ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի վարկանիշը վերջին օրերին 4-5 տոկոսով ընկել է. քաղաքագետ 06/09/2021 21:19 | Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը քաոսի, անկայունության նկատմամբ ունի հոգեբանական հակումներ: Նա, որպես քաղաքական գործիչ, կայացել է 2008թ-ի մարտի 1-ի բախումների ժամանակ, միտինգները, քաղաքացիական բախումները նրան շատ հոգեհարազատ վիճակներ են: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավի ընթացքում արված հայտարարություններին:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասում էր՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ, պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների, կադրային ջարդերի:
Քաղաքագետի գնահատմամբ՝ Փաշինյանի նմանատիպ ձևակերպումները մտնում են քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի տակ, ուստի ՀՀ գլխավոր դատախազն այս հարցով պետք է վարույթ սկսի, քանի որ քաղաքացիական բախումների վերաբերյալ սպառնալիքները հանցակազմ ենթադրող հայտարարություններ են.
«Մյուս կողմից սա պոպուլիստական դրսևորում է, որով նա հերթական անգամ փորձում է սոցիալական արդարություն հաստատելու համար միֆական նախկիններին պատասխանատվության բերել, սա հոգեբանորեն խոցված, քաղաքական ոչ հասուն գիտակցություն ունեցող ազգաբնակչությանը մանիպուլյացիայով կերակրելու քայլ է»,-ասաց քաղաքագետը և արձանագրեց, որ երեք տարվա ընթացքում հնչեցված բոլոր մեղադրանքները միֆական նախկինների նկատմամբ որևէ արդյունքի այդպես էլ չհանգեցրին, չեղավ որևէ վարույթ.
«Այս ամենը քաղաքական թատերականացված ներկայացում է, որի հիմնական ծաղրածուն գործող վարչապետի պաշտոնակատարն է: Նա փորձում է իր հանցանքին մասնակից դարձնել մարդկանց միամիտ ու պարզ շրջանակին»,-ասաց Ալեն Ղևոնդյանը:
Քաղաքագետը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները պայմանավորեց այն հանգամանքով, որ նրա վարկանիշը վերջին շրջանում կտրուկ անկում է ունեցել.
«Կա ռեյտինգի հայելային անկման վիճակ, Փաշինյանի պարագայում ռեյտինգն առնվազն 4-5 % ընկել է, մյուս կողմից՝ «Հայաստան» դաշինքի քաղաքական վարկանիշը նույնչափ, եթե ոչ ավել, բարձրացել է: Ունենք օրական կտրվածքով ռեյտինիգի փոփոխություններ: Հավատացնում եմ, այն մարդիկ, որոնց հետ Նիկոլ Փաշինյանը գնում է հանդիպումների, նրանց մի մասը A կետից B կետը տեղափոխվող միտինգավորներ են, իսկ Փաշինյանի իրական հեղինակությունը շատ ցածր է: Ինքը, հասկանալով, որ իր համար ամենասուրբ բանը՝ սեփական քաղաքական ռեյտինգը անկում է ապրում, մտնում է հիստերիկ վարքի դրսևորումների մեջ՝ իրեն թույլ տալով քրեական օրենսգրքի կարգավորման տիրույթում գտնվող հայտարարություններ»,-ասաց զրուցակիցը:
Նրա համոզմամբ՝ հետընտրական փուլում լինելու են բախումներ,որոնք լինելու են ճակատագրական.
«Անգամ լուրջ պարտության պարագայում՝ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի իր աթոռը կարողանա պահել, նա գնալու է բախումների, իսկ այդ բախումները կարող են լինել ճակատագրական, նա ամեն քայլի գնալու է, որպեսզի իր իշխանությունը պահի, այդ թվում իր գործընկեր Ալիևի հետ որոշակի պայմանավորվածություններ է իրացնելու, սահմանային, ռազմական սրացումներ դրդելու տեսանկյունից: Նա պատրաստ է պետությունը նոր պատերազմի մեջ մտցնի, միայն թե իր աթոռից չզրկվի»,-ասաց Ալեն Ղևոնդյանը:
Հարցին՝ իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը իրավիճակը կայունացնելու և բախումները կանխելու համար, քաղաքագետն ասաց.
«Ընդդիմությունը պետք է հայտարարությամբ հանդես գա, որը պետք է ստորագրեն մյուս բոլոր ուժերը, պետք է ներկայացնեն ԱԱԾ, Ոստիկանություն և Զինված ուժերի ղեկավարությունը:
Այսօր արդեն ակնհայտ է Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հնարավոր բախումների համար պատասխանատվություն կրող է և շահագրգիռ անձ: Ընդդիմությունը պետք է նախապես ֆիքսի, որ այդպիսի ելքի պարագայում դրա հիմնական պատասխանատուն դրանք դրդող անձն է»,-ասաց Ալեն Ղևոնդյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից