ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչական դատարանը երկրորդ անգամ անվավեր ճանաչեց ԿԸՀ որոշումը. Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով պաստառը քարոզչության հետ կապ չունի 06/14/2021 12:28 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչական դատարանը երկրորդ անգամ անվավեր է ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 31-ին ԿԸՀ-ն որոշում էր կայացրել, համաձայն որի՝ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և Ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառումը պարունակող պաստառներն ասոցացվել են «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ։ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել որոշումը, որը հունիսի 6-ին բավարարվել է։ Դատարանի որոշումից հետո՝ հունիսի 8-ին ԿԸՀ-ն կրկին որոշում է կայացրել, համաձայն որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը ճանաչվել է քարոզչության հետ ասոցացվող։ Հունիսի 8-ի որոշումը կրկին վիճարկվել է դատական կարգով, որի շրջանակներում հայցվոր կողմը
Դատարանին հայտնել է, որ առկա է նույնանման փաստերի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր ճանաչված վարչական ակտ։ Հայցվոր կողմի ներկայացուցիչը մատնանշել է կրկին դատվելու անթույլատրելիության պահանջը (սկզբունքը), որը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ մասում, սահմանված է մի շարք միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածով, որն իր բովանդակությամբ (մեկնաբանմամբ) ենթադրում է պետության պարտականությունը՝ նույն արարքի համար անձին կրկին անգամ պատժելը, դատելը և քրեական հետապնդման ենթարկելը բացառելը:
Վարչական դատարանը նշել է, որ ԿԸՀ-ն, խախտելով իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքը, դատական կարգով անվավեր ճանաչված միջամտող վարչական ակտով կարգավորված՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով՝ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու հարցի շուրջ կրկին իրականացրել է վարչարարություն և արդյունքում ընդունել արդեն սույն գործի շրջանակներում վիճարկվող՝ 08.06.2021թ. թիվ 128-Ա որոշումը, որով Ռոբերտ Քոչարյանի փաստացի դրությունը կրկին վատթարացրել է, քանի որ վերջինիս «Կյանք և ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառումը պարունակող պաստառները ճանաչել է «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ ասոցացվող: Դատարանի գնահատմամբ՝ ԿԸՀ-ն ոչ պատշաճ վարչարարության արդյունքում ընդունել է մայիսի 31-ի որոշումը, ապա այդ որոշումը դատական կարգով անվավեր ճանաչելուց հետո շտկել է դատական ակտով արձանագրված խախտումները և կրկին նույն փաստերով նույն հարցի կարգավորման նպատակով ընդունել է մեկ այլ որոշում, այնինչ ոչ պատշաճ վարչարարության հիմքով միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելը ոչ թե նպատակ է հետապնդում, որ հենց այդ վարչարարությունը կրկին «վերաբացվի» և ճիշտ իրականացվի, այլ դրա հիմքով բացառվեն հետագայում վարչական մարմնի կողմից նման խախտումներ թույլ տալը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վարչական դատարանը գտել է, որ վարչական ակտը ոչ իրավաչափ է և ենթակա է անվավեր ճանաչման։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ