Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Արմեն Գևորգյանը բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել գույքի վրա դրված կալանքը 06/11/2021   21:21  |  Դատական ռեպորտաժներ

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը դատական կարգով պահանջում է վերացնել իր գույքի վրա դրված կալանքը։ Այս մասին «Փաստիֆո»-ին հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին 2021թ մայիսի 20-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ դեռևս 2020թ ապրիլին հարուցված փողերի լվացման վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։ Ըստ ՀՔԾ-ի՝ Արմեն Գևորգյանը հանցավոր ճանապարհով ստացել և օրինականացրել է ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչը որոշում է կայացրել Արմեն Գևորգյանի և նրա ազգականների գույքի վրա արգելանք դնելու մասին՝ գույքի բռնագրավման, բռնագանձման և դատական ծախսերի ապահովման նպատակներով։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ օրենսդրությունից ուղղակի բխում է, որ գույքի վրա կալանք կարող է դրվել կասկածյալի կամ մեղադրյալի միայն այն գույքի վրա, որը համարվում է վերջիններիս սեփականությունը, մինչդեռ սույն դեպքում արգելադրված գույքերը Արմեն Գևորգյանի սեփականությունը չեն և դրա մասին է վկայում գործում առկա սեփականության վկայականները։ Նրա խոսքով՝ օրենսդիրը նման իմպերատիվ պահանջ նախատեսելով նկատի է ունեցել կասկածյալին կամ մեղադրյալին բացառապես իրավաբանորեն, այլ ոչ թե փաստացի պատկանող սեփականությունը։ Փաստաբանի դիտարկմամբ՝ Արմեն Գևորգյանին մեղսագրվող հանցագործությունը սահմանող հոդվածի սանկցիայում գույքի բռնագրավումը որպես ոչ պարտադիր լրացուցիչ պատիժ նախատեսված լինելու հանգամանքը բավարար չէ արձանագրելու գույքի հնարավոր բռնագրավման նպատակի անվերապահ առկայության մասին։ Բացի դա՝ տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինն իր որոշման մեջ չի նշել, թե ինչպիսի ենթադրյալ հանցավոր արարքի կատարմամբ է Արմեն Գևորգյանի կողմից գույքային վնաս հասցվել, և չի վկայակոչել գեթ մեկ փաստ առ այն, որ առհասարակ եղել է հանցավոր դեպք, որի հետ առնչություն կունենար Արմեն Գևորգյանը և որի միջոցով վերջինս ձեռք բերած կլիներ գույք։ Ինչ վերաբերում է քննիչի մատնանշած երկրորդ նպատակին, այն է՝ գույքի հնարավոր բռնագանձումն ապահովելը, փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քննիչն իր որոշման մեջ ընդամենը կատարել է նշված նպատակի մեջբերումը, մինչդեռ՝ զուտ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի հոդվածների մեջբերումը կամ դրանց հղում կատարելը չի կարող մեկնաբանվել որպես վարույթն իրականացնող մարմնի կողմից գույքի վրա կալանք դնելու նպատակի առկայության հիմնավորում:

Փաստաբանը նշեց, որ հնարավոր բռնագանձումն ապահովելու նպատակով գույքի վրա կալանք դնելը կարող է իրավաչափ լինել միայն այն դեպքում, եթե այն դրվել է կասկածյալի կամ մեղադրյալի կողմից հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքի վրա բացառությամբ՝ բարեխիղճ երրորդ անձին /անձանց/ պատկանող գույքի, սակայն տվյալ դեպքում վիճարկվող որոշման նկարագրական-պատճառաբանական մասում վկայակոչված չէ որևէ փաստ առ այն, որ արգելադրված գույքերը ձեռք են բերվել մեղադրյալ Արմեն Գևորգյանի հանցավոր գործողությունների արդյունքում, ինչպես նաև փաստ առ այն, որ արգելադրված գույքերի՝ իրավաբանորեն սեփականատերերը չեն հանդիսանում բարեխիղճ ձեռք բերողներ։ Անդրադառնալով դատական ծախսերի նպատակին՝ Ալեքսանյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում, մասնավորապես, թեև նշվել է, որ նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք փաստաթղթերի թարգմանություններ, ստացվել են փորձագիտական եզրակացությունները և չի բացառվում, որ կայացվեն փորձաքննություններ նշանակելու մասին նոր որոշումներ, սակայն արժեքի վերաբերյալ որևէ նշում չի կատարվել, մինչդեռ դատական ծախսերն ապահովելու նպատակով արգելադրման ենթակա գույքի արժեքը որոշելիս վարույթն իրականացնող մարմինը նույնպես պետք է հիմնվի գործում առկա նյութերի հիման վրա։ Բացի դա՝ Ալեքսանյանն ընդգծեց, որ կալանք չի կարող դրվել այն գույքի վրա, որը չի պատկանում կասկածյալին կամ մեղադրյալին։ « Գույքի վրա կալանք դնելը կիրառելու այս նպատակը կենսագործելու համար կարող են սահմանափակվել բացառապես կասկածյալի կամ մեղադրյալի գույքային իրավունքները:

Մինչդեռ ինչպես արդեն նշվեց վիճարկվող որոշմամբ արգելադրված գույքերը Արմեն Գևորգյանին չեն պատկանում»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ գույքը Գևորգյանին չի պատկանում թե՛ իրավաբանորեն, թե՛ փաստացի։

Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշման դեմ փաստաբանը բողոք էր ներկայացրել դատախազություն, որը մերժվել էր՝ նշելով, որ ողջ բողոքի բովանդակության մեջ պաշտպանը միմյանց հակասող դատողություններ է կատարել, որի արդյունքում եկել է սխալ եզրահանգման այն մասին, որ քննիչի որոշումն անհիմն է։

Անդրադառնալով դատախազի որոշմանը՝ փաստաբանը նշեց, որ դատախազը պաշտպանության կողմը վիճարկում դիտարկել է որպես հաստատում, որ կալանադրված գույքը պատկանում է Արմեն Գևորգյանին։

«Եթե դատախազը ներկայացված բողոքը ուշադիր ուսումնասիրեր, ապա կնկատեր, որ պաշտպանության կողմը երբևէ չի պնդել, որ քննիչի որոշմամբ սահմանափակվել է Արմեն Գևորգյանի սեփականության իրավունքը, հակառակը՝ մշտապես նշվել է, որ կալանադրված գույքերը Արմեն Գևորգյանին չեն պատկանում, ուստի նրա նկատմամբ հարկադրանքի այս միջոցի վերաբերյալ կայացված որոշումը չի կարող համարվել իրավաչափ»,- նշեց Ալեքսանյանը։

Արմեն Գևորգյանի գույքի վրա արգելանք դնելու և այդ որոշումն անփոփոխ թողնելու մասին որոշման դեմ դատարան բողոք է ներկայացրել, որը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Դատական նիստը նշանակվել է հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:05 07/06/2021  |  ՄեկնաբանությունՊետք չէ սիրել կամ մեծարել Քոչարյանին, պետք է հարգել և վստահել նրան. Արմեն Գևորգյան
15:23 06/06/2021  |  ԼՐԱՀՈՍՍոցհարցման փոխարեն վարժություն` Արմեն Գեւորգյանի կողմից
17:03 04/06/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ ներխուժած ադրբեջանցիներին դուրս հանելու վերաբերյալ հարցը պետք է լուծվի խելամիտ բանակցությամբ. Գևորգյան
21:09 01/06/2021  |  Դատական ռեպորտաժներՍերժ Սարգսյանի եղբորորդու գործով դատավճիռը կբողոքարկվի. փաստաբանը գտնում է՝ Սարգսյանը պետք է արդարացվեր բոլոր մեղադրանքներով
19:08 31/05/2021  |  Դատական ռեպորտաժներՀրատապ. Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելիությունը չի հաղթահարվել, դատարանը պարտավորեցրել է՝ վերացնել իրավունքների խախտումը
17:19 30/05/2021  |  Դատական ռեպորտաժներՌոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու որոշման դեմ բողոքները կքննվեն վաղը
21:59 25/05/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է հրավիրվել Գեղամ Մանուկյանը
17:07 23/05/2021  |  Քաղաքական«Հայաստան» դաշինքը՝ դատախազությանը
14:14 23/05/2021  |  ԼՐԱՀՈՍՈւզում եք համոզել` քրգործերի հարուցումը քմահաճույք չէ. բա 3 տարի ո՞նց էիք տրվում այդ քմահաճույքին. Վարդանյան
12:37 23/05/2021  |  ՄեկնաբանությունԳլխավոր դատախազության արձագանքը` Արմեն Գևորգյանի գրառմանը

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]