ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոնց որ ճակատիս գրած լինեն․ մի տեղ մի բան փչացնեն, վատացնեն, հետո պետք է գաս կապիտալ ռեմոնտ անես, մի բան էլ ավելի․ Ռոբերտ Քոչարյան 06/13/2021 16:08 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
«Տուրիզմը Դիլիջանում լավ տնավորվել է, մի քիչ հասել է Իջևան և ճանապարհի կեսին մնացել»,-Այս մասին այսօր Բերդի բնակիչների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահը հայտնեց, որ Բերդում քիչ բան է փոխվել, ճանապարհը նույնն է՝ ինչպես 2003-2004 թվականներին։
Ռոբերտ Քոչարյանը նշեց՝ միջին չափի ներդրումներով հնարավոր է մեծ փոփոխություններ անել։
ՀՀ երկրորդ նախագահը նշեց՝ Իշխանությունները ի վիճակի են նույնիսկ ամենալավ ծրագրերը ձախողել, հակված են ինչ-որ բան քանդելու, քան՝ կառուցելու: Կարող են միայն խոսել, բայց ոչ գործել։
Այսօրվա կառավարությունը երեք տարի զբաղված էր դատարկ խոսակցությամբ։
«Բանակի և եկեղեցու վրա միաժամանակ սկսեց հարձակումը: Իրականում ասել են թռիչքաձև աճ, ունեք թռիչքաձև անկում, գործազրկության, արտագաղթի թռիչքային աճ»,-ասաց նա ու հավելեց, որ խորը ճգնաժամ է ամեն ոլորտում, ավելացավ ատելության մթնոլորտը, մեծացավ ներքաղաքական լարվածությունը։
Անդրադառնալով քաղաքականության վերադառնալու որոշմանը, Ռոբերտ Քոչարյանը նշեց՝ ծանր էր հայտը ներկայացնել և փորձել վերադառնալ երկրի բարձրագույն պաշտոնին, որովհետև վատ վիճակում է ամեն ինչ․
«Մտածում ես՝ բա որ հանկարծ չստացվի և եթե քո անցյալը, քո կենսագրությունը հաջողված է, երկու անգամ բեռի տակ մտել եմ և պատվով դուրս եմ եկել, հիմա ինձ դնում եմ երրորդ անգամ բավական ռիսկի տակ: Պատրաստ եմ դա անել և համոզմունք ունեմ՝ ի վիճակի եմ դա անել»,- ասաց նա, հավելելով, որ մարդկանց կյանքի որակը շեշտա փոխվելու է, ուտսի եթե մարդիկ ուզում են ապրել՝ պետք է քվեարկել իրենց օգտին, չենթարկվել ճնշումներին:
«Սրանց օրերը հաշված են: Ինչքան մոտիկ ընկեր ունեմ, ասում են՝ ինչիդ է պետք, անկեղծ ասեմ, միշտ այդ բանը ինձ մոտ կար, ասում էի՝ եթե ոչ ես, ապա՝ ո՞վ, նման հարց ես ինձ տվել եմ 1992 թվականին, 1997 թվականին և նման հարց ինձ տալիս եմ հիմա: Ոնց որ ճակատիս գրած լինեն, մի տեղ մի բան փչացնեն, վատացնեն, հետո պետք է գաս կապիտալ ռեմոնտ անես, մի բան էլ ավելի»,-ասաց նա:
Պատասխանելով բնակիչներից մեկին, ով հայտնեց, թե Ռոբերտ Քոչարյանի խոսքը հավասարազոր է երդման, ՀՀ երկրորդ նախագահը հայտնեց՝ «Ի դեպ, դա իմ պրոբլեմն է, բան ես ասում, հետո ասում ես, ձև չկա չանելու»։
Քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց՝ իշխանություններն ասում են, թե վերակառուցելու են նոր՝ Բերդ-Իծաքար-Գանձաքար ճանապարհը։ Քաղաքացիները անահանգստացած են, որովհետև դա կապում են սահմանազատման հետ և կարծում են՝ ձմռանը կարող են շրջափակման մեջ հայտնվել։ ՀՀ երկրորդ նախագահից խնդրեցին ներկայացնել՝ թե ինչպես է տեսնում իրենց ապահով երթևեկությունը։
Ռոբերտ Քոչարյանը նշեց՝ ճանապարհները միայն անվտանգության համար չեն կառուցվում, դրանք պետք է դիտարկել որպես զարգացում ապահովող համակարգ։
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ Ոսկեպար գյուղում վտանգավոր հատված եղել է ժամանակին, շրջանցող ճանապարհը միանգամից կառուցել են, որը մինչև օրս նորմալ վիճակում է։
«Բոլոր դեպքերում ճանապարհը լինելու է անվտանգ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ