ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկ միասնական քվեաթերթիկ. մերժել Նիկոլին. Հովհաննիսյան 06/11/2021 11:50 | Վերլուծություններ
Երբ Նիկոլն առաջին անգամ ընտրվում էր, մենք ունեինք լրիվ այլ պետություն՝ չափսերով, բնակչության թվով, սահմանների անվտանգությամբ, անկախ Արցախով։ Երեք տարում բերեցին պատերազմ, որը չպետք է լիներ, բերեցին պարտություն, զոհեցին մի ողջ սերունդ, և մենք հիմա ունենք կոտրված ու ստորացված «Նոր Հայաստան»։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խումբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Հիմա այս մարդը, այս բեռով, ցանկանում է նորից վերընտրվել՝ ստանալ մարդկանց ձայնը։ Անհնար է պատկերացնել, թե երկրորդ անգամ իշխանության գալու պարագայում ինչ անդառնալի աղետներ կլինեն։ Մի օր՝ վաղը, նա իշխանության չի լինելու, բայց եթե այդ օրն ուշանա, ուշ կարող է լինել նաև երկրի համար։
Շատերը, հիմնականում՝ կրթված և պասիվ մարդիկ, մերժելով Նիկոլին, չեն տեսնում հարցն այն սրությամբ, որը նրանց կմոտիվացնի՝ գնալ ու ընտրել։ Մերժել Նիկոլին ու ընտրել՝ այնպես, որ Նիկոլի հաշվարկները ձախողվեն։ Անել իրենց ընտրությունն այնպես, որ խանգարեն Նիկոլին՝ ոչ միայն հավաքել մեծ թվով ձայներ, այլև՝ կազմել կոալիցիա՝ իր հետ նախապես պայմանավորված և այս պահին ընդդիմադիր և «ազնիվ ազգանվեր» խաղացող կուսակցությունների ու դաշինքների հետ։ Ընտրողն այսօր պիտի զգա, որ իր ձայնն իրոք վճռում է երկրի ապագան։
Հասարակության այս լայն շերտը, ցավոք, անհրաժեշտ սրությամբ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում Նիկոլի վերարտադրվելը։
Եթե հանկարծ ընտրությունների արդյունքում Նիկոլը վերարտադրվի, սա կնշանակի, որ Հայաստանը բարձրացնում է մեծ սպիտակ դրոշ, որը երևալու է աշխարհի բոլոր կողմերից, և հայն աշխարհի բոլոր անկյուններում լինելու է ստորացված ու խեղճ մարդ։ Այդ դրոշի տակ ստորագրելու են բոլոր նրանք, ովքեր ձայն են տվել Նիկոլին և նրանք, ովքեր ընտրությունները համարել են իրենց համար անկարևոր միջոցառում ու մնացել են տանը։ Բայց այդ դրոշի տակ չեն ստորագրելու շատ մեծ թվով ՀՀ քաղաքացիներ։ Ու սա ստեղծելու է ներքին նոր իրականություն։
Նիկոլի վերարտադրությունը նշանակում է՝ Հայաստանը հոշոտման հանձնել մեր հակառակորդներին։
Սա կտևի ամիսներ, որի ընթացքում տարբեր շոկերի ազդեցության տակ վերջապես կձևավորվեն կրիտիկական տրամադրություններ, անգամ այսօր հիպնոսի տակ գտնվողները կբացականչեն, որ Հայաստանը պետք է ազատվի Նիկոլից, շատերը կփոշմանեն, կանիծեն իրենց, որ դա չեն արել հունիսի 20-ին, գառ մորթողը դա կանի արդեն ուրիշի ոտքերի տակ, ու տարբեր զարգացումների արդյունքում կփոխվի իշխանությունը, բայց Հայաստանն արձանագրած կլինի նոր և անշրջելի կորուստներ։
Ո՞րն է հետևությունն ընդդիմության և Հայաստանի ապագայի համար մտահոգ մարդկանց համար. այս վերջին շաբաթում շեշտը պետք է դնել չեզոք ընտրազանգվածին քվեարկության տանելու վրա։ Այս վերջին օրերի խնդիրն է՝ հանրային գիտակցությունը վերածել մեկ միասնական քվեաթերթիկի՝ ընդդեմ Նիկոլի։
Սա շատ կարևոր է՝ ներքին բախումներից խուսափելու համար։ Նիկոլն արդեն օգտագործում է բոլոր այլանդակ մեթոդները՝ վարչական ռեսուրս, շրջիկ միտինգավորներ, աշխատանքից ազատման սպառնալիք, սոցիալական ծրագրերի անվան տակ՝ ընտրակաշառք, «գիժ խաղալով» մարդկանց կատաղեցնել։ Նա պատրաստվում է ընտրությունների տոտալ կեղծման, բայց դա մարսելու համար որոշակի հանրային ֆոն է պետք, և ավտոբուսներով լցվող միտինգների նպատակը հենց դա է՝ ստեղծել տպավորություն, թե ինքն ունի հանրային աջակցություն։
Մեր խնդիրն է՝ անել ուղիղ դրա հակառակը՝ այս վերջին օրերին ձևավորել Նիկոլի տոտալ մերժման մթնոլորտ։ Մենք շատ մոտ ենք դրան, պետք է ընդամենը մի քիչ փոխհամաձայնեցված աշխատանք, ու մարդիկ կհասկանան, թե ինչ է կատարվում։ Անպայման պետք է բացել Հայաստանում նոր էջ և խուսափել հետագա կորուստներից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ