ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավանեսյանն ու Փաշինյանը խճճվել են զոհերի թվի վերաբերյալ կեղծ տվյալների մեջ. Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի թիվը վերջին երկու ամսում նվազել է 06/10/2021 20:38 | ԼՐԱՀՈՍ
Առ այսօր պարզ չէ, թե ի վերջո իքս օրվա դրությամբ որքան է մեր զոհերի թիվը. Հրապարակված բոլոր թվերը միմյանց հակասում են։
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3756 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմին և մասունք։ Կատարվել է 2689 փորձանմուշի նույնականացում։
Նույն աղբյուրի համաձայն՝ փորձաքննության ենթարկվածներից 3425 մահվան մասին բժշկական վկայական է լրացվել։ Ասել է թե՝ ըստ առողջապահության նախարարության զոհերի թիվն այսօրվա դրությամբ կազմում է 3425։ Եւս 50 դիակից և մասունքից վերցված փորձանմուշ գտնվում են ԴՆԹ կրկնակի փորձաքննության փուլում, որոնցից փորձվում է անջատել ԴՆԹ պրոֆիլ։
Հիշեցնենք՝ երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայտարարել էր, թե ունենք 3700 զոհ, իսկ ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ-ում հայտարարել էր, թե մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված ունենք 3621 զոհ։
«Եթե այս վիճակագրությունը չփոխվի, իսկ շատ դժվար է պատկերացնել, թե որեւէ բան կփոխվի, ապա զոհերի թիվը կլինի 4 հազարի կարգի, պլյուս-մինուս 50»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Անցած ամիսների ընթացքում պարզվում է ոչ թե նոր նույնականացումներ են կատարվել, այլ հակառակը՝ նվազել է մահվան վկայականների թիվը։ Ասել է թե՝ գնացել ու մահվան վկայականները վերցրել են, ասել են, կներեք, սխալ ենք տվել։ Այլ բացատրություն դժվար է տալ, քանի որ ապրիլի 14-ին Ն. Փաշինյանը հայտարարել է, ինչպես նշեցինք, որ մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված ունենք 3621 զոհ, ապա Առողջապահության նախարարության կողմից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ այսօրվա դրությամբ տրվել է 3425 մահվան վկայական, իսկ թե ինչ են եղել մյուսների հետ պարզ չէ։
Նշենք, որ ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, որ զոհերի թիվն իրականում շատ է 5-7 հազար, ինչը իշխանությունները փորձում են թաքցնել, ուստիեւ տարածում են կեղծ տվյալներ, ինչով էլ բացատրվում է հրապարակվող տվյալների անհամապատասխանությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ