ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրորդ փուլում հնարավոր են անսպասելի միավորումներ. սոցիոլոգ 06/12/2021 17:29 | ԼՐԱՀՈՍ
Այս ընտրությունների քարոզարշավը անշուշտ տարբերվում է բոլոր նախորդ ընտրություններից, որոնք անցկացվել են Հայաստանում: Առաջին հերթին նրանով, որ այս անգամ 26 քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին, նախկինում նման բան չի եղել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը:
Երկրորդ առանձնահատկությունն, ըստ նրա, այն է, որ քարոզարշավի համար ժամանակը շատ կարճ է՝ ընդամենը երկու շաբաթ, մինչդեռ հերթական ընտրությունների դեպքում քաղաքական ուժերին քարոզարշավի համար տրվում էր մոտ մեկ ամիս:
«Բանն այն է, որ այն կուսակցությունները, որոնք նոր են և ընտրողը չի ճանաչում, ժամանակ չունեն իրենց լավ ներկայացնել: Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ երկրում ձևավորվել է շատ լարված իրավիճակ, հետպատերազմյան իրավիճակ: Բացի այդ, պայքարը հիմնականում ծավալվում է երկու ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքը: Սա երկու հարադիր բևեռներ են, քանի որ նրանք ովքեր կքվեարկեն, օրինակ «Հայաստան» դաշինքին, երբեք չեն քվեարկելու ՔՊ-ի օգտին և հակառակը», - շեշտել է սոցիոլոգը:
Մյուս առանձնահատկությունը լարվածությունն է, որի նախադեպը նախկինում երբեք չի եղել։
«Բանը հասնում է իրար հանդեպ վիրավորանքների, ատելության մթնոլորտի գեներացմանը: Դա բերում է նրան, որ ընտրողները, որոնց առանց այն էլ մոտավորապես 50% հակված չեն ընտրություններին մասնակցելու, ընդհանրապես չեն ցանկանա տանից դուրս գալ: Մենք ունեցել ենք 8 խորհրդարանական ընտրություններ, որոնք ապահովել են 50-58% մասնակցություն: Ամենամեծ մասնակցությունը եղել է 2012 թվականին` 62%: Որպես կանոն, ընտրողին ավելի շատ հետաքրքրում էին նախագահական ընտրությունները: Այս տարի շատերը հակված չեն մասնակցել ընտրություններին”, - ասաց նա:
Անդրադառնալով՝ քաղաքական ուժերի վարկանիշներին՝ սոցիոլոգը նկատեց, որ նկատվում է Քոչարյանի դաշինքի վարկանիշի աճի միտում։
«Կարծում եմ ակնհայտ է, ոչ մի կուսակցություն 50% ավել ձայն չի հավաքի, այդ թվում այս երկու բևեռները: Հետևաբար, կարծում եմ խորհրդարանի ներսում կստեղծվեն կոալիցիոն դաշինքներ: Իհարկե, պետք է գիտակցել, որ քաղաքում և գյուղում նախասիրություններն այս կամ այն քաղաքական ուժերի հանդեպ միշտ տարբերվել են: Երևանը ամենաքաղաքականացված էլեկտորատը ունի, քանի որ մարդիկ ավելի տեղեկացված են, կուսակցությունները գործում են հիմնականում մայրաքաղաքում:
Երևանում Քոչարյանի վարկանիշը աճում է և հնարավոր է շարունակի աճել: Իսկ գյուղերում հակառակ պատկերն է, այնտեղ միշտ քաղաքականորեն ավելի պասիվ են, երկու գլխավոր պատճառով` առաջինը գյուղի բնակիչները ինֆորմացված չեն, իրենց հասանելի չեն բոլոր հեռուստաալիքները: Իրենք հիմնականում նայում են Հ1-ը, «Արմենիան» և «Շանթը»: Մնացած բոլոր ալիքները, որոնք շատ կարևոր ինֆորմացիա են տալիս այդ մարդկանց հասանելի չեն: Երկրորդը` գյուղի բնակիչները կախված են տեղի ադմինիստրացիայից: Այդ դեպքում նա, ում ձեռքում է ադմինիստրատիվ ռեսուրսը, ավելի շատ ազդեցություն ունի գյուղի բնակչության վրա, իշխանությունները միշտ գյուղի բնակիչներին օգտագործել են լրացուցիչ ձայներ ստանալու համար: Դա շատ լուրջ ռեսուրս է, և եթե իշխանությունները այն ճիշտ օգտագործեն կկարողանան ստանալ մինչև 15-18% լրացուցիչ ձայներ են», - ասաց Պողոսյանը:
Նա ընդգծեց, որ ընտրությունների երկրորդ փուլը բացառել չի կարելի: «Հնարավոր է, որ Ազգային Ժողով անցած չորս կամ հինգ քաղաքական ուժերը չեն կարողանա միավորվել, կազմել մեծամասնություն և ընտրել վարչապետին և ձևավորել կառավարություն: Այդ դեպքում մենք գնալու ենք երկրորդ փուլին: Երկրորդ փուլում հնարավոր են անսպասելի միավորումներ, քանի որ բոլոր քաղաքական ուժերը հետևություններ կանեն և կարող են միավորվել, իրենց նպատակին հասնելու համար: Սակայն, որքան շուտ մենք դուրս գանք այս ճգնաժամից, այնքան լավ»,- եզրափակեց Պողոսյանը:
Հեղինակ՝ Անի Մշեցյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:04 Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:00 Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
- 12/27/2024 08:40 Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/06/2025 18:39 Ինչքա՞ն է տևելու եկեղեցու և իշխանության հակամարտությունը․ աբսուրդ է․ մարդկանց հարցնում են՝ ամանորի գիշերը Վեհափառին են լսել, թե վարչապետին․ Կարեն Անդրեասյան
- 01/06/2025 14:46 Թո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք. Արտակ Բեգլարյան
- 01/06/2025 13:31 ԼՂ փախստականները ևս մեկ անգամ նշում են Սուրբ Ծնունդը տնից հեռու. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
- 01/06/2025 11:27 Երբ հունվարին 5սմ ձյունը դառնում է ազգային տոն.Սուրենյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/06/2025 22:53 Խարբերդի ամառանոցների մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու բեռնատար «ГАЗель»-ը․ վերջինը կողաշրջվել է
- 01/06/2025 21:22 Հրդեհ Երևան քաղաքի Հրազդանի փողոցի ի երկու տների տանիքներում
- 01/06/2025 20:10 ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 01/06/2025 19:44 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. մի քանի տոննա կոշկեղենով բարձված, վրացական համարանիշներով «Scania» բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշներն ու հայտնվել ձորում. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը