ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կասկածելի-օտար աղբյուրներից սնվող հ/կ-ների շրջանում սանացիայի իրականացումը՝ որպես նոր իշխանության առաջնահերթություն 06/09/2021 22:49 | Վերլուծություններ
Ամենակարևոր և առաջնահերթ պահանջը, որ պիտի դրվի նոր իշխանության առաջ, պետության անվտանգությանն ու պաշտպանությանն է վերաբերվում, բանակցությունների արդյունքում՝ մեր ռազմագերիների վերադարձին, Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության հարցին։
Բայց որպեսզի վերևում նշածս խնդիրները նորմալ հունավորվեն և կանոնակարգված լուծման ընթացք բռնեն, պետական կառավարման համակարգը պիտի մեխանիզմի նման աշխատի՝ ամբողջովին ռեստարտի ենթարկվելով, քանի որ վերջին երեք տարիների ընթացքում բոլոր գործող ինստիտուտները ոչ միայն տևական պարապուրդի մեջ են, այլև՝ միտումնավոր կազմաքանդվել են։ Բնականաբար, այս դեպքում ռեստարտ կոչվածը պիտի ներառի նոր և նորարար մեթոդներ, բարձր պրոֆեսիոնալիզմ և կարողականություն, պետական կառավարման ոլորտը «շողուլի» բերելու կամք, ցանկություն և սրտացավություն։ Եվ այն, որ քնած թե արթուն՝ աշխատելու անհրաժեշտություն է լինելու, անկասկած է։
Սակայն, հարցը միայն պրոֆեսիոնալիզմը չէ։ Դեռ 2017-ին եմ գրել՝ պետական համակարգում բացառապես պիտի աշխատեն այնպիսի մարդիկ, պրոֆեսիոնալներ, որոնք իրենց և իրենց ընտանիքների ապագան տեսնում, պատկերացնում են Հայաստանում, ազգային-պետական արժեհամակարգի կրող են։ Այն, որ հակառակի, ընդ որում համատարածության հասնող հակառակի մասին կոնկրետ փաստեր են ունեցել պետության կազմաքանդմանը լծված զանազան սորոսական հ/կ-ները, պարզից էլ պարզ է։ Ի դեպ, այդօրինակ տեղեկատվության մասին փաստող կարևոր աղբյուր են նաև Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող օտար երկրների դեսպանատները։
Նրանք Հայաստանում գունավոր հեղափոխությունների իրականացման հնարավորության մասին տեղեկատվությունը, մեսիջը ստացել են ոչ միայն կոնկրետ առաքելություն իրականացնող դիվանագիտական և հասարակական ինստիտուտներից, այլև՝ պետոլորտի մեր մասնագետներից:
Ցավալի է, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների անվան տակ գործող, իրականում լրտեսությամբ զբաղված հ/կ-ներին տարիներ շարունակ նախորդ իշխանություններն են նաև կամա թե ակամա որպես օձ տաքացրել իրենց կրծքի տակ:
Կասկածելի նպատակներ հետապնդող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պետական կառավարման համակարգերի աշխատակազմերի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների առջև, այդ թվում՝ նաև՝ միջին և բարձր, հանդես գալով որպես վերապատրաստման դասընթացների բանախոսներ՝ ոչ միայն իրենց դասախոսություններով հակապետական քարոզչություն են իրականացրել, այլև՝ ամենատարբեր հարցաշարերի ու սոցիոլոգիական հարցում-հետազոտություններ անցկացնելու պատրվակով ստացել են անհրաժեշտ տեղեկատվություն՝ կառավարման համակարգում տիրող մտայնությունների և տրամադրությունների վերաբերյալ:
Տարիներ առաջ, նման մի վերապատրաստման ժամանակ՝ գրավոր հարցումների արդյունքում պարզվել էր, որ ՀՀ տարբեր գերատեսչությունների պատասխանատու աշխատակիցներից իր և իր ընտանիքի ապագան Հայաստանի հետ կապող ընդամենը մեկ պետական ծառայող կա 20-25 հոգու մեջ: Մյուսները, պարզվում է՝ չնչին իսկ հնարավորության դեպքում պատրաստ էին ընտանյոք հանդերձ հեռանալ Հայաստանից, քանի որ իրենց և իրենց երեխաների հեռանկարն այստեղ չեն պատկերացնում:
Օտար գրանտներից սնվող հ/կ-ական բանախոսն էլ մի կողմից կրակի վրա ջուր էր լցրել, մյուս կողմից՝ ուրախացել իր ստացած արդյունքի վրա:
Իսկ 2018 թվականի գունավոր հեղափոխությունից հետո այդ կարգի մարդիկ այլևս համատարած՝ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար պաշտոններին հայտնվեցին՝ ուղղակիորեն ներսից քայքայելով, կազմաքանդելով պետական կառավարման համակարգը։
Պետական համակարգի աշխատակիցը տվյալ պետությունը ներկայացնողն է: Պետոլորտի հենարանը, պետականամետության աստիճանը որոշողը ազգային արժեհամակարգ և պետական մտածողություն ունեցող պրոֆեսիոնալներն են, իսկ Հայաստանում իրենց ապագան չտեսնող ու չպատկերացնողներից պիտի ձերբազատվել, նման պաշտոնյաներ պիտի պետական համակարգերում չլինեն։ Իմ խորին համոզմամբ՝ նոր իշխանությունը ազգային անվտանգության ոլորտի առաջնահերթ խնդիր պիտի դարձնի կասկածելի- օտար աղբյուրներից սնվող հ/կ-ների շրջանում լրջագույն սանացիայի իրականացումը։
Ի դեպ, շատ կարևոր է նաև, որ պետոլորտում աշխատանքի ընդունվող յուրաքանչյուր մասնագետ ոչ թե զանազան հ/կ-ների, այլև՝ անձնակազմի կառավարման ստորաբաժանման մշակած հարցաշարը լրացնի, ուր ներառված կլինի կարևոր հարցը՝ պետական համակարգում աշխատելու ցանկություն ունեցող անձը իր և իր ընտանիքի ապագան կապու՞մ է Հայաստանի Հանրապետության հետ։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ