ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործն ուղարկվել է դատարան, այն կքննի դատավոր Բորիս Բախշիյանը 06/09/2021 19:36 | Դատական ռեպորտաժներ
Մինչ թշնամին խրամատներ է կառուցում Սյունիքում ու Գեղարքունիքում, ամրապնդվում մեր դիրքերում՝ ՀՀ իշխանությունները դատում են թուրքի դեմ ըմբոստացող սահմանամերձ բնակավայրերի համայնքապետերին։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քննչական կոմիտեն ավարտել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և մյուսների քրեական գործով նախաքննությունը ու գործն ուղարկել դատարան։ Դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ քրեական գործը դատարան մուտք է եղել հունիսի 4-ին և նույն օրը մակագրվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։
Քրեական գործով մեղադրյալները հինգ են՝ Մանվել Փարամազյանը, Մարատ Ստեփանյանը, Խորեն Միրզոյանը, Բաբկեն և Լևոն Համբարձումյանները։ Ըստ մեղադրանքի՝ Մանվել Փարամազյանը հորը՝ Վրեժիկ Փարամազյանին հարվածելու համար Շավարշ Մարգարյանին ցուցադրաբար պատժելու և իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով կազմակերպել է խմբի կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Շավարշ Մարգարյանի առևանգումը:
Հիշեցնենք, որ քաջարանցիների գործի վերաբերյալ աղմուկը բարձրացվել էր 2020թ մայիսի 24-ին, երբ Երեւանից հատուկ ջոկատայիններ են գործուղվել Սյունիք ՝հատուկ գործողություններ իրականացնելու նպատակով: Վաղ առավոտյան սպեցնազն անցել էր գործի եւ 4 անձ բերման է ենթարկվել։ Հետագայում՝ մեկ հոգին ազատ է արձակվել. Հայտարարվեց, թե նրան սխալմամբ էին բերման ենթարկել ու հենց նրա նկատմամբ էլ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել։ Համենայն դեպս՝ մամուլում տարածվել էր բռնության հետքերով լուսանկարները։ Ոստիկանության բաժնի մոտ հավաքվել էին մեծ թվով քաջարանցիներ՝ պահանջելով ազատություն ու արդարություն։
Նրանք բողոքի ակցիան դադարեցրին միայն այն բանից հետո, երբ Քաջարանի համայնքի ղեկավարը հայտարարեց, որ իրեն հավաստիացրել են, որ ոստիկանության բաժնում կիրառված բռնության դեպքի առթիվ պատշաճ քննություն կընթանա։
Ձերբակալվածները տեղափոխվեցին Երեւան, եւ այստեղ փաստաբանները բողոքարկեցին նրանց ձերբակալելու որոշումները։ Դատարանը բոլոր երեք դեպքում էլ ձերբակալությունը համարել էր ոչ իրավաչափ ու ազատել արգելանքից՝ գտնելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տուժողը եւս հրաժարվել է իր նախնական ցուցմունքից՝ նշելով, որ իրեն տուժող չի ճանաչում եւ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ազդեցության տակ։ Այդուհանդերձ՝ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական գործով ընդհանուր առմամբ 4 անձի մեղադրանք է առաջադրվել ու միջնորդություն ներկայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել էր մեղադրյալ Մարատ Ստեփանյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը՝ արձանագրելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։
Մյուս երեք մեղադրյալները՝ Խորեն Միրզոյանը, եղբայրներ՝ Լևոն և Բաբկեն Համբարձումյանները կալանավորվել են։ Ընդ որում՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Բաբկեն Համբարձումյանի խափանման միջոցի հարցը քննարկելիս հաշվի չի առել նաեւ այն հանգամանքը, որ նա ունի մանկահասակ՝ 2 տարեկան զույգ երեխա, որոնցից մեկն ունի առողջական բավականին լուրջ խնդիրներ՝ գանգի ոսկորների ճողվածք, որի բուժումը բավականին ծախսատար է և ընտանիքին ֆինանսական հոսքից զրկելը, ըստ պաշտպանների, ծանր հետևանք կարող է ունենալ երեխայի համար։
Հետագայում քրեական գործով անցնող բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ