ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՆ-ն գաղտնի է պահում դատաբժշկական կենտրոնի սառցարանային հնարավորությունների թիվը, թե արդյոք բոլոր սառցարանները զբաղված են եղել, որ զինվորների մարմինները նկուղում են պահվել 06/10/2021 16:50 | ԼՐԱՀՈՍ
Առողջապահության նախարարությունը գաղտնի է պահում Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական» կենտրոնի նկուղային հարկում պահված դիերի քանակն ու պահման ժամկետները, ինչու են մարմինները պահվել նկուղում եւ ոչ թե սառնարանում։ Եւ ընդհանրապես, քանի նույնականացված մարմին է պահվել նշված կենտրոնում։
Հունիսի 1-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ փորձելով պարզել ՀՀ-ում գործող դատաբժշկական կենտրոնների սառցարանային հնարավորությունները, թե քանի մարմին կարող են պահել, արդյոք բոլորը լրացված են եղել, որ զինվորների մարմինններն ուղարկել են «Աբովյանի դատաբժշկական գիտագործնական» կենտրոն՝ նկուղում պահելու համար, երբ են տեղափոխվել եւ արդյոք ստուգվել է տվյալ տարածքի ջերմաստիճանը՝ նախքան դիակները տանելը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մեր զինվորների մարմինները պահվել են պարկերի մեջ՝ նկուղում, հատակին գցված։ Անհետ կորած զինծառայողների հարազատները պնդում էին, որ նկուղային հարկում եղել է +26 աստիճան էր, դիերն էլ կենտրոն էին տեղափոխվել տարբեր ժամանակահատվածներում։
Հարցմամբ փորձել էինք պարզել նաև՝ ինչո՞ւ նույնականացված մարմինները չէին հանձնվել ծնողներին։ Նաև պարզաբանում ենք խնդրել ներկայացնել, թե ինչո՞ւ են դիերը պահվել նկուղում՝ փոշու մեջ, ինչո՞ւ չէին գտնվում սառնարանային հատվածում։
Առողջապահության նախարարությունից, սակայն նշված հարցերից որևէ մեկին պաշտոնական պատասխան չեն ներկայացրել, նշել, որ այս պահին տեղեկատվություն չեն կարող տրամադրել՝ պատճառաբանելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և Քննչական կոմիտեում իրականացվում է նախաքննություն։
Նախարարությունից հաստատում են, որ զոհված զինծառայողների աճյուններն ու մասունքները Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական» կենտրոնից տեղափոխվել են ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի դատաբժշկական փորձաքննությունների բաժին։
Ավելին, չեն նշել, թե սառցարանային ֆոնդը որքան է, ծանրաբեռնվածությունը որքան է։ Պատասխանից խուսափելը վկայում է, որ կամ մեր սառցարանները գերհագեցած են ու պատկան մարմինները թաքցնում են զոհերի թիվը մարմինները թաքցնելով նկուղներում, կամ էլ այնքան արհամարհած ունեն, որ սառցարաններն ազատ՝ զինվորների մարմինները պահում են նկուղում։
ԱՆ-ից հայտնել են միայն, որ պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիակներն ու մասունքները պահվում են մԱՆ «դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում, այլ բժշկական կենտրոններում պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների մասունքեր և դիակներ առկա չեն։
Մեկ այլ հարցով խնդրել էինք հայտնել, թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր քանի զինվորի դիակի նկատմամբ է փորձաքննություն նշանակվել եւ պաշտոնական զոհերի թիվը որքան է, այն է՝ քանի մահվան վկայական է տրվել։
ԱՆ-ից հայտնել են, որ պատերազմի սկզբից մինչ օրս դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3756 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմին և մասունք։ Փորձաքննության ենթարկվածներից 3425 մահվան մասին բժշկական վկայական է լրացվել, նաև կատարվել է 2689 փորձանմուշի նույնականացում։ Ներկայումս 50 դիակից և մասունքից վերցված փորձանմուշ գտնվում են ԴՆԹ կրկնակի փորձաքննության փուլում, որոնցից փորձվում է անջատել ԴՆԹ պրոֆիլ։
Հիշեցնենք, որ Աբովյանի դիահերձարանից լուսանկարներ էին տարածվել, որոնցում նկուղում, գետնին անփութորեն լցված պարկեր էին՝ զինվորների մարմիններով ու մասունքներով: Առողջապահության նախարարությունը հաստատել էր, որ լուսանկարները հենց դիահերձարանից են, մարմինները նույնականացված են, հարազատներին են սպասում, մինչև այդ ժամանակավորապես պահվում են Կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում։ Հարազատներին զայրացրել էր ԱՆ հայտարարությունը և ավելի ուշ «Լույսի ճրագ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսանյութ այն մասին, թե ինչպես են զոհված զինծառայողների դիերը մեքենայից տեղափոխում Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղ՝ առանց պատգարակի։
Չնայած առողջապահության նախարար Ավանեսյանը ներողություն խնդրեց, ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվեցին աշխատանքից: Ապա հունիսի հինգին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելեց Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն», որտեղ զեկուցել էին, թե մարմինները Աբովյանի դիահերձարան էին տեղափոխվել ԴՆԹ նմուշառում իրականացնելու և նույնականացնելու նպատակով, քանի որ ԴՆԹ հետազոտությունների համար անհրաժեշտ սարքը գտնվում է Աբովյանի գիտագործնական կենտրոնում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ