ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Արմեն Գևորգյանի կնոջ մորաքրոջ որդու գույքի վրա կալանք դնելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը. Ալեքսանյան 06/10/2021 18:58 | Մեկնաբանություն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Արմեն Գևորգյանի կնոջ մորաքրոջ որդու՝ Սերգեյ Մինասյանի գույքի վրա կալանք դնելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ստացել ենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի որոշումը, որով նա բավարարել է մեր բողոքը և ոչ իրավաչափ է ճանաչել Արմեն Գևորգյանի կնոջ մորաքրոջ որդու՝ Սերգեյ Մինասյանի գույքի վրա կալանք դնելու մասին ՀՔԾ քննիչ Ա․Սարգսյանի արդեն երկրորդ որոշումը։
Վայելեք որոշումից մեկ հատված
« Դատարանի գնահատմամբ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի կարող ունենալ սխալները շտկելու գործառույթ, իսկ տվյալ դեպքում ստացվում է, որ քննիչը խախտումը վերացնելու փոխհարեն նախկին որոշումը դատական ակտի հիմա վրա զուտ փոփոխության է ենթարկել՝ կատարելով զուտ տեխնիկական շտկումներ կամ ավելացնելով՝ դատական ակտում արձանագրված խախտմանը հակառակ միտք։ Այլ կերպ՝ ստացվում է, որ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ արված դատողությունները քննիչի համար պարտադիր չեն եղել։ Արդյունքում դատարանը գտնում է, որ այդ մասով առկա է վարույթն իրականացնող մարմնի չվերացված պարտականությունը և սույն դատական ակտով դատարանը նշված նպատակների իրավաչափությանը լրացուցիչ չի անդրադառնում։
Դատարանն արձանագրում է, որ նման եղանաքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պահանջների կատարումն անթույլատրելի է և անհամատեղելի իրավունքի գերակայության սկզբունքի, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների հետ։ Դեռ ավելին՝ մինչև դատարանի կողմից իրավունքների խախտումը արձանագրելը ու քննիչի կողմից հաջորդ որոշմամբ ՁԵՎԱԿԱՆՈՐԵՆ խախտումը վերացնելը կամ գույքի նկատմամբ կալանք կիրառելու այլ նպատակի ավելացումը գործով որևէ հանգամանք չի փոխվել, փաստական տվյալ կամ ապացույց ձեռք չի բերվել և դատարանին չի տրամադրվել։Այսինքն՝ նույն փաստական հիմքերի առկայության պայմաններում առանց հավելյալ դատողության, գնահատման ու պատճառաբանության ավելացվել է գույքի բռնագանձման նպատակը, որն ինքնին վկայում է գույքի վրա կալանք դնելու նշված նպատակի բացակայության մասին»
Ես որոշեցի դատական ակտից վերը նշված հատվածը մեջբերել, քանզի ՀՀ գլխավոր դատախազը երեկ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ նշեց նախաքննության մարմինների և դատախազության այժմյա բարձր որակի մասին։ Հարգելիներս Դուք գոնե հասկանում եք, որ սույն դատական ակտով ոչ միայն փաստվեց այն հանգամանքը, որ այստեղ առհասարակ որակի մասին չենք կարող խոսել, այլև այն, որ քննիչի ու դատախազի գործողություններում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ։
Հորդորում եմ Ձեզ բարձր խոսքերի փոխարեն հետևել օրինականության սկզբունքին և դադարել Արմեն Գևորգյանի և նրա հարազատների նկատմամբ ապօրինի հետապնդումները, քանզի մշտապես ստիպված եք լինելու ունենալ մասնագիտական նման արդյունքներ»,- գրել է Ալեքսանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ