ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է ներողություն խնդրել Խաչատրյաններից. Վերաքննիչ դատարանը մերժեց Փաշինյանին 06/11/2021 15:38 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի ներկայացրած բողոքը: «Խաչատրյաններն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով (ոչ պաշտոնական անվանում) Վերաքննիչ դատարանի հրապարակված որոշմամբ արձանագրվել են վիրավորանքի և զրպարտության հասցեականությունը և առկայությունը, դրանց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից միջնորդավորված կատարումը, արտահայտությունների կատարման փաստական հիմքերի բացակայությունը, գերակա հանրային շահով պայմանավորված չլինելը: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի դատարանը 25.01.2021թ վճռով պարտավորեցրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից, նրա գործարար որդիներ` Գուրգեն Խաչատրյանից և Արտյոմ Խաչատրյանից վիրավորանք հանդիսացող արտահայտության համար և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել հրապարակայնորեն:
Վերաքննիչ դատարանը 07.06.2021 վճռով արձանագրել է (ուղիղ մեջբերում). «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր միջնորդավորված խոսքով (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի գրառմամբ) Գագիկ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի անունները կապել է «մաֆիոզ համակարգ» եզրույթի հետ, զուրկ է եղել որևէ փաստական հիմքից։ Մասնավորապես՝ բացակայել է վերջիններիս առնչությունը որևէ քրեական գործի հետ, որն ուղղակիորեն կապված է ՀՀ քրեական օրենսգրքով հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու հետ։ Եվ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի մեսղագրումը դեռևս հիմք չէ նրան և նրա որդիներին կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ ղեկավարելու մասով հրապարակային պնդումներ հնչեցնելու համար։ Բացի այդ, քաղաքացիական գործի նյութերում բացակայում է գրառմամբ մեջբերված մի շարք էպիզոդներով, մասնավորապես` UCOM ընկերության կոռուպցիոն ծագմամբ փայաբաժնի մասով որևէ վարույթի վերաբերյալ տեղեկատվություն կամ փաստական տվյալ» (մեջբերման ավարտը):
Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ (ուղիղ մեջբերում). «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բացակայել է Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների առնչությունն այնպիսի քրեական գործի հետ, որն օբյեկտիվորեն հիմք կտար պնդելու, որ վերջիններս Հայաստանի Հանրապետությունում <ղեկավարել են մաֆիոզ համակարգ, այդ համակարգի ղեկավարման ընթացքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն>։ Բացի այդ, հայտարարությունը հնչեցվել է հասարակական և քաղաքական այնպիսի իրողությունների պայմաններում, երբ նշված եզրույթի և դրանց հարող անձանց վերաբերյալ հասարակական լայն շրջանակներում առկա են եղել տարաբնույթ քննարկումներ, իսկ նմանաբովանդակ հայտարարություններն ուղղակիորեն կարող էին միտված լինել նշված անձանց վերաբերյալ բացասական ընկալում առաջացնելուն» (մեջբերման ավարտը):
Վերաքննիչ դատարանի վճռում նշված է, որ լրատվամիջոցների չստուգված հրապարակումները չէին կարող հիմք հանդիսանալ «Հայաստանի Հանրապետության վարչապետի մակարդակով նման բովանդակություն պարունակող հայտարարությունների համար, նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջինս ունենալով ամենալայն լիազորությունները և տիրապետելով բազմաթիվ ռեսուրսների, ցանկացած տեղեկատվություն կարող էր ստուգել և խույս տալ ապատեղեկատվությունից» (ուղիղ մեջբերում): Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել է:
Հիշեցնենք, որ 2020թ. ապրիլին հեռահաղորդակցության Ucom ընկերությունում կորպորատիվ սաբոտաժ սկսվեց, և Ucom-ի համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարեց, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ եւ անուղղակի պահանջ է դրվել իր առջեւ՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը: Այդ փուլում ՀՀ պաշտոնատար անձանց անթաքույց ճնշումներից էր նաև ՀՀ վարչապետի խոսնակի հրապարակային գրառումը, որը 2021թ.-ին դատարանի կողմից ճանաչվեց որպես պատվի, արժանապատվության և գործարար համբավի արատավորում, ինչպես նաև ապատեղեկատվության տարածում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ