ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժողովուրդն ընտրելու է հաղթանակը և հաղթողներին՝ այդպիսով «ո՛չ» ասելով, մերժելով ու ջնջելով պարտություն պարտադրողին և պարտության խարանը 06/15/2021 22:33 | Վերլուծություններ
Թավիշը մուրճ էլ դառնա, ֆեյքերը չեն կարող կոտորակվել, իրական կյանքն այլ է, վիրտուալն՝ այլ։ Ֆեյսբուքում է, որ կարող է իմքայլական ամեն պաշտոնյա բազմաթիվ ֆեյքեր ունենալ, ֆեյքաֆաբրիկանտ լինել։ Կուսակցական, գերատեսչական, անձնական-ընտանեկան-պրովինցիալ ողջ ռեսուրսը, ի հավելումն՝ անցյալ դարից եկող մեկ-երկու օլիգարխները, աղանդավորական զանգվածը և որոշ այլ փոքրամասնություններ գումարեք իրար թե՝ բազմապատկեք՝ միևնույն է՝ ընտրատեղամաս մտնելու է շոշափելի, թանձրացական մեկ նիկոլական։ Իսկ ֆեյքերը սոցցանցերում են «սպասում» իրենց տերերին։
Քաղաքական ուժերի նախընտրական հանդիպումները բոլորիս աչքի առաջ են և անզեն աչքով իսկ տեսանելի է, թե որ ուժն է լինելու հաղթողը։ Ընդ որում, բնավ այն կարծիքը չեմ կիսում, թե՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին տրվելիք քվեներն ընդամենը 1-2 տոկոսով ավելի կարող են լինել իշխանությանը տրվելիք ձայներից։ Շատ ավելի են լինելու, քանզի նիկոլական եռամյա պարտությունից մեր մեջքը շտկող հաղթանակների կարոտ է ժողովուրդը։ Բոլո՛ր բնագծերում։ Ժողովուրդն ընտրելու է հաղթանակը և հաղթողներին՝ այդպիսով «ո՛չ» ասելով, մերժելով ու ջնջելով պարտություն պարտադրողին և պարտության խարանը։
Տարբերությունը զգալի է լինելու, մեր քաղաքացիների հիմնական մասն ընտրելու է Հայաստանի անվտանգությունը և պաշտպանվածությունը, կայունությունը և որոշակիությունը։ Ներկա իշխանության պաշտոնավարման երեք տարիների ավերը հասարակության բոլոր սեգմենտներին է վերաբերելի եղել։ Այնպես որ, այս հակահայ իշխանությունը եթե իրական 20 տոկոս ձայն հավաքի, գոհ պիտի լինի։ Ի դեպ, այդ ձայները ձևավորողների մեջ են աղանդավորները՝ «Կյանքի խոսք», «Եհովայի վկաներ»՝ որոնք վիրտուալ իրականության մեջ կեղտաբերան ֆեյքեր են, իսկ այս օրերին աչքի են ընկնում իրենց ագրեսիվ ու կրքոտ նիկոլապաշտությամբ։
ՈՒշագրավ է, որ ՔՊ առաջնորդը 60+ տոկոսների մասին է հայտարարում շարունակ։ Ի՞նչ է սա նշանակում՝ եթե ոչ ընտրական հնարավոր կեղծիքների մասին կանխավ արված հաղորդում։ Ի վերջո, չկա այն պոտենցիալ ընտրողը, որը կարող է ապահովել հին օրերի երանելի թվերը։ Բայց իմքայլականներն այդպիսով փորձում են նաև կանխակալ տպավորություն ձևավորել, որն, իրականում չի ստացվում։ Բոլորի համար է տեսանելի, որ նրանց հանդիպումներին մասնակից են երեխաները, ոստիկանները և վարչական ռեսուրսով բերվածները։
2021-ի հունիսի 20-ին կայանալիք ընտրությունը շատ տարբեր է Երրորդ Հանրապետությունում տեղի ունեցած բոլոր ընտրություններից։ Սրանով հայ ազգը կատարում է ընտրություն՝ իր պատմական բնօրրան-Հայաստանի Հարապետությունում ապրելու- զարգանալու, սերունդներ տալու և՝ փախստական դառնալու, ազգային ինքնությունը կորցնելու, ըստ էության՝ կամավոր ուծացվելու միջև։
Նկատենք, որ քաղպայմանագրի կարգախոսը շատ անորոշ է և հայ ազգին չի վերաբերվում։ Երբ նրանց առաջնորդն ասում է «Ապագա կա», ճիշտ է ասում, բայց չի ասում, թե ու՞մ համար է խոստացվող ապագան։ Փոխարենը՝ վերջին 3 տարիներն ուղղակիորեն փաստում են, որ խոստացվող ապագայում Հայաստանը թրքահպատակ է լինելու /Վրաստանը՝ ձեզ օրինակ/, մեր հող ու ջրի տեր-տիրականը աստիճանաբար թուրքն է դառնալու, հայ մարդը չի լինելու։ Այդ գործընթացը նա արդեն սկսել է։ Ընդ որում՝ բոլոր կողմերից է սկսել՝ երկրի դարպասները կրնկի վրա բաց անելով թշնամու առաջ։ Թուրք-ադրբեջանցին, որ նույն բանն է, մեր բարձունքներն է գրավել ու հետ չի գնում, մեր ջրերն է յուրացրել ու հետ չի գնում, մեր սահմանը հայ զինվորը պաշտպանել չի կարող, քանի որ ներկա իշխանությունը չի թողնում, արգելում է, որ հայ զինվորն ինքնապաշտպանության դիմի, հայրենիքի սահմաններն ամուր պահի՝ դուրս վռնդի մեր հողից թուրք լամուկներին։ Լսվա՞ծ բան է՝ հայ զինվորին թուրք-ազերին գերեվարի՝ Հայաստանից կամ՝ ՀՀ իշխանությունը ամիսներ շարունակ անզոր լինի վերադարձնել մեր ռազմագերիներին ․․․
Հասկանալի է, չէ՞, որ «Ապագա կա» նիկոլական անորոշ կարգախոսը հայի մասին չէ, Հայաստանի մասին չէ։ Այդ կարգախոսն արդեն կիսով չափ իրականություն է դարձել՝ Արցախի 75 տոկոսը կապիտուլյացիոն պայմանագրի կնքմամբ՝ ալիևի տիրապետության տակ է, հայերն իրար դեմ սուր են ճոճում՝ ատելության խոսքը, բաժանարար գծերը, սևուսպիտակն անգամ ընտանիք են ներխուժել, ՀՀ սահմանային հատվածներին՝ երեք կողմից թշնամին ծանրումեծ նստած է։ Օղակի մեջ ենք 4 կողմից, քանի որ Լոռու մարզը որքան էլ ասենք՝ Վրաստանին է հարակից, պիտի չմոռանանք, որ երկաթուղու երկայնքով թուրքերն են և ընդհանրապես՝ այսօրվա Թբիլիսիում և հատկապես՝ Բաթումում տիրապետողը թուրքերն ու թուրքական կապիտալն է։
Հայաստանի քաղաքացին պիտի շատ մտածված, սթափ ընտրություն կատարի՝ այս կամ այն գործչին ու առաջնորդին սիրել-չսիրելու, համակրել-չհամակրելու դիսկուրսից դուրս գալով պիտի գնալ և ընտրել անվտանգ, պաշտպանված, կայուն Հայաստան ունենալու շանսը, Արցախի հարցը բանակցությունների ճանապարհով հայանպաստ հուն տեղափոխելու և կոնկրետ գործընթացներ սկսելու և հաջողություն արձանագրելու ունակ քաղաքական ուժին։ Ոչ թե՝ երևակայական տնտեսական հեղափոխության մասին ճամարտակող, այլ՝ իրական տնտեսական զարգացում, ռեալ ներդրումներ ապահովելու կարողականություն և փորձառություն ունեցողին, որ հայ մարդը կարողանա ազատ և արժանապատիվ կյանքով ապրել՝ մեր նախնիների, մեր և մեր զավակների սրբազան հայրենիքում։
Միայն ազգային ուժերի առաջնորդությամբ է, որ ազգը կարող է ապագա ունենալ։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից