ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իսկ Վաշինգտոնում գիտե՞ն, որ զորքեր են ուղարկելու Հայաստան. Գագիկ Համբարյան 06/11/2021 00:42 | Մեկնաբանություն
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում բավական ակտիվացել են հակառուսական քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, որ Հայաստանը պետք է ռազմական և քաղաքական սերտ համագործակցություն հաստատի ԱՄն-ի, Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների հետ՝ դուրս հանելով ռուսական ռազմաբազան և ռուս խաղաղապահներին Հայաստանից և Արցախից համապատասխանաբար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ ՀԱմբարյանը:
«Ինձ մի հարց է հետաքրքրում... Ի՞սկ ԱՄՆ-ում գիտեն, որ հայաստանյան որոշ քաղաքական ուժեր իրենց անունից զորքեր են մտցնում Հայաստան...
Սկսեմ նրանից, որ այսպիսի հայտարարություններ կարող են անել կա՛մ Հայաստանում գործող օտարերկրյա գործակալ-քաղաքական ուժերը, կա՛մ էլ աշխարհաքաղաքականությունից բացարձակ չհասկացողները...
Ընդամենը մեկ փաստ. "Մեծ Մերձավոր Արևելքում" ԱՄՆ-ն ունի իր ռազմավարական գործընկերներին, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի Թուրքիան...եթե "լոկալ" հարցերում ԱՄՆ տարածաշրջանային գործընկերները կարող են ինչ-ինչ հարցերում տարաձայնություն ունենալ, որոնք շատ արագ սառեցվում են ,ապա խոշոր "գլոբալ" հարցերում նրանք գործում են համատեղ՝ մոռանալով, որ խնդիրներ ունեն միմյանց հետ... Օրինակ՝ ԱՄՆ-ի տարածաշրջանային ամենակարևոր գործընկերներ Թուրքիան և Իսրայելը հաճախակի " միկրո բախումներ" են բեմադրում՝ սիրողական մակարդակով արտաքին քաղաքականությունից հասկացողներին ցույց տալով, թե Անկարայի և Թել Ավիվի հարաբերությունները շատ վատ են , բայց, օրինակ՝ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ շատ սերտ համագործակցում էին. Թուրքիայի օդային տարածքով էին Ադրբեջան հասնում իսրայելական արտադրության զենքն ու զինամթերը...
Իսկ մեր ամերիկամետները լավ կլինի հասկանան, որ եթե ԱՄՆ-ին պետք լինի խնդիրներ ստեղծել Թուրքիայի համար, ապա Վաշինգտոնը շատ արագ կվավերացնի 1920 թ-ի օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը և ավելի մեծ տարածքներ կստանա Թուրքիայի արևելքում, քան ներկայիս ՀՀ-ն է... Եթե Վաշինգտոնն այդ քայլը չի անում, ապա հասկացնում է, որ նրա համար Անկարան թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունի և Հայաստանի հետ մերձեցման դեպքում պաշտոնական Երևանը հայ-թուրքական հարաբերություններում պետք է գնա Անկարային զիջումների, բայց ո՛չ հակառակը... Իսկ այդ դեպքում, մենք ուղղակի կհայտնվենք թուրք-ադրբեջանական տանդեմի անմիջական վերահսկողության տակ, որի հետ համագործակցությունն ավելի օգտակար է Վաշինգտոնի համար, քան փոքրիկ և ոչ հարուստ Հայաստանի հետ...
Մեր ամերիկամետ քաղաքական գործիչների և ուժերի այն հայտարարությունները, թե ռուսներն են 1921 թ-ին Կարսի և Մոսկվայի պայմանագրերով Արևմտյան Հայաստանը տվել Թուրքիային, բացահայտ կեղծիք են և մանիպուլյացիա...
Այո՛, ռուսները մեր տարածքներից տվել են թուրքերին, բայց ո՛չ Արևմտյան Հայաստանը, քանի որ Կարսի մարզը, Արցախը, Նախիջևանը, Արարատ լեռը Արևելյան Հայաստան են... Իսկ Արևմտյան Հայաստանի մի մեծ մասում, որտեղ ըստ Սևրի պայմանագրի պետք է ստեղծվել անկախ հայկական պետություն, այն տեղի չունեցավ, քանի որ իր պարտականությունները դրժեց ԱՄՆ-ն, որի պատճառով Թուրքիան մի քանի անգամ ավելի տարածքներ ստացավ, քան ստացել էր ռուսներից...
Ինչ վերաբերվում է մեր սիրելի Ֆրասնիային, որի նախագահի հետ իր, իբրև, մտերմությամբ հպարտանում է դավաճան Նիկոլը, ապա հիշեցնեմ, որ 1921 թ-ի հոկտեմբերի 20-ի Անկարայի պայմանագրով ամբողջ Կիլիկիան, որը նույն Սևրի պայամանագրի համաձայն գտնվում էր ֆրանսիացիների վերահսկողության տակ, անցավ Թուրքիային...
Ամերիկամետներին և արևմտամետներին խորհուրդ կտամ իրենց կողմից պաշտպանվող ԱՄՆ-ից և Ֆրանսիայից պահանջել կատարել Սևրի պայմանագրով նրանց վրա դրված պարտականությունները, որոնց չկատարման արդյունքում ամբողջ Արևմտյան Հայաստանը և Կիլիկիան անցան թուրքերի վերահսկողության տակ, հետո նոր զբաղվել Հայաստանի Հանրապետությունով...»,- գրել է Համբարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ