ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մարդիկ վստահում են Քոչարյանին և հուսով են, որ նա պետությունը դուրս կբերի այն փոսից, որի մեջ այսօր այն հայտնվել է». «Փաստ» 06/10/2021 10:13 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «eadaily.com-ը «Փաշինյանի «աղանդավորները» և ռուսամետ Քոչարյանը. հայկական ընտրությունների առանձնահատկությունները» վերնագրով հոդվածում գրում է, որ YouTube- ի «Ներկայումս» ալիքը ցուցադրել է EurAsiaLive ծրագրի հատուկ թողարկումը՝ նվիրված Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ պաշտոնապես մեկնարկած քարոզարշավին: Երևանցի հայտնի լրագրող-վերլուծաբան Գևորգ Խաչատրյանը պատասխանել է հաղորդաշարի վարող Նիկոլայ Լիզունովի հարցերին: Գևորգ Խաչատրյանը դեմարշ է որակել Հայաստանի բոլոր փոխարտգործնախարարների հրաժարականը:
«Պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք արտաքին գործերի նախարարությունը դարձել էր մի սովորական գրասենյակ այն մարդկանց համար, ովքեր խոսում են անգլերեն. ստացվում է, որ այսօր այնտեղ միայն պահակն է մնացել», ասել է նա: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին և ԿԸՀ-ից ստացված տեղեկատվությանը, ապա, ըստ վերլուծաբանի, ընտրողների հայտարարված թիվը, որը կազմում է երկուսուկես միլիոն մարդ, ավելի քան կասկածելի է: «Եթե մի երկիր ունի երեք միլիոնից մի փոքր ավելի բնակիչ, ապա քանի՞ երեխա կա, որոնք չեն հասել համապատասխան ընտրական տարիքի», - հարցնում է լրագրող-վերլուծաբանը
: Հետո խոսվել է խորհրդարան անցնելու հնարավորությունների մասին: Դրա հնարավորությունը, ըստ Խաչատրյանի, ունեն երեք-չորս քաղաքական ուժեր: Մնացածներն, այսպես կոչված, «պրոքսի» են, և պետք չէ նրանց հաշվարկի մեջ առնել: «Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ձայների ազնիվ հաշվարկով, կարող է հավաքել ձայների առավելագույնը 15 տոկոսն իր «աղանդավորների» հաշվին, ովքեր մանթրայի նման միայն կրկնում են, որ «նախկինները» վերադառնում են, և շրջապատում ոչինչ չեն տեսնում: Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը միանգամայն ընդունակ է վերցնել ձայների 35-40 տոկոսը: Երկիրը փափագում է կոշտ առաջնորդի:
«Հայաստան» դաշինքի վարկանիշը անընդհատ աճում է: Մարդիկ վստահում են Քոչարյանին և հուսով են, որ նա պետությունը դուրս կբերի այն փոսից, որի մեջ այսօր այն հայտնվել է: Նա հեղինակություն է վայելում Արևմուտքում ու Ռուսաստանում և ի վիճակի է ներդրումներ ներգրավել ու պատժել մեղավորներին պատերազմում պարտություն կրելու համար: Ըստ Խաչատրյանի, Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքը ավելի քիչ ձայն կստանա, քան «Հայաստան» դաշինքը: Գևորգ Խաչատրյանը կարծում է, որ չպետք է վախենալ Սերժ Սարգսյանի վերջին օրերի հասարակական ակտիվությունից և ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերից, որ նա Քոչարյանի թիմից ձայներ պոկելու սպառնալիք է ներկայացնում:
«Նրանք խաղում են նույն խաղադաշտում և գնում են առանձին զուտ մարտավարական տեսակետից, որպեսզի երկու ուժով ավելի շատ մանդատներ ստանան: Սարգսյանը լրացնում է «Հայաստան» դաշինքի օրակարգը: Հենց նա է առաջարկել, որ Փաշինյանը կրակի իր քունքին, - հիշեցրել է նա,- իսկ Փաշինյանն էլ իր հերթին նախկին նախագահին խորհուրդ է տվել նույնը անել և կրկին սկսել է հեքիաթներ պատմել Սարգսյանի՝ իբր խաղատանը կորցրած միլիոնների մասին, որը, ի դեպ, երբևէ ոչ ոք չի տեսել և նման լուրերը չեն հաստատվել»։ Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նա ներկայումս ընդդիմություն է իր աշակերտ Նիկոլ Փաշինյանին, որը դեռ 2008 թվականին նախկին նախագահի աջ ձեռքն էր, հանրահավաքների պարագլուխը և Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների անմիջական մասնակիցը: Բայց հետո նրանք բաժանվել են, և ներկայումս ՏերՊետրոսյանը խաղում է իր դերը, և չի կարելի հավատալ նրա դաշինքին Քոչարյանի և Սարգսյանի հետ:
«Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը համարվում են ռուսամետ քաղաքական գործիչներ: Նրանք լավ անձնական հարաբերություններ ունեն (հատկապես Քոչարյանը) Վլադիմիր Պուտինի հետ, նրանք հույս են դնում Հայաստան ռուսական կապիտալ ներգրավելու վրա և դա ժամանակին արել են որպես նախագահներ: Շշուկներ կան, որ Քոչարյանը արդեն իսկ համաձայնեցրել է միլիարդավոր դոլարների ռուս-հայկական համատեղ նախագծեր և ներդրումներ», - ասել է հայ վերլուծաբանը:
«Իսկ Նիկոլ Փաշինյանը, ընդհակառակը, կխաղարկի ռուսաֆոբական խաղաքարտը, քանի որ նա ավելի շատ նայում է դեպի Արևմուտք, պարբերաբար «կծում» է Ռուսաստանին (պարտություն պատերազմում, «Իսկանդերի» պայթած տասը տոկոս, ՀԱՊԿ-ը չի օգնում և այլն)», - ասել է Խաչատրյանը, այստեղ պետք է հասկանալ, որ Փաշինյանը անառողջ անձնավորություն է, ակնհայտ հոգեկան խնդիրներ ունի:2008 թվականի մարտից հետո տասներեք տարի հետևելով նրան, կարդալով և ունկնդրելով նրա մեջբերումները, արձանների հանդեպ նրա մարմնական ցանկությունները՝ կարող ենք հաստատապես ասել, որ նա հիվանդ է, և հենց այդ պատճառով էլ նրա վրա են խաղադրույք կատարել երեք տարի առաջ։ Իզուր չէ Ռոբերտ Քոչարյանն ասել, որ պատրաստ է բանավիճել նրա հետ, բայց նախ՝ նա պետք է ներկայացնի բժշկական եզրակացություն առողջության մասին», - հեգնել է Գևորգ Խաչատրյանը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝10․06.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից