ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ-Աննա զույգը, իսկապես, դժոխային վիժվածքներ են. Նրանք խորը թքած ունեն հայ ժողովրդի վրա. Մինասյան 06/13/2021 18:50 | Մեկնաբանություն
Ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանում գոյություն չունի այն «ժողովուրդը», որին մեջբերում և ապավինում է Նիկոլը․ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: «Քարոզարշավի կեսն անցավ. ո՞րն է ինձ համար ամենամեծ բացահայտումը, ամենամեծ զայրույթը, բայց և իմ համոզմունքների ամենավառ հաստատումը։
Նիկոլ-Աննա զույգը, իսկապես, դժոխային վիժվածքներ են։ Նրանք խորը թքած ունեն հայ ժողովրդի վրա։ Գիտակցելով՝ ինչ են արել, ձևացնում են, թե չեն ընկալում դրա խորությունն ու հետևանքները, չունեն կարեկցանքի, ամոթի և պատասխանատվության զգացում, զուրկ են մարդկային արժանապատվությունից և կենդանական բնազդներով «քաղաքական անասուններ» են։
Եթե մի պահ անջատվեք լրահոսից, կտեսնեք՝ ինչպես են մարդ ու կնիկ, որոնք երկիրը խայտառակ պարտության են դատապարտել, հանձնել են տարածքներ, հայրենիք, բազմահազար կյանքեր, մի ամբողջ սերունդ դարձրել են հաշմանդամ ու փլուզել են տասնյակ հազարավոր ճակատագրեր, փոշիացրել են տնտեսությունն ու, բառի բուն իմաստով, նպաստել Հայաստանի օկուպացիային, այս աղետի մեջ քարոզարշավ են անում ու մի բառ անգամ չեն խոսում կատարվածի մասին։ Նրանք, իրապես, թքած ունեն։
Նիկոլն ու Աննան ոչ միայն չեն ընդունում իրենց մեղքը, չեն խոսում դրա մասին, չեն փորձում բացատրել ինչպես է եղել, այլև ընդհանրապես ձև են անում, թե ոչինչ էլ չի պատահել։
2018-ի մայիսին, ընտրելով Նիկոլին, հայ ժողովուրդը նախընտրեց «չիրականությունը» իրականությունից, փախուստը, որովհետև նիկոլիզմի էությունը հենց իրականության հերքումն է։ Այդ պատճառով նաև պարտվեցինք պատերազմում, որովհետև հայ ժողովուրդը մերժեց իրականությունը, գեոպոլիտիկան և ռազմաքաղաքականությունը։ Կապիտուլյացիայից 7 ամիս անց Նիկոլն առաջարկում է նույն խաղը. մոռանալ իրականության մասին, և քարոզարշավն անցկացնում է իր պատկերացրած Հայաստանի մասին։
Այն Հայաստանի, որտեղ ամենամեծ պրոբլեմը ոչ թե տգետ կառավարումն է, զրո արտաքին քաղաքականությունը, կազմալուծված բանակը, այլ հոգևորականները, իրավաբանականի ուսանողներն ու նախկինները։ Նիկոլը Սև լճից, որտեղ ադրբեջանական բանակն ամեն օր առաջ է գալիս, մի քանի կիլոմետր այն կողմ խոսում է հունիսի 21-ի «հաղթանակի հանրահավաքի» մասին։
Նիկոլը պատուհաս չէ, ոչ էլ՝ գիժ։ Նա ուղղակի պետական դավաճան է ու վիժվածք, որը միտումնավոր և գիտակցաբար շրջանցում և «մոռացության» է մատնում իր և Աննայի ուղիղ մեղավորությամբ և պատասխանատվությամբ հայ ժողովրդին հասցված աղետների շարքը.
-պարտությունը պատերազմում,
-Արցախի 75 տոկոսի կորուստը,
-Հայաստանի ինքնիշխանության փոշիացումը,
-երկրի օկուպացումը,
-5000 դավաճանաբար սպանված տղաները,
-զոհերի թվի գաղտնի պահելը,
-հարյուրներով անհետ կորածները, որոնց դիերը դեռ սարերում ու ձորերում են,
-ցանկը, ցավոք՝ շարունակելի....
Նիկոլը պարտված է ուղիղ այնպես, ինչպես նա պարտության մատնեց Հայաստանը։ Դրա վկայությունն են իրականությունը, սոցիոլոգիան, տաքսիստները, հարկադրանքով «Նիկոլ, վարչապետ» գոռացող մարդիկ, որոնց ավտոբուսները լցրած մարզից մարզ են քարշ տալիս։
Ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանում գոյություն չունի այն «ժողովուրդը», որին մեջբերում և ապավինում է Նիկոլը։ Ես կուզենամ հավատալ, որ գոյություն չունի ժողովուրդ, որը չի հասկանում հողի ու արյան գինը և ունի հիշողություն ու արժանապատվություն։ Նիկոլը իսկապես ապագա չունի, բայց ես շատ եմ ուզում, որ նա լինի ոչ թե պարտված այս ընտրություններում, այլ՝ ջախջախված, անկախ նրանից, թե որքան կկեղծի: Իսկ այդ ջախջախումը հետո պետք է ամրագրել օրենքի ողջ ուժով Աննային ու Նիկոլին պատժելով, որպեսզի Հայաստանում նիկոլներն ու «նիկոլիզմը» այլևս երբեք տեղ չունենան»,- գրել է Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից