ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտրակաշառքի գործով ձերբակալված Արամայիս Ապրոյանի մասնակցությամբ առերեսում է եղել՝ առանց պաշտպանների մասնակցության. փաստաբան 06/12/2021 15:53 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրակաշառքի գործով ձերբակալված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատարանը համատեղ կարգով քննարկել է նաև Ապրոյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում առերևույթ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանը։ Նրան ձերբակալելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան, սակայն մինչ դատարանը կքններ նրա ձերբակալման իրավաչափության հարցը, վարույթ իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրան ու կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան։
Փաստաբան Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ կալանավորման միջնորդություն ներկայացնելով նախաքննական մարմինը հիմնականում շեշտը դրել է խոչընդոտելու ռիսկի վրա, սակայն փաստաբանի դիտարկմամբ, այդ հիմքի մասին խոսք գնալ չի կարող, քանի որ Ապրոյանն իր ցուցմունքներով, հանգամանքների վերլուծությամբ ներկայացրել է իրավիճակը՝ փորձելով աջակցել քննությանը, քննիչին ներկայացրել այնպիսի հանգամանքներ, որոնց վերաբերյալ քննություն պետք է իրականացվի։ Այսինքն՝ իր ցուցմունքներով Ապրոյանն օժանդակում է քննությանը, ոչ թե՝ խոչընդոտում։
Փաստաբանը հայտնեց, որ Ապրոյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն եղել է, սակայն առանց պաշտպանների մասնակցության, ուստի, պաշտպանության կողմը պահանջել է ևս մեկ անգամ առերեսում իրականացնել։
«Այն ժամանակ, երբ առերեսում է եղել, մեր պաշտպանյալը ցուցմունք առհասարակ տված չի եղել, ուղղակի ձևականորեն հակընդդեմ հարցման իրավունք են ապահովել՝ մոռանալով ապահովել պաշտպանության իրավունքը, քանի որ այդ ժամանակ անձը նաև պաշտպան չի ունեցել, թեև պաշտպաններն արդեն դիմում ներկայացրել էին ՀՔԾ՝ ներգրավվելու համար»,- նշեց փաստաբանը՝ չմանրամասնելով, թե քրեական գործով կասկածյալի կարգավիճակ ունեցող անձանցից ում հետ է եղել առերեսումը։
Ինչ վերաբերում է ձերբակալման որոշման դեմ բողոքի շրջանակներում մատնանշված հիմքերին, փաստաբանը հայտնեց, որ հիմնավոր կասկածի բավարար շեմը հաղթահարված չէ, ընդամենը մեկ հակասական ցուցմունքի վրա է հիմնված։
«Անձը կարող է ձերբակալվել հանցագործությունը կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո, բայց ինչ կասեք, որ անձը գտնվել է Երևան քաղաքում՝ իր անձնական գործերով, հետագայում տեղեկացել է, որ ինչ-որ անձանց են բերման ենթարկել ոստիկանության բաժին, նման գաղտնալսում կա, անձը, լսելով դա, վերադառնում է Գավառ քաղաք։ Եթե անձն ինչ-որ հանցագործություն կատարած լիներ կամ խոչընդոտելու, թաքնվելու նպատակ ունենար, կվերադառնա՞ր Գավառ քաղաք։ Ոստիկանները հայտնում են, որ իրեն բերման են ենթարկել Գավառ քաղաքի մուտքի մոտից, բայց պետք է նշեն դրա նախապատմությունը, թե անձը որտեղ էր և որտեղից է եկել, որ իրենք բերման ենթարկեցին »,- նշեց փաստաբանը։
Նրա փոխանցմամբ՝ վերոնշյալ և մի շարք այլ իրավական հարցերը բարձրացվել են դատական նիստում և հույս հայտնեց առ այն, որ դատարանը դրանց կանդրադառնա խորհրդակցական սենյակում։ Պաշտպանության կողմը բարձրացրել է նաև պատգամավորի թեկնածուների նկատմամբ հետապնդում իրականացնելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումների հարցը, մասնավորապես, արդյոք այդ կարգավիճակից բխող անձեռնմխելիության հաղթահարման գործընթացն իրականացվել է օրենքով սահմանված կարգով և անհրաժեշտ ժամանակահատվածում։
Խնդիրն այն է, որ վարույթ իրականացնող մարմինը պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և ազատությունից զրկելու հարցով ԿԸՀ է դիմել, երբ Ապրոյանն արդեն ձերբակալված էր, իսկ թույլտվություն ստանալուց հետո արդեն մեղադրանք են առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան, մինչդեռ, փաստաբանը հայտնեց, որ քրեական գործը հարուցելու պահին արդեն կան ձևակերպումներ, որից հստակ երևում է, որ այդ պահից իրենց պաշտպանյալը կասկածյալ է, այսինքն՝ այդ պահից սկսված նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։
«Քրեական հետապնդումը չի սկսվում մեղադրանք առաջադրելու պահից։ Եթե անձի նկատմամբ արդեն կատարվում են գործողություններ, որի շրջանակներում անձը կարող է լինել կասկածյալի ենթադրյալ կարգավիճակում, այդ պահից արդեն իսկ նրա նկատմամբ հետապնդումը սկսված է»,- նշեց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ նույն օրը ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչների կողմից Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք է տրվել՝ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
Քրեական գործի շրջանակներում ի սկզբանե ձերբակալվել էր երկու անձ, այդ թվում՝ Արամայիս Ապրոյանը։ Քրեական գործով ևս 6 անձի նկատմամբ կիրառվել է նույն խափանման միջոցը։Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Արամայիս Ապրոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Ա.-ն, ընդգրկված լինելով կուսակցության պատգամավորի թեկնածուների ցուցակում և համակարգելով Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի հետ, համաձայն նախապես կազմված ցուցակի, 2021թ. հունիսի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից