ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացառելով անձնական- կուսակցական նեղ շահերը 06/10/2021 17:51 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության ազգային և պետական անվտանգության կարևորագույն բաղադրիչ է իրավունքի գերակայությունը, իրավունքի գերակայության նախապայման է դատական իշխանության անկախությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահետսազորի սպաների միությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Դատական իշխանությունը ժամանակակից ժողովրդավարական պետության երեք կարևոր և հավասարազոր հենասյուներից մեկն է: Այն կարևոր դեր և գործառույթներ ունի իշխանական մյուս երկու թևերի հետ հարաբերություններում: Դատական իշխանությունն ապահովում է, որ կառավարությունը և վարչական ապարատը հաշվետու լինեն իրենց գործողությունների համար: Օրենսդրի առնչությամբ այն ներգրավված է պատշաճ ընդունված օրենքների կիրարկումն ապահովելու գործում:
Առավել կամ պակաս չափով դատական իշխանությունն ապահովում է, որ օրենքները համահունչ լինեն սահմանադրությանը: Իշխանական մյուս երկու թևերի առնչությամբ իր այս գործառույթը կատարելու համար դատական իշխանությունը պետք է անկախ լինի այդ մարմիններից, այդ թվում պետք է զերծ լինի նման մարմինների հետ ոչ պատշաճ կապերից կամ նրանց ազդեցությունից:
Դատական իշխանության և, ընդհանրապես, դատավորների անկախությունը հանդիսանում է անաչառության երաշխիք, և սա իր հետևանքն է թողնում դատավորի վրա նրա գործունեության ողջ ընթացքում՝ նշանակումից սկսած: Դատավորների նշանակման կամ առաջխաղացման հիմքը ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներում նշվում է. «Դատավորների առաջխաղացումը պետք է հենվի օբյեկտիվ գործոնների, մասնավորապես, կարողությունների, բարեվարքության և փորձառության վրա»:
Անդրադառնալով ՀՀ բարձրագույն դատական ատյանի՝ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության իրավակարգավորումներին, հարկ ենք համարում ահազանգել, որ դատավորների նշանակման հարցում ուղղակի քաղաքական ներգրավվածության մեծ ռիսկ կա: Այն իրավակարգավորումը, որ բարձրագույն դատական ատյանի դատավորն ընտրվում է խորհրդարանի կողմից, անշուշտ, նպատակ է հետապնդում, որ իրավունք արարող դատական բարձրագույն ատյանին իր գործառույթների կատարման համար փոխանցվի լրացուցիչ ժողովրդավարական լեգիտիմություն: Սակայն մեծ է վտանգը, որ խորհրդարանի կողմից նման ընտրությունը կարող է դառնալ նեղ կուսակցական-քաղաքական նկատառումների խնդիր:
Ինչպես ցույց են տալիս խորհրդարանի կողմից Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության գործընթացները, ՀՀ ազգային ժողովի կողմից բարձրագույն դատական ատյանի դատավորի ընտրությունն ընթանում է հենց այդ ռիսկայնությամբ, որի պարագայում ժողովրդավարական լրացուցիչ լեգիտիմության փոխանցման գաղափարն անտեսվում է՝ տեղը զիջելով անձնական-կուսակցական նկատառումներին, ինչը ոչ միայն դատական իշխանության անկախության, այլև պետության անվտանգության համար հղի է լուրջ վտանգներով:
Դատական իշխանության անկախության և պետության անվտանգության համակողմանի ապահովման շահերից ելնելով՝ առաջարկում ենք երկրի բարձրագույն դատական ատյանի դատավորների վերջնական ընտրության իրավունքը վերապահել սահմանադրական բարձր լիազորություններով օժտված պետական մարմնին՝ Բարձրագույն դատական խորհրդին, որի սահմանադրական առաքելությունը հենց դատարանների և դատավորների անկախության ապահովումն է: Բարձրագույն դատական խորհրդի կողմից երկրի բարձրագույն դատական ատյանի դատավորների վերջնական ընտրությամբ ոչ միայն կապահովվեն ՄԱԿ-ի սկզբունքներով նշվող նշանակման և առաջխաղացման օբյեկտիվ գործոնները, այլև կբացառվեն դատական իշխանության անկախությանը հակոտնյա անձնական-կուսակցական նեղ շահերը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից