ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմավիրում դատավոր չգտան. Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման իրավաչափության հարցը կքննի գաղտնալսմամբ հայտնի դարձած դատավոր Վաչե Մարգարյանը 06/12/2021 15:05 | ԼՐԱՀՈՍ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները հրաժարվել են քննել Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Խլղաթյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոքը։ Ընդդատության հարցի պատճառաբանությամբ բողոքը փոխանցել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ձերբակալելու որոշման դեմ փաստաբանի բողոքը մակագրվել է մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին, սակայն քննությունն այդպես էլ տեղի չի ունեցել, քանի որ քննիչը դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն է ներկայացրել՝ կասկածելով, որ դատավորը կարող է ինքնուրույնություն ցուցաբերել։
Ռուբեն Խլղաթյանի փաստաբան Արսեն Սարդարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատավոր Արթուր Ադամյանի՝ ինքնաբացարկ հայտնելուց հետո բողոքը մակագրվել է դատավոր Վահե Ջիվանյանին, որը բարձրացրեց հարց առ այն, որ գործն ուղարկվել է ՀՔԾ և արդյո՞ք այդ պարագայում ինքն իրավասու է քննել բողոքը։ Պաշտպանության կողմը դիրքորոշում է հայտնել՝ նշելով, որ դատարանն իրավասու է քննել բողոքը, քանի որ Կոնվենցիայով և Սահմանադրությամբ նախատեսված հիմնարար իրավունքի ապահովման խնդիր է և ձևական պահանջով՝ ուղարկելով և ձգձգելով հարցը պետությունն ուղղակի իր պոզիտիվ պարտավորությունը չի կատարում, սակայն, այդուհանդերձ, դատարանը որոշում է կայացրել բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու մասին։
Պաշտպանների բողոքը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին, սակայն դատական նիստ դեռևս չի կայացել։
Փաստաբանը հայտնեց, որ Ռուբեն Խլղաթյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ Իսկ թե արդյո՞ք վարույթ իրականացնող մարմինը դիմել է ԿԸՀ՝ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ՝ փաստաբանը տեղեկություն չունի։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի անունը հանրության համար հայտնի դարձավ, երբ առաջին անգամ՝ դեռևս 2018թ հուլիսի 27-ին կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մեծ աղմուկ բարձրացվեց հատկապես այն ժամանակ, երբ նույն թվականի սեպտեմբեր ամսին մամուլում հրապարակվեց ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցը, որի ընթացքում նշվում էր մի դատավորի մասին, որը, ըստ ամենայնի, պետք է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացներ՝ անկախ հիմքերից։ Ավելին՝ դատավորին ասել են՝ ուզես, թե չուզես՝ պետք է տաս կալանավորում։
Գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակման հաջորդ օրը դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ անձամբ չի ճանաչում, նրան չի զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային զրույց չի ունեցել։ Գաղտնալսման առնչությամբ ԱԺ-ում ձևավորվել էր քննիչ հանձնաժողով, որի շրջանակներում դատավորը հայտարարել էր, որ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 9 մլն դրամի չափով առերևույթ ընտրակաշառք բաժանելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով, որի շրջանակներում ձերբակալվել է Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Խլղաթյանը և Գ. Պ.-ն։ Ըստ դատախազության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում 2021թ. հունիսի 10-ին, ժամը 16։30-ին, Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պ.-ի տանը վերոնշյալ երկու անձինք բռնվել են 9.000.000 ՀՀ դրամ ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։ Ընդ որում՝ ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք դուրս՝ դեպի տան բակ են նետել իրենց ձեռքում գտնվող՝ պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա հանդիսացող գումարը, որ հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից