ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլը ճիշտ էր, Օնիկն, իսկապես լավ չէր ճանաչում ստորությունների մեջ անգերազանցելի նրա տեսակը 06/14/2021 14:23 | Վերլուծություններ
Դեռ ամիսներ առաջ արդեն պարզորոշ էր, որ ալիևի և փաշինյանի ձեռքում մեր ռազմագերիները պատանդ են և սակարկության առարկա:
Ընդ որում, փոխադարձ պայմանավորությամբ կամ առնվազն՝ « ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» տրամաբանությամբ: Եվ գիտեք, ո՞ րն է ուշագրավը, թվում է՝ Հայաստանն է պարտված և տուժած կողմը և մեր պետությունը Սրցախում և ՀՀ-ում ադրբեջանաթուրքսկան տանդեմի ձեռամբ տեղի ունեցած-ունեցող բազում անիրավությունների համար պիտի հեղեղեր բոլոր հնարավոր միջազգային կառույցերը... բայց՝ ոչ, հաղթող կողմն է, որ անդադար բողոքներ է հղում տարբեր ուղղություններով:
Բավական չէ, որ նենգ թշնամին կապիտուլյանտին ի սկզբանե է խեղճացրել՝ գերիների հարցում խախտելով նոյեմբերի 9-ի պայմանագրի « բոլորը՝ բոլորի դիմաց» կետը, ի հավելումն, պարտվածին առաջնահերթության կարգով պարտսդրել է հանձնել մարդասպանության համար բանտում գտնվող ազերի երկու հանցագործներին՝ փոխարենը՝ մեր տղերքի վերադարձի հարցը թողնելով առկախ:
ՀՀ-ն մինչ օրս թաքցնում է, թե քանի ռազմագերի ունենք մենք, ընդ որում դա արվում է կանխամտածված և երկուստեք համաձայնեցված:
Հիմա՝ հարց է ծագում՝ երկու օր առաջ, երբ ադրբեջանին պարտված նիկոլը հրապարակավ ասում էր, թե՝ մեր գերիներն էսքան սպասել են, երկու ամիս էլ կսպասեն, ի՞նչ է, չգիտե՞ ր, որ երկու օր անց 15 ռազմագերու վերադարձի հարց լուծվելու է: Գիտեր, ուղղակի իր կարճ խելքով ուզում էր անակնլալ անել: Բայց չէր ասում, թաքցնում էր, թե Ակնայի ականապստման քարտեզի դիմաց են տղերքը վերադարձվում և այն էլ՝ պարզվում է՝ ԱՄՆ և Վրաստանի ջանքերով, ինչը նշանակում է շրջանցել դաշնակցին՝ ռուսական կողմին: Ի վերջո, այս՝ «ականապատման քարտեզների դիմաց»՝ գերիներ թեման դեռ ապրիլից էր շրջանառվում ազերիների կողմից, բայց այդ ողջ ընթացքում թավշյա իշխանության առաջնորդը անմարդկային պայմաններում անտերության մատնելով մեր ռազմագերիներին հենց այս՝ նախընտրական փուլն է օգտագործում՝ շահարկելով խնդիրը և մտածելով բացառապես օրեցօր նվազող իր վարկանիշը փրկելու մասին: Սա հասկանում են նաև գերիների ծնողները, այնպես որ, փաշինյանի փիար ակցիան այս անգամ սև փիար դարձավ...
Եվ ամենազարհուրելին այն է, որ այս դեպքում էլ՝ կապիտուլյանտը չի հասկանում, որ թշնամու առջև քարտեզի դիմաց բոլոր ռազմագերիներին վերադարձնելու խնդիրը պիտի դներ առնվազն: Իսկ միգուցե լավ էլ հասկանում է և սրա «կիրթ» ընկերը դեռ առևտուր ունի սույն պարտվածի հետ անելու, ուր սակարկության առարկան կրկին լինելու են մեր ռազմագերիները:
Ի դեպ, պայման չէ, որ կապիտուլյանտը թշնամուն է հանձնել միայն Ակնայի ականապատման քարտեզը վստահաբար, այլ քարտեզներ էլ կլինեն, բարձունքներ էլ, ջրեր էլ...քանզի Հայաստանի դարպասները ներսից բացող է այս պարտված իշխանությունը, որին հաշված օրեր են մնացել:
Ամիսներ առաջ, երբ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը նիկոլին խարհուրդ էր տվել հրաժարական տալ, սա թե՝ Օնիկ, ինձ լավ չես ճանաչում... Թերևս...չէր ճանաչում կադրային սպան իր հայրենակցին: Փոխարենը՝ ինքն իրեն լավ գիտեր՝ ստորությոնների, ստի և կեղծիքի մեջ սահմաններ չճանաչող իր տեսակը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից