց և խոցելի։ Եթե այդ գնով պետք է գերիներ հետ բերվեին, ապա այդ քարտեզը շատ ավելին արժեր, քան 15 ռազմագերիներ, 100-ից ավել ռազմագերի կարող էին բերել։ Առանց այդ քարտեզի այդ շրջանի ականազերծումը շատ երկար կտևեր, խոսքը ոչ թե 1, 2 կամ նույնիսկ 10-15 տարվա մասին է, այլ ավելի երկար ժամանակահատվածի։ Նույնիսկ մարդկային մեծ կորուստներ կպահանջվեր, որ կարողանային ականազերծել»,-նշեց Արմեն Մանվելյանը։
Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ուրիշ քարտեզներ էլ կան, արդյոք պատրաստվում է դրանք նույնպես փոխանակել, Արմեն Մանվելյանը նշեց՝ այս իրադարձությունը ցույց տվեց, որ այդ տղաները պատանդ են ոչ միայն Ադրբեջանի ձեռքում, այլ նաև Նիկոլի ձեռքում։
«Եթե քարտեզներ գերիների դիմաց օպերացիա են կազմակերպում, ուրեմն դա կարող էին 6 ամիս առաջ անել, այլ ոչ թե տղաներին այդքան ժամանակ պահեին գերության մեջ, հետո նոր փոխանակում անեին։ Փաստորեն տղաներին պահել է գերության մեջ և փոխանակում արել այն պահին, երբ նրան անհրաժեշտ է եղել իր ցածր ռեյթինգը մի փոքր բարձրացնել»,-ասաց փորձագետը։
Վերջինս ընդգծեց՝ եթե այդ քարտեզները տալիս ենք, և Ադրբեջանն էլ իր ռազմատեխնիկան մտցնում է տարածքներին, Հայաստանի սահմանին, պատերազմի հավանականությունը կտրուկ աճում է. «Այս պայմաններում պետք է շատ ավելի խելամիտ գտնվենք։ Բանակցությունները պետք է վարի մի մարդ, ով պաշտպանում է Հայաստանի շահերը, այլ ոչ թե իր և իր ընտանիքի շահերով է շարժվում։
Հարցը պետք է վերադարձնել մարդասիրական տիրույթ, որովհետև կա փաստաթուղթ, որում ասված է, որ մարդիկ անկախ իրենց կարգավիճակից պետք է փոխանակվեն։ Ստացվում է՝ Հայաստանը բոլոր կետերը կատարել է, մի բան էլ ավել, իսկ Ադրբեջանը ոչ մի բան չի արել»,-նշեց Արմեն Մանվելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ