ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեղափոխությունից հետո բերել եմ 20 մլրդ դոլար վարկ՝ մեկ տոկոսով, որը չեն ընդունել. Ծառուկյան 06/14/2021 21:55 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Մեր խմբակցության կարգախոսն է «Անվտանգ պետություն, հզոր Հայրենիք», իսկ հզոր Հայաստան մենք կարող ենք ունենալ միայն, երբ մեր ժողովրդի վիճակը լավ լինի: Այս մասին Արագածոտնում հանրահավաքի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նրա բնորոշմամբ՝ այժմ ժողովրդի վիճակը շատ ծանր է, քանի որ բոլոր քաղաքացիները ունեն վարկեր: «Մենք նշում ենք, որ բոլոր ոլորտներում պետք են ներդրումներ, որպեսզի զարգանան և մարդիկ աշխատատեղ ունենան: Հեղափոխությունից հետո ես բերել եմ 20 մլրդ դոլար վարկ, մեկ տոկոսով, որը չեն ընդունել։ Գյուղացու ունեցվածքը չպետք է հողին մնա», - նշել է ԲՀԿ ղեկավարը՝ ավելացնելով, որ արաբական երկրները ունեն գյուղատնտեսական մթերքի կարիք և մենք կարող ենք իրենց այդ մթերքով ապահովել:
«Մենք որևիցե բան չենք արտահանում, բայց ինչու գյուղացու աշխատանքը պետք է մնա դաշտում: Իմ ընկերը եկել էր Հայաստան ու ուզում էր Արարատում կառուցել սիլիցիումի գործարան, պատրաստ էր ներդնել 1 մլրդ դոլար: Տարի ու կես ձգձգվել է այդ պրոցեսը և նա մտքափոխվել է: Այսօր էլ կան մի շարք ոլորտներ, որոնց մեջ կարելի է ներդնել, դա կօգնի մեր պետությանը զարգանալ», - շեշտել է նա:
Նա կարեւորել է շուկայի ուսումնասիրությունը՝ նշելով- որ նախ պետք է հասկանալ, թե ինչի պահանջարկը կա: «Պետք է զբաղվենք այդ ոլորտները զարգացնելով, պետք է բանակը ուժեղացնենք և մեծամասամբ պետք է պայմանագրային ծառայողներով կազմակերպենք բանակի աշխատանքը: Մենք ունենք հող, աշխատող ժողովուրդ, ունենք բնական հանածոներ: Մենք պետք է կարողանանք օգտագործել մեր բոլոր առավելությունները և վաճառենք մեր օգտակար հանածոները թանկ գնով», - նկատել է Ծառուկյանը:
Նա նաև նշեց, որ ժողովուրդը հիասթափված և կոտրված է, սակայն իրավիճակը պետք է փոխվի: Պետք է քայլ կատարել, որ երիտասարդությունը չգնա, մնա Հայաստանում, պետք է անել այնպես, որ մեր երիտասարդությունը վերադառնա Հայրենիք, իսկ դրա համար անհրաժեշտ է աշխատատեղեր բացել:
«Այսօր մենք պետք է ամրապնդենք անվտանգությունը, խայտառակ իրավիճակ է: Մենք պետք է Ռուսաստանի հետ փաստաթուղթ ստորագրենք, որ հայ ու ռուս զինվորները ուս ուսի տված պահեն մեր սահմանները: Այժմ մեր սահմանների մոտ մինչև ատամները զինված կանգնած են թուրք և ադրբեջանցի զինվորները, ուրեմն մենք պետք է ավելի շատ զինվոր կանգնեցնենք սահմանին: Մենք ոչ թե խոսքով, այլ գործով պետք է ամրապնդենք մեր ռազմավարական դաշնակցի ` Ռուսաստանի հետ հարաբերությունները: Մարդիկ կան, որոնք ասում են, որ 4 տարի հետո ռուսները կգնան մեր տարածաշրջանից, բայց նման բան չի լինելու, այդ մարդիկ հուսախաբ են լինելու»,- եզրափակել է Ծառուկյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից