ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուբեն Խլղաթյանին ձերբակալելու իրավաչափության հարցի քննությունը ձգձգվել է այնքան, մինչև վարույթ իրականացնող մարմինը կալանավորման միջնորդություն կներկայացներ 06/13/2021 13:09 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացելու։ Դատարանը համատեղ կարգով քննել է նաև Ռուբեն Խլղաթյանին ձերբակալելու որոշման դեմ փաստաբանների բողոքը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Գայանե Պապոյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է հունիսի 10-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք բաժանելու փորձի կասկածանքով։ Նրան ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել, որն ի սկզբանե մակագրվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել՝ բավարարելով քննիչի միջնորդությունը, իսկ դատավոր Վահե Ջիվանյանը բարձրացրել է ընդդատության հարցը՝ բողոքը փոխանցելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանին, սակայն մինչ ձերբակալման իրավաչափության հարցը կքննարկվեր, վարույթ իրականացնող մարմինը շտապել է մեղադրանք առաջադրել Խլղաթյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան: Նկատենք՝ թեև ձերբակալման իրավաչափության հարցը ենթակա է անհապաղ քննության, բողոքը քննության առարկա է դարձվել միայն երեկ երեկոյան՝ արդեն կալանավորման միջնորդության հետ համատեղ, իսկ դատական նիստը տևել է մինչև ուշ գիշեր:
Փաստաբան Գայանե Պապոյանը «Փաստինֆո»--ի հետ զրույցում հայտնեց, որ Ռուբեն Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154,2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք տալու փորձի հատկանիշներով, որն իրականացվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ: Փաստաբանի խոսքով՝ Ռուբեն Խլղաթյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, որևէ առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ: Ինչ վերաբերում է Խլղաթյանի մասնակցությամբ քննչական գործողություններին, փաստաբանը հայտնեց, որ նրա մասնակցությամբ առերես հարցաքննություն չի եղել, Խլղաթյանի դեմ չկա որևէ ցուցմունք: Մասնավորապես, վարույթ իրականացնող մարմինը ներկայացրել է մի քանի ցուցմունքներ, որոնցից որևէ մեկով նույնիսկ անուղղակի որևէ մատնանշում չկար, որը կարող էր հիմնավորել Խլղաթյանի առնչությունը՝ իրեն առաջադրված մեղադրանքին, որևէ փաստական հանգամանք չէր ներկայացվել:
Անդրադառնալով ձերբակալման իրավաչափության հարցի քննության ձգձգմանը՝ Պապոյանը նշեց, որ կարծում է՝ դա ի սկզբանե հատուկ էր արված, որովհետև պրակտիկայում չէր եղել նման դեպք, որ ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը քննարկվեր այդքան ուշ, առավել ևս, չէր եղել, որ ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքն ընդդատությամբ ուղարկվեր: Ըստ պաշտպանի՝ նպատակը եղել է այնքան ձգձգելը, մինչև վարույթն իրականացնող մարմինը կալանավորման միջնորդություն կներկայացներ՝ ձերբակալման իրավաչափության հարցի հետ համատեղ քննարկման համար:
Նշենք, որ մինչև Ռուբեն Խլղաթյանին մեղադրանք կառաջադրվեր, դատախազությունը ԿԸՀ երկու միջնորդություն էր ներկայացրել՝ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալու մասին, ինչը ԿԸՀ-ի կողմից բավարարվել է: Փաստաբան Գայանե Պապոյանը հայտնեց, որ իրենք ևս ներկա են եղել ԿԸՀ նիստին, որը տևել է բավականին երկար՝ մոտ երկու ժամ: Նշենք, որ դատախազի կողմից ԿԸՀ ներկայացված միջնորդությամբ հղում է կատարվում ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասին, համաձայն որի՝ պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ համաձայնությամբ, ինչից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է այն պատգամավգորի թեկնածուին, որն ընտրվել է, բայց դեռևս չի ստանձնել իր լիազորությունները: Նշված հարցը պաշտպանության կողմը բարձրացրել է նաև ԿԸՀ նիստի ընթացքում, որտեղ հանձնաժողովի անդամները ևս հայտնել են, որ խնդիր են տեսնում՝ դրույթի հակասական մեկնաբանության հետ կապված, սակայն, այդուհանդերձ, պրակտիկա են ձևավորել, որ դա վերաբերում է նաև այն թեկնածուներին, որոնք գտնվում են նախընտրական քարոզչության մեջ:
Փաստաբանի փոխանցմամբ՝ ԿԸՀ անդամների համար ևս վարույթի այս տեսակը նոր է և այն չի նախատեսում բողոքարկման ինստիտուտ, ստացվում է՝ եթե իրենք համաձայնություն չեն տալիս, վարույթն իրականացնող մարմինը որևէ գործողություն չի կարող կատարել: Այս համատեքստում ԿԸՀ-ն համաձայնություն է տվել՝ մեկնաբանելով, որ դատարան չէ և չի կարող որոշել՝ ներկայացված միջնորդությունների հիմքում ներկայացված փաստական տվյալները ճիշտ են, թե ոչ, այլ՝ ԿԸՀ-ն պարզապես չի առարկում, որ դատարանը քննի և որոշում կայացնի: Գայանե Պապոյանի խոսքով՝ ԿԸՀ անդամները ևս համաձայնեցին, որ այս պարագայում ձևական է դառնում ԿԸՀ դիմելը, համաձայնություն չտալու ինստիտուտն էլ առարկայազրկվում է և այդ առումով խնդիր կա: Այդուհանդերձ, ԿԸՀ-ն մեկնաբանել է, որ քրեական հետապնդում իրականացնելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունների վերաբերյալ որոշումների համար բողոքարկում նախատեսված չէ, ուստի, թեև օրենքը նախատեսում է, որ կարող են և համաձայնություն չտալ, ԿԸՀ-ն, վարույթն իրականացնող մարմնին փակուղի չմտցնելու համար, համաձայնություն է տվել՝ չառարկելով, որ դատարանը քննի:
Հիշեցնենք, որ9 մլն դրամի չափով առերևույթ ընտրակաշառք բաժանելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով, որի շրջանակներում ձերբակալվել է Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Խլղաթյանը և Գ. Պ.-ն։ Ըստ դատախազության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում 2021թ. հունիսի 10-ին, ժամը 16։30-ին, Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պ.-ի տանը վերոնշյալ երկու անձինք բռնվել են 9.000.000 ՀՀ դրամ ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։ Ընդ որում՝ ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք դուրս՝ դեպի տան բակ են նետել իրենց ձեռքում գտնվող՝ պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա հանդիսացող գումարը, որ հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից