Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացնել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com

Դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ երկրորդ կարգապահական վարույթն է հարուցվել. Նախարարը դժգոհ է եղել իր միջնորդությունը մերժելու դատարանի որոշումից ու վարույթ է հարուցել 06/08/2021   13:24  |  ԼՐԱՀՈՍ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ երկրորդ կարգապահական վարույթն է հարուցվել՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց դատավոր Արման Հովհաննիսյանը:

Երկրորդ վարույթի հարուցման պատճառ է դարձել ՀՀ ԱՆ նախարարի կողմից ներկայացված երկու միջնորդությունները՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացուն Վրաստանի դատական ակտերի հիման վրա կալանավորելու ու Վրաստանին հանձնելու մասին, դատավոր Արման Հովհաննիսյանի կողմից մերժվելը:

Դատավորը նշեց, որ խորը վերլուծություններ է կատարել, որովհետև այդ վերլուծությունները կապված են ոչ միայն ներպետական օրենսդրությամբ, այլև՝ միջազգային նորմերով, կոնվենցիաներով և գտել է, որ կա խոչընդոտ՝ Վրաստանին հանձնելու նպատակով: Դատավորի կողմից միջնորդությունները մերժելուց հետո դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Նրա փոխանցմամբ՝ դատական ակտերը բողոքարկվել են, որոնցից մեկը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից բեկանվել է, իսկ մյուս բողոքը չի քննվել, քանի որ իր ունեցած տեղեկություններով Արդարադատության նախարարությունը հետ է վերցրել Վերաքննիչ դատարանից և որքանով տեղյակ է, խոսք է գնացել այն մասին, որ Արդարադատության նախարարությունը Քրեական դատավարության օրենսդրությամբ բողոքարկման սուբյեկտ չեն և իրավունք չունեին դա բողոքարկելու:

«Ուզում եմ հարց հղել իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներին, ովքեր ունեն արդեն նվազագույն իրավաբանական գիտելիքներ, իրենք արդյոք հարուցված կարգապահական վարույթում որպես անկողմնակալ դիտորդ խնդիրներ չե՞ն տեսնում այն դեպքում, երբ կարգապահական վարույթ է հարուցում հենց այն մարմինը, ում միջնորդությունը ես մերժել եմ: Ես օրինակ՝ տեսնում եմ և տեսնում եմ թե որպես իրավաբան, թե որպես անկողմնակալ դիտորդ։ Եթե մի մարմին բերում է միջնորդություններ, որոնք մերժում ես եւ, ունենալով կարգապահական վարույթ հարուցելու իրավունք, հարուցում է վարույթ: Սա կարող է ողջամտորեն կասկած առաջացնել, որ սա միջամտություն է՝ արդարադատության իրականացմանը: Ստացվում է այնպես, որ եթե իմ միջնորդությունը չբավարարեցիք, կունենաք հարուցված կարգապահական վարույթ»,- նշեց Հովհաննիսյանը:

Իսկ թե առերևույթ ինչ խախտման մասին է խոսքը, ապա ըստ ԱՆ-ի՝ դատարանը պետք է բավարարեր միջնորդությունները, քանի որ Վրաստանի Հանրապետությունում կայացվել է դատավճիռ, որն օրինական ուժ է ստացել և ենթակա է ի կատար ածման, մինչդեռ դատարանը գտել է, որ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որը դեռևս ի կատար ածման ենթակա չէ և ՀՀ օրենսդրությամբ վաղեմության ժամկետներն անցել են, Վրաստանում կայացված դատավճիռը, որն իրականացվել է հեռավար կարգով, ՀՀ ներպետական օրենսդրությամբ վաղեմության ժամկետի ընդհատման հիմք չի կարող հանդիսանալ, քանի որ մեր երկրում հեռավար դատավարություն առկա չէ:

«Ես չեմ ասում այդ դատավճիռը հիմնավոր չէ, դատավճիռը հիմնավոր է: Դատական ակտում գրել եմ, որ այլ պայմաններում ես թույլ կտայի հանձնել այդ անձին, որովհետև կա դատավճիռ, որն օրինական է, որի օրինականությունը ես չեմ կարող ստուգել, բայց ես ասում եմ, որ մեր ներպետական օրենսդրություններում կա հակասություն, կա խնդիր: Դա չի կարող դիտվել որպես վաղեմության ժամկետի կիրառման խոչընդոտ»,- նշեց Արման Հովհաննիսյանը՝ հավելելով,որ երկու միջնորդությունները մերժելու հիմքում դրվել է այդ հանգամանքը:

Դատավորը նկատեց՝ բարդ իրավական հարց է, չի բացառում, որ նաև իրենք են ճիշտ և բարդ իրավական խնդրով վերլուծություն կատարելու արդյունքում եզրահանգման գալու դեպքում հնարավոր է նաև սխալվել, բայց դրա համար կարգապահական վարույթ հարուցելը ողջամտության սահմաններում չէ, ճիշտ չէ:

Նրա խոսքով՝ հարուցված վարույթից տպավորություն է, որ իրենք ճիշտ չեն հասկացել դատարանի որոշումը: Մասնավորապես, արդարադատության նախարարությունը գտնում է, որ դատավորը նշել է, թե դատավճիռն օրինական ուժ չի ստացել, մինչդեռ՝ դատավորը նման դիրքորոշում չի հայտնել, ընդ որում՝ կալանավորման միջնորդության քննության ժամանակ փաստաթուղթ չի ներկայացվել՝ դատական ակտի օրինական ուժ ստանալու վերաբերյալ, սակայն դատարանը ելել է վստահելու կանխավարկածից, որ եթե մի պետություն դիմում է մյուս պետությանը, ուրեմն խոսքը գնում է օրինական ուժի մեջ մտած դատավճռի մասին:

Նշենք, որ դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ ավելի վաղ հարուցվել էր ևս մեկ կարգապահական վարույթ՝ կապված «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու լ որոշման հետ: Այս վարույթի շրջանակներում դատավորը դիրքորոշում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն, որը նրա դիտարկմամբ պարզաբանում չէ:

«Ես ոչ թե չեմ ցանկանում պարզաբանում տալ։ Իրավական գործընթաց է՝ հնարավոր է նաև պարզաբանում տալ, ուղղակի չգիտեմ, թե ինչ պարզաբանում տալ: Ստացվում է, որ ես իմ մեկնաբանությունը պետք է նորից մեկնաբանեմ, այսինքն՝ մեկնաբանեմ իմ դատական ակտը»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կարճ դիրքորոշում է հայտնել, թե ինչ է կարծում կարգապահական վարույթի վերաբերյալ և չունի տեղեկություն, թե ինչ փուլում է գտնվում վարույթը:

Նշենք, որ կալանավորման միջնորդությունը մերժելու դատարանի որոշումը կարգապահական վարույթի պատճառ է դարձել նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի պարագայում, ում վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն միջնորդություն ներկայացրել է ԲԴԽ, որի քննությունը նշանակվել էր հունիսի 7-ին: ԲԴԽ նիստին ներկա էր նաև դատավոր Արման Հովհաննիսյանը, որը ԲԴԽ-ում էր՝ ի աջակցություն իր գործընկերոջ, ինչպես նաև մասնակցելու և տեսնելու համար, թե ինչպես է ընթանում դատավարությունը և լսելու՝ միջնորդությունը ներկայացնող մարմնի պատճառաբանությունները:

Դատավոր Արման Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ վտանգավոր պրակտիկա է ձևավորվել, որ դատավորին փորձում են պատասխանատվության ենթարկել՝ Սահմանադրությամբ իրեն տրված բացառիկ լիազորությունների իրականացման, այսինքն՝ արդարադատության իրականացման համար: Նա նշեց, որ դատավոր Վարդան Գրիգորյանին համարում է շատ լավ դատավոր, բառի բուն իմաստով՝ օր ու գիշեր աշխատում է և այդ պայմաններում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկել՝ իր կատարած վերլուծությունների համար, ճիշտ չի համարում: Դատական օրենսգրքի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության կարելի է ենթարկել, երբ նյութական կամ դատավարական նորմերի դիտավորյալ խախտում է տեղի ունեցել կամ կոպիտ անփութություն: Արման Հովհաննիսյանն ընդգծեց, որ եթե ցանկանում ենք, որ դատավորը լինի անկաշկանդ, ազատ, անկախ, ապա վերլուծություն կատարելիս, փաստերը գնահատելիս, մեկնաբանելիս չպետք է մտածի, որ վերադաս ատյանը կարող է որոշում կայացնել, ինչի արդյունքում կարող է հարուցվել կարգապահական վարույթ, դա կսահմանափակի:

Դատավորը վստահություն հայտնեց առ այն, որ ԲԴԽ-ն կանգնելու է դատավորի կողքին, բայց այն, որ դատավորն արդեն գալիս հասնում է ԲԴԽ, ապա դա էլ ինչ-որ ձևով կարող է նպաստել կաշկանդվածությանը, քանի որ կարգապահական վարույթ պետք է հարուցվի և միջնորդություն ներկայացվի ԲԴԽ միայն այն դեպքերում, երբ առերևույթ ողջամտորեն առկա կլինեն խախտումներ:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]