ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևը՝ «կառուցողական», հայ ընդդիմադիրները՝ «թշնամի». «Փաստ» 06/15/2021 10:10 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է . «Տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակության մեջ ներարկել են հակահայկականություն, իսկ երիտասարդությանը ներշնչել հայ ժողովրդի դեմ ուղղված թշնամանքի անասելի դոզայով։ Այս իրողությունը Ադրբեջանի նախագահ Ալիևն իր կառավարման ընթացքում մշտապես օգտագործել է իշխանությունը պահելու, միլիարդավոր դոլարների զինամթերքի գնումն ու կոռուպցիոն գործարքների կնքումն արդարացնելու և Արցախի նկատմամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու հարցում։ Թերևս դրանով էր պայմանավորված այն իրողությունը, որ Բաքուն մշտապես փորձել է այնպես անել, որ բանակցությունները գործնականում տապալվեն և լեգիտիմ հիմքեր ստեղծվեն ռազմական գործողություններ սկսելու համար։
Եվ մինչ Ադրբեջանը իր ագրեսիվ օրակարգն էր փորձում առաջ տանել, վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները խոսում էին հայ հանրությանը խաղաղության նախապատրաստելու մասին՝ դրա միջոցով հավաստիացնելով, որ Ադրբեջանից մեծ վտանգ չկա, իսկ դրա փոխարեն հասարակության ուշադրությունն ուղղում էին ոչ հրատապ հարցերի վրա։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն, որն ի պաշտոնե ամենաշատ զգոնությունը պետք է ցուցաբերեր Ադրբեջանից եկող սպառնալիքը չեզոքացնելու հարցում, խոսում էր Ալիևի «կիրթ ու կառուցողական» լինելու մասին։ Միևնույն ժամանակ, նա տևական ժամանակ հասարակությանը հավաստիացնում էր, թե բանակցություններ չեն ընթանում, իրենք ընդամենը բանակցային գործընթացի պատմությանն են ծանոթանում, իսկ որոշ ժամանակ անց էլ հայտարարում, թե Արցախի հարցով ինչ-որ պետք է, այն էլ բանակցում են։
Եվ արդեն 2020 թվականի աշնանը տեղի ունեցած պատերազմի արդյունքում տեսանք Ալիևի՝ Փաշինյանի հայտարարած «կառուցողականության» արդյունքները։ Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը բազմապիսի հանցագործություններ իրագործեց արցախահայության նկատմամբ՝ արգելված զենքերով թիրախավորելով խաղաղ բնակչությանը և էթնիկ զտումների պայմաններ ստեղծելով։ Իսկ ադրբեջանական հանցագործ գործողություններում ամենագործուն մասնակցությունն ունեցան վարձկան ահաբեկիչ գրոհայինները։
Ուստի այլ կարծիք չի կարող լինել այն հարցում, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս հանցագործությունների համար պետք է միջազգային հանրության առաջ պատասխանատվություն կրի և դատական կարգով պատժվի արցախահայության նկատմամբ իրագործած ցեղասպան գործողությունների համար։ Եվ չնայած բազմաթիվ միջազգային դերակատարների կողմից հնչող կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է իր մոտ պահել ու խոշտանգել հայ գերիներին։ Բայց արի ու տես, որ Փաշինյանը, կարծես, միայն հատուկ մոռացության է տալիս Ադրբեջանի իրագործած վայրագությունները, այլև լռության ուխտ է արել և չի համարձակվում հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանցագործ կեցվածքը և որևէ «թթու խոսք» ասել անձամբ Ալիևի հասցեին։
Այնինչ այս օրերին Փաշինյանը Ալիևին կրկին «կառուցողական» է համարում՝ փաստացի մեկ անգամ ևս միջազգային հանրության աչքերում արդարացնելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և ռազմական հռետորաբանությունը։ Անշուշտ կարևոր է յուրաքանչյուր հայ ռազմագերու վերադարձը, դա ցանկացած հայ մարդու փափագն է, սակայն այնպես չէ, որ Ալիևը գերիներին վերադարձնում է «կառուցողականությունից» ելնելով։ Սա ոչ թե կառուցողականության հարց է, այլ մեծ աշխարհաքաղաքականության՝ հաշվի առնելով մի կողմից՝ Ռուսաստանի ազդեցությունը, մյուս կողմից՝ հայտարարությունները, թե այս դեպքում որ երկրներն են նպաստել 15 ռազմագերու վերադարձին։
Ուշադրություն դարձնենք, որ մեկ անգամ Փաշինյանը «կառուցողական» անվանեց Ալիևին, և մենք տեսանք դրա հետևանքները՝ հայրենազրկում, հազարավոր զոհեր, վիրավորներ, հարյուրավոր գերիներ, կորսված հայրենիք, կապիտուլ յացիա և նվաստացում։ Իսկ այս անգամ Ալիևի կառուցողականության արդյունքում արդեն կարելի է կանխատեսել, թե ինչ արհավիրքներ կարող են մեզ սպասել։ Ահա թե որն է Ալիևի «կառուցողականության» գինը։ Բայց այս համատեքստում աչք է ծակում մեկ այլ իրողություն. եթե Փաշինյանը ծպտուն չի հանում Ալիևին որևէ պատասխան տալու հարցում, ապա «անողոք» է հայերի հանդեպ: Նա աջուձախ քարկոծում է իրեն չսատարող մարդկանց, ընդդիմադիրներին, հոգևորականներին ու գիտնականներին՝ որակումների մեջ որևէ խտրություն չդնելով, ընդհուպ նրանց թշնամի համարելով։
Հենց այս իրողությունն է, որ քաղաքացիների մոտ ավելի է ամրապնդում այն համոզումը, որ Փաշինյանն ուղղակի ի վիճակի չէ արտաքին սպառնալիքի դեպքում պաշտպանել հայության շահերը, նրան այդ շահերը չեն հետաքրքրում, այլ միայն իր քաղաքական շահերը։ Իր հիմնական գործը ընդամենը դարձել է թշնամական երկրից եկող վտանգի նկատմամբ հասարակության իմունիտետը թուլացնելը և անընդհատ զիջումների միջոցով հակառակորդի ողորմածությանը հանձնվելը։ Իսկ ամենակարևորն այն է, որ կարողանա իր աթոռը պահել: Թե ինչ գնով, իրեն չի հետաքրքրում, ինչպես չեն հետաքրքրում Արցախի ճակատագիրը, մեր ռազմագերիների ճակատագրերը և, ընդհանրապես, որևէ հայ մարդու ճակատագիր, եթե դա իր նեղ անձնական շահերին չի առնչվում...»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 15․06.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից