ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դուք պետք է շնչեք, արտաշնչեք միայն ժողովրդի թույլտվությամբ.կեղծ էլիտաները պետք է անցնեն ժողովրդի թրի տակով.Փաշինյան 06/11/2021 11:36 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Այս ընտրություններով պետք է իրականացնենք մեր հեղափոխության երկրորդ փուլը, որը պետք է անվանենք ոչ բռնի, ժողովրդական, բայց այս անգամ ոչ թե թավշյա, այլ՝ պողպատյա հեղափոխություն: Այս մասին Տավուշում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ պողպատյա հեղափոխությունն իրենից ենթադրում է ոչ թե բռնություն, այլ՝ օրենք.
«Մենք այս ինստիտուցիոնալ ճանապարհով պետք է գնանք պետական ինստիտուտների ուժեղացման և պետական օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացման ճանապարհով: Սա այսօր այլընտրանք չունի»:
Նրա իր խոսքում նշեց, որ Հայաստանում գոյություն է ունեցել, էլիտա, որն ինքն իրեն անընդհատ վերարտադրել է.
«Եթե ստեղծվել են աշխատատեղեր կամ պաշտոններ, դա միայն այդ էլիտայի ներկայացուցիչների համար է եղել: Այսօր դա ամենաշատը երևում է իրավաբանների վրա: ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում կլոնացված իրավաբանական համակարգ է ձևավորվել, որի 60%-ը պարզապես ատում է ժողովրդին: Նրանք չեն հասկանում ՝ինչպե՞ս կարող է երկրում ժողովուրդը որոշիչ լինել, իրենք միայն էլիտայով են որոշում: Դրա համար էլ, երբ ասում ենք բուհական համակարգը բարեփոխենք, ասում են՝ ո՞նց, մեր սրբություն շենքերը։ Այո՛, այդ շենքերն իրենց համար սրբություն են, մեհյաններ են, որտեղ էլիտան քրմական համակարգով ինքն իրեն վերարտադրում է»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ հիմա Հայաստանում իշխանությունը ժողովրդի ձեռքին է, և որևէ մեկը չի կարող ժողովրդի ձեռքից վերցնել իշխանությունը.
«Մենք կեղծ էլիտաներին թույլ չենք տալու վերարտադրվել։ Այո՛, եթե պետք լինի էլի հեղափոխություն, կանենք այնքան հեղափոխություն, մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն ժողովրդի առաջ։ Դուք տեր չեք, դուք ծառա եք, դուք այլևս Հայաստանում չեք լինելու տեր, Հայաստանում լինելու է տեր ժողովուրդը, և դուք բոլորդ պիտի խոնարհ ծառայեք նրանց։
Նրանք ասում են, որ ժողովուրդը պետք է ապրի, շնչի, արտաշնչի իրենց թույլտվությամբ, ո՛չ այդ դուք պետք է ապրեք, շնչեք, արտաշնչեք միայն ժողովրդի թույլտվությամբ՝ սկսած հոգևոր էլիտայից, շարունակած իրավաբանական էլիտայով, վերջացրած քաղաքական էլիտայով։ Դուք չեք թպրտալու ժողովրդի առաջ, որովհետև ժողովրդի դեմը խաղ չկա։ Հայաստանում մեկնարկել և ծավալվել է ոչ բռնի, բայց պողպատյա ժողովրդական հեղափոխությունը, և կեղծ էլիտաները պետք է անցնեն ժողովրդի թրի տակով»,-հայտարարեց Փաշինյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ