ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե անձնական կապերով մի քանի գերիների վերադարձը ապահովվեր, իշխանությունը կասեր՝ Վանեցյանը Ալիևի հետ գերիների հարցով պայմանավորվել է. Գալստյան 06/10/2021 12:51 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
«Արթուր Վանեցյանը բազմիցս արտահայտել է գաղափարը, որ եթե ինքը լիներ իշխանության, ապա գերիների հարցը կարող էր շուտափույթ լուծել։ Գերիների հարցը ոչ թե անձնական դիվանագիտության մակարդակի խնդիր է, այլ միջպետական հարաբերությունների հարց է». Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որն արել էր մի քանի ամիս առաջ։
Լրագրողի դիտարկմանը, թե Վանեցյանը նշել էր, որ կապեր ունի և կարող է գերիների վերադարձով զբաղվել, Գալստյանը նշեց, որ նույիսկ այդ ժամանակ իշխանությունը գործի կդներ մանիպուլատիվ քարոզչությունը։
«Հաշվի առնելով, որ իշխանությունն այսօր տիրապետում է մանիպուլյացիայի սարսափելի գործիքակազմի, վստահ եմ, որ նույնիսկ եթե անձնական կապերով մի քանի մեր հայրենակիցների վերադարձը ապահովեր, իշխանական քարոզչամեքենան այդ տեղեկությունը գլխիվայր շուռ տալով հանրությանը կասեր՝ «տեսեք, Վանեցյանը Ալիևի հետ գերիների հարցով պայմանավորվել է, հիմա ինքը գերիներին հետ է բերում, որ իշխանության վարկանիշը իջեցնի»»։
Գալստյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ շահարկել է գերեվարվածների հարցը, հայտարարել, որ պատրաստ է իր որդուն որպես պատանդ ուղարկել Ադրբեջան։
«Դա ուշացած հայտարարություն է և դա էժանագին քարոզչական հնարք է։ Այդպիսի հնարավորություն և պատրաստակամություն ունեցող մարդը հունվարի 11-ին Մոսկվայում բանակցություններից առաջ ստատուսի փոխարեն այդ առաջարկը թող պաշտոնապես հնչեցներ Ալիևի հետ ուղիղ հանդիպման ժամանակ՝ գերիների և տղայի հարցը ժողովուրդը կընդուներ ու կհասկանար»։
Գալստյանը հիշեցրեց, որ Փաշինյանը հայտարարել է, թե հանձնարարել է զբաղվել որդուն գերիների հետ փոխանակման հարցով ու հետաքրքրվեց՝ ո՞ւմ է հարցրել, եթե ԱԳՆ-ն գլխատված է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ