ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զսպել քաղաքացիական բախումներ հրահրողին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 06/09/2021 15:44 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետի աթոռին բազմած, հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանն օրավուր բացահայտում է մոլագար բռնակալի իր կերպարը՝ դառնալով ռեալ վտանգ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի, մարդկության համար։ Հիշենք, թե ինչպես հեռավոր 1933-ին ժողովրդավարության անվան տակ աշխարհը Գերմանիայում աչքաթող արեց Ադոլֆ Հիտլերին՝ առժամանակ անց ստանալով մարդկության մեծագույն հանցագործներից մեկին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։
«ԶՍՊԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ՀՐԱՀՐՈՂԻՆ
ՀՀ վարչապետի աթոռին բազմած, հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանն օրավուր բացահայտում է մոլագար բռնակալի իր կերպարը՝ դառնալով ռեալ վտանգ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի, մարդկության համար։ Հիշենք, թե ինչպես հեռավոր 1933-ին ժողովրդավարության անվան տակ աշխարհը Գերմանիայում աչքաթող արեց Ադոլֆ Հիտլերին՝ առժամանակ անց ստանալով մարդկության մեծագույն հանցագործներից մեկին։
Մասշտաբները հարկավ համեմատելի չեն, սակայն Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմով ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը վերածում է ատելության քարոզի, բռնության կոչերի, ներքին բախումների, ընդհուպ քաղաքացիական պատերազմի։ Մասնավորապես առանձնացնենք ս/թ հունիսի 8-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում նրա նախընտրական ելույթի առանցքային արտահայտությունները՝
-«…տվեք կադրային ջարդն անելու այդ մանդատը, մենք բոլոր տրոյական ձիերին դուրս կշպրտենք պետական կառավարման համակարգից»,
-«ես հիմա ասում եմ շատ և ուղիղ, հստակ․ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ․․․ ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների»,
-«սեփականատերերով էլ կզբաղվենք, իրանց էլ կենթարկենք ամենադաժան քաղաքացիական վենդետաների․․․»,
-«զգուշացնում եմ՝ հանկարծ չփորձեք թպրտալ»,
-«2018-ին ձեզնից ստացել ենք «թավշյա» մանդատ, էսօր մենք ձեզ ասում ենք՝ գնացեք ընտրական տեղամասեր և մեր «թավշյա» մանդատը փոխարինեք պողպատյա մանդատով և դուք կտեսնեք քաղաքացիական վենդետաներ, և դուք կտեսնեք կադրային ջարդ ու փշուր»,
-«վզներից բռնած, հատ-հատ, անձամբ դուրս եմ շպրտելու պետական կառավարման համակարգից»,
-«և ուրեմն պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների»։
Տևական ժամանակ շարունակաբար կրկնվող նման արտահայտությունները ժամեր անց բովանդակային նոր բնույթ են ստացել արդեն մեկ այլ բնակավայրում, որտեղ հանրային լրատվության միջոցների ներկայությամբ Նիկոլ Փաշինյանն անցել է բացահայտ սեռական բնույթի հայհոյանքների, ինչն անադեկվատ պահվածքի, հոգեկան լուրջ խնդիրների վկայություն է։
Ի գոհացումն սեփական փառասիրության ու իշխանատենչ ամբիցիաների, Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն հայ հասարակությանը ներքաշում է արյունահեղ իրադարձությունների հորձանուտ՝ վերջնականապես սպառնալով երկրի անվտանգությանը, դինամիտի էֆեկտի վերածվելով տարածաշրջանի համար։
Փաստելով վերն ասվածը՝ դիմում ենք՝
1․ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ շարունակական անգործությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։
Ուստի երկրի նկատմամբ ունեցած պատասխանատվության հրամայականով Դուք պարտավոր եք քրեաիրավական գնահատական տալ չափերն անցած, իրականության ու բանականության հետ լրջագույն խնդիրներ ունեցող Նիկոլ Փաշինյանի գործողություններին։ Հակառակ դեպքում Ձեր այսօրվա անգործությունն է արժանանալու նման գնահատականի,
2․ ՀՀ ԿԸՀ-ին՝ ձեր գործառույթներից բխող միջոցներ ձեռնարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի նկատմամբ, նրա հակաօրինական գործողությունները կանխելու, նախընտրական գործընթացները բնականոն հունով տանելու համար,
3․ Հայաստանում հավատարմագրված ողջ դիվանագիտական կորպուսին՝ վճռականորեն արձագանքել և դատապարտել Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, քանի որ այն հղի է Հայաստանի ներքաղաքական կյանքի համար ծանր հետևանքներով։
Միաժամանակ դիմում ենք մեր հայրենակիցներին՝ կուլ չգնալ սադրանքներին, չենթարկվել մանիպուլյացիաների, հիշել, որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն տառապում է երկրորդ Մարտի 1 հրահրելու մոլուցքով»,- նշված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ