Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կոմունիկացիաների բացումը պետք է դառնա բանակցություն փոխշահավետության հենքի վրա, ոչ թե պարտադրված լինենք թշնամու շահով. «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու 06/08/2021   21:15  |  Հարցազրույց

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ իրենց դաշինքը կողմ է կոմունիկացիաների բացմանը։

«Նորմալ չէ, եթե ասենք, որ դեմ ենք երկաթուղին աշխատի։ Ասում ենք, որ ճիշտ է բոլոր ճանապարհները բացել, և դրա բաց լինելուց բոլորն են օգտվելու։ Ժամանակակից աշխարհում բլոկադաները, ճանապարհներ փակելը լավ երևույթ չէ, բայց սրանից ոչ ավել, որովհետև ավելը պրոբլեմային է, քանի որ Թուրքիայի նպատակներն ուրիշ են»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։

«Փաստինֆո»-ն ճանապարհների ապաշրջափակման հարցի շուրջ զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Թադևոս Ավետիսյանի հետ։

- Պարոն Ավետիսյան ինչպե՞ս եք պատկերացնում կոմունիկացիաների բացման գործընթացը։ Բազմիցս խոսվել է դրա բացասական հետևանքների մասին, արդյոք նոր իշխանության ձևավորումից անմիջապես հետո է դա լինելու, թե՞ որոշ ժամանակ անց։

- Լայն իմաստով փակ սահմանները բացասական են տարածաշրջանի համար, բայց կոմունիկացիաներ բացելը չի կարող ինքնանպատակ լինել, և այն ենթադրում է որոշակի նախապատրաստական փուլ։ Հիմա այս հյուծված տնտեսությամբ, աշխարհաքաղաքական այս ռիսկերի պարագայում կոմունիկացիաների բացումը նշանակում է նոր մարտահրավերներ բերել մեր երկրի տնտեսությանը։ Ենթադրենք՝ բացվում են, և օրինակ ջերմոցային տնտեսության արտադրանքը, որն Ադրբեջանից և Թուրքիայից ներմուծվում է Հայաստան առանց սահմանափակումների, դառնում է մրցակից ու ամենակարճ ժամանակահատվածում դուրս է մղելու այդ ամբողջ արտադրանքը։ Նման կարգավիճակում մեր գյուղացին, որը ներդրում է արել և ջերմոցային տնտեսություն է վարում, ի՞նչ ձևով պետք է մրցակցի։ Այդ դեպքում ստացվելու է, որ մենք հարվածում ենք կոնկրետ գյուղատնտեսությանը, էլ չասեմ վերամշակող արդյունաբերությանը և այլն։ Եթե մենք ամեն ինչ անում ենք, որ փակենք թշնամու բերանը, դա բացարձակապես Հայաստանի շահից չի բխում։ Ընդհանրապես տարածաշրջանում ինտեգրացիան ամբողջական արդյունք է տալիս, եթե միևնույն տնտեսական մակարդակի և պայմանների երկրներ են մտնում այդ ինտեգրացիոն գործընթացի մեջ։ Հակառակ դեպքում մի երկիրը դառնում է լոկոմոտիվ, մյուսները դառնում են դրա կցորդները։ Հիմա ի՞նչ է, մենք պատրաստվում ենք դառնալ թուրք-ադրբեջանական նաև տնտեսակա՞ն կցորդը։

- Ստացվում է՝ նախքան կոմունիկացիաների բացումը Հայաստանը պետ է համապատասխան երաշխիքնե՞ր ստեղծի տնտեսության համար։

- Հայաստանը պետք է ոտքի կանգնի, ունենա մրցակցային տնտեսություն։ Պետք է հաշվի առնվեն մեր աշխարհագրական առավելությունները, այդ թվում Հյուսիս-Հարավ ճանապարհի մասով։ Ինչի՞ դիմաց ենք բացում ճանապարհները։ Բացի այդ ճանապարհներ բացել, ապաշրջափակել չի նշանակում միջանցք կամ հող նվիրել թշնամուն։

- Որքա՞ն ժամանակ կպահանջվի, որ մեր տնտեսությունը հասնի այն աստիճանի, որ ճանապարհները բացելուց վնասներ չկրի և թշնամու խոշոր տնտեսությունը չկլանի նրան։

- Դա կախված է ոչ միայն մեր ներքին տնտեսական վիճակից և զարգացման պայմաններից, այլև աշխարհաքաղաքական իրավիճակից։ Երեկ այդ թշնամին քեզ մորթում էր, և քո գոյատևման խնդիրն է դրել իր առաջ որպես նպատակ։ Նման իրավիճակում ճանապարհները բացելիս սպասել, որ այն տնտեսական շահ կապահովի, հասկանալի չէ։ Պետք է լուծվեն աշխարհաքաղաքական խնդիրները։ Ուզում ենք տնտեսությունը զարգացնենք, որ արժանապատիվ խաղաղություն ունենանք, ուժեղ բանակ ունենանք, պետություն լինենք և մեր անվտանգությունն ապահովենք։ Հակառակ պարագայում մեր տնտեսությունն ի՞նչ իմաստ ունի։ Եթե դա իմաստ ունի, որ այսօրվա նիկոլական խմբակի մի քանի գործիչներ, օլիգարխներ գերշահույթներ ստանան և իրենց գրպանները լցնեն, դա բացարձակապես տնտեսական շահի հետ կապ չունի։ Նրանք, ովքեր ամեն գնով ջատագովում են ճանապարհների բացումը, իրենց գրպանի շահն են մեջտեղ դրել։ Ուզում են Թուրքիայի հետ արտոնյալ վիճակում առևտուր անել։

- Նշանակում է՝ մի քանի ամսից, մեկ տարուց կամ առհասարակ մոտ ապագայում նման խնդիր դնելը և դրա շուրջ բանակցելն իմաստ չունի՞։

- Ընդհանրապես այդ խնդիրը պետք է դրվի, բայց պետք է լուծումներ փնտրվեն։ Ոչ թե մեզ պետք է պարտադրվեն լուծումներ, որոնք բխում են չգիտես ում շահից։ Այդ խնդիրը կա։ Մենք չենք փակել սահմանները, սահմանները մեր առաջ են փակել, որովհետև մենք հաղթել ենք, պարտադրել ենք խաղաղություն, իսկ նրանք մեր առաջ սահման են փակել։ Հիմա էլ բռնել են այս կապիտուլյանտին, տարածքները վերցրել են, բոլոր զիջումներին հասել են և տնտեսական զիջումներ են ուզում պարտադրեն՝  գեղեցիկ փաթեթավորելով սահմանները բացելու անվան տակ։

- Ի՞նչ քայլեր պետք է իրականացնի հայկական կողմը նախքան կոմունիկացիաները բացելու վերաբերյալ բանակցություններ սկսելը։

- Պետք է մեջքն ուղղի, դառնա հավասար, սուվերեն խաղացող, որպեսզի նրա հետ հաշվի նստեն նաև այդ տարածաշրջանի երկրները, և դա դառնա բանակցություն փոխշահավետության հենքի վրա, ոչ թե պարտադրված թշնամու շահով առաջնորդվես։ Ժողովրդին էլ ներկայացնես, որ սահմանները բացվում են ու լավ են ապրելու։

- Իսկ 10-15 տարի հետո կհաջողվի՞ Հայաստանի տնտեսությունն այնպես զարգացնել, որ այդ դեպքում ճանապարհների ապաշրջափակումից չտուժենք։

- Միանշանակ այո և շատ կարճ ժամանակահատվածում։ Դրա միջազգային փորձն էլ կա, և ի վերջո մեր երկրում էլ է այդ փորձը եղել։ Նայեք 1998-2008 թթ.-ի տնտեսական ցուցանիշները և ձեր համար պարզ կլինի։ 10 տարվա կտրվածքով երկնիշ աճ, դրանից այն կողմ տնտեսական հրաշքը ո՞րն է։ Համաշխարհային տնտեսական պատմության մեջ շատ քիչ դեպքեր կգտնեք, որ որևէ երկիր կայուն տնտեսական աճ է ունեցել, առնվազն երկնիշ։

- Բայց չմոռանանք, որ երկրում համաճարակ և հետպատերազմյան վիճակ է, հնարավոր կլինի՞ կրկին Ձեր նշած տնտեսական հրաշքն ունենալ Հայաստանում։

- Այո, միանշանակ կա այդ հնարավորությունը։ Վստահեցնում եմ, որ դա իրագործելի է։ Ցանկացած պարագայում ներդրումները բերելու են տնտեսական աճ, նոր աշխատատեղեր, իսկ մենք թիրախավորել ենք առաջին տարում 500 մլն, դրանից հետո 3 տարվա ընթացքում 3 միլիարդի ներդրում, իսկ դա լուրջ թիվ է և ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Ձգտելու ենք երկնիշ աճի և դա լինելու է։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:37 08/06/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում վենդետա չի լինելու, նոր մարտի 1 չի լինելու. Իշխան Սաղաթելյան
15:30 08/06/2021  |  ԼՐԱՀՈՍՎլ.Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը կրկին հեռախոսազրույց են ունեցել
15:27 08/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Ռոբերտ Քոչարյանը չպատասխանեց հարցին, թե ինչու՞ Մեղրին չհանձնելու իր պնդումները համոզիչ չեն
15:03 08/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Բազմակի օգտագործման օլիգարխները հայտնվել են իշխանության ցուցակում. Քոչարյան
13:58 08/06/2021«Հայաստան» դաշինքի անդամները Սիսիանում հանդիպում են քաղաքացիների հետ
13:01 08/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Հումորի լավ զգացում ունեք. Քոչարյանը՝ Սուրիկ Խաչատրյանին կրկին մարզպետ նշանակելու մասին
12:46 08/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիներին առաջարկեց երեք քայլ կատարել
12:18 08/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Այդ տղայի գլխում կոնֆետից բացի ուրիշ ոչինչ չկա. Խաչատուրով
11:36 08/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Մեր բանակը երբևիցե սոված չի եղել. Սեյրան Օհանյան
11:22 08/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Գորիսում մեկնարկել է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը

Արխիվ

[]