ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտրակաշառքի գործով ձերբակալված Արամայիս Ապրոյանը գտնվում է Ոստիկանության Գավառի բաժամունքի ՁՊՎ-ում, փաստաբանների ներգրավվումը ձգձգվում է. փաստաբան 06/10/2021 21:20 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Ընտրակաշառքի գործով ձերբակալված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանի գտնվում է Ոստիկանության Գավառի բաժանմունքի ՁՊՎ-ում, իսկ փաստաբանների ներգրավման գործընթացում որոշակի խոչընդոտներ կան։ Փաստաբան Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործով որպես պաշտպան ներգրավելու համար դիմում ներկայացրել են դեռևս երեկ, սակայն առ այս պահը ներգրավման գործընթաց չի եղել, պատրաստվում են բարձրաձայնել պաշտպանական իրավունքի խախտման վերաբերյալ։
«Դիմումը ներկայացրել ենք երեկ և ներգրավման գործընթացը չի իրականացվում, արհեստականորեն ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է։ Եթե մենք այս պահին ներգրավված պաշտպաններ չենք, չունենք ձերբակալման արձանագրությունը կամ որոշումը, հնարավորություն չունենք ձերբակալման իրավաչափության հարցը բարձրացնել։ Ամեն դեպքում, փաստաթղթերը ստանալուց հետո, կարծում եմ բացթողնված ժամկետը հարգելի կհամարվի»,- նշեց փաստաբանը։
Ճշգրտող հարցին՝ արդյո՞ք Արամայիս Ապրոյանի պաշտպանության իրավունքը խախտվել է, արդյո՞ք որևէ փաստաբանական օգնություն չի ցուցաբերվում, Խաչատրյանն արձագանքեց՝ նշելով, որ երեկ ժամը 18։30-ի սահմաններում արդեն իսկ դիմումներ են ներկայացրել ՀՔԾ այն մասին, որ բերման ենթարկված անձանց հարազատները դիմել են իրենց՝ խնդրելով, որ շահերը ներկայացնել, սակայն առ այս պահը ներգրավված չեն։
«Այսօր նոր քննիչը մեզ հետ կապի է դուրս եկել և պայմանավորվում է, որ ներգրավման գործընթացը կազմակերպվի։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ կասկածյալը, դիմումի առկայության պայմաններում, հրաժարվում է պաշտպան ունենալուց, օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ այդ հրաժարվելը կամ պաշտպան ունենալու ցանկություն հայտնելու գործընթացը պետք պահպանվի մեր մասնակցությամբ, այսինքն՝ մեր ներկայությամբ։ Եթե անգամ մեզնից հրաժարվում է, պետք է պարտադիր ներկա լինենք այդ գործընթացին, օրենքով հստակ ամրագրված է այդ դրույթը »,- նշեց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ նույն օրը ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչների կողմից Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք է տրվել՝ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:
«Նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, այդ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին:
2021թ. հունիսի 9-ի առավոտից սկսած՝ Ս. Զ.-ն, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 ՀՀ դրամ արժողության՝ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու և ավելի ընտրողներին կաշառք տալու և ստանալու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով»,- հայտնել են դատախազությունից՝ տեղեկացնելով, որ երկու անձ բերման է ենթարկվել:
Հունիսի 10-ին ՀՀ դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ քրեական գործով երկու անձ ձերբակալվել է, սակայն այս պահին արգելանքի տակ գտնվում է մեկ անձ, մյուսն արգելանքից ազատվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով, ևս 6 անձի նկատմամբ կիրառվել է նույն խափանման միջոցը։ Այսինքն՝ քրեական գործով կասկածյալներն ութն են։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ