ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շարքային Քաթանյանը Ստեփանակերտից շուտով կվերադառնա տուն՝ Ակներ գյուղ 06/09/2021 17:16 | ԼՐԱՀՈՍ
Նախօրեին մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված շարքային Քաթանյանը Ստեփանակերտից շուտով կվերադառնա տուն՝ Ակներ գյուղ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետը։
Մենուա Հովսեփյանի փոխանցմամբ՝ Քաթանյանի հարազատները հայտնել են, որ հեռախոսազրույց են ունեցել իրենց զավակի հետ, որը Ստեփանակերտից շուտով կվերադառնա Գորիս համայնքի Ակներ գյուղ։ Զինծառայողի ընտանեկան կարգավիճակի մասին Հովսեփյանը մանրամասներ չհայտնեց, նշեց միայն, որ Քաթանյանը լավ ընտանիք՝ հրաշալի հայր և մայր ունի։
Նա նշեց, որ կապի մեջ է եղել զինծառայողի հարազատների հետ, խոսել ապրումների մասին։ Հովսեփյանը նաև կապի մեջ է եղել ռուսական կողմի հետ ու շնորհակալ է գեներալ Մուրադովին՝ արագ արձագանքելու՝ զինվորին վերադարձնելու ուղղությամբ արագ աշխատելու համար։
Հարցին, արդյոք բարդություններ եղել են բանակցությունների ժամանակ, երբ ՀՀ-ից մի շարք հայտարարություններ էին հնչում՝ Հովսեփյանն արձագանքեց՝ նշելով, որ իշխանությունները բանակցություններ չեն կարողանում վարել։
«Հայտարարություններ հնչեցնում են կիսատ իշխանությունները, հայտարարություն հնչեցնում է Սյունիքից կիսատ ընտված Արմեն Խաչատրյանը, որը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ վենդետա է լինելու։ Մեկը լինի հարցնի՝ դու ո՞վ ես, որ վենդետա ես անելու։ Նման տափակ հայտարարություններով են հանդես գալիս, փոխանակ գործով զբաղվեն։ Նույն րոպեին, որ Գորիսից գերի են տարել, Խաչատրյան Արմենը վենդետայից էր խոսում։ Իրենք լուրջ չեն, չեն կարող բանակցել, դրա համար ռուսներին ենք խնդրում, իրենք էլ բոլոր հարցերին լուծում են տալիս»։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին շարքային Ա. Քաթանյանը, ըստ ՀՀ ՊՆ-ի հայտարարության, մառախուղի պատճառով ապակողմորոշվել էր տեղանքում և գերեվարվել։ Ադրբեջանի ՊՆ-ն շտապել էր մեր զինվորին դիվերսանտ ներկայացնել, ապա հայտնի դարձավ, որ Քաթանյանին անհապաղ վերադարձնելու պահանջով ադրբեջանցիների հետ սկսել է բանակցել Մուրադովը, ինչից ժամեր անց ադրբեջանական կողմը փոխեց իր նախնական հայտարարությունը՝ նշելով, թե պարզել են, որ Քաթանյանը ոչ թե սադրանքի է դիմել, այլ մոլորվել է եւ կվերադարձնեն հայկական կողմին։ Մարտի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում մեր հայորդին արդեն գտնվում էր Ստեփանակերտում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ