ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը թուրքական վիլայեթ, հայերին՝ սպասարկու ազգ դարձնելուն լծված Թուրքիան խորապես էր ուսումնասիրել «Շակալ» մականունով օբյեկտին 06/08/2021 22:55 | Վերլուծություններ
«Կոնֆետ էին նետում, զինվորները, ճանկռվելով, այդ կոնֆետների հետևից վազում էին»։ Հայ զինվորի մասին էս տեսակ նախադասություն կարող է ասել հոգեմտավոր խնդիրներ ունեցողը: Ընդ որում, մեկը, որի մանկությունն անցել է կոնֆետի, քաղցրավենիքի կարոտ լինելով:
Պատահական չէ, որ այս խոսքրի հեղինակը պարտության սիմվոլ և պարտությունը հպարտություն համարող կապիտուլյանտն է: Մարդու լեզուն էլ չի պտտվում նման արարածին թեկուզ 3 տարով երկրի ղեկավար անվանել: Դա ուղղակի վիրավորական Է: Ճակատագրորեն՝ ծնողների համար չսպասված, չսիրված երեխան պետության ղեկին է՝ իր տխուր ու մերժված մանկության բարդույթները չհաղթահարած...Ցավալի մանկություն, որն այսօր ծանրացել է մի ողջ ազգի և պետության վրա։
Հայաստանում երեք տարի առաջ իշխանության բերվեց լյումպենի թեկնածուն: Բնականաբար, ոչ միայն այդ սեգմենտի թեկնածուն էր՝ ԱԱԾ-ի նախկին ղեկավարի գեղարվեստորեն ներկայացրած՝ «Շակալ» մականունով գործակալը թուրքադրբեջանական եղբայրության ակտիվ ներգրավմամբ և արևմտյան օթյակների ձեռամբ «նվեր» արվեց Հայաստանին: Աշխարհի հնագույն պետություններից մեկի, աստվածաշնչյան դրախտավայր Արարատյան երկրի համար ուտելիքից ու հագնելիքից զատ ոչնչի մասին միտք ու գաղափար չունեցող այս մարդակերպին ՀՀ վարչապետի աթոռին բազմեցնող կենտրոնները հստակ գիտեին, թե ինչ են անում:
Հայաստանը թուրքական վիլայեթ, հայերին՝ սպասարկու ազգ դարձնելուն լծված արևմուտքի տարածաշրջանային ներկայացուցիչը խորապես էր ուսումնասիրել օբյեկտին և նրա չտես ու ընչաքաղց կողակցին։
Հո պատահական չէ՞, որ այդ մեկը հենց այն մեկն է, որի բոլոր զուգորդումները հայկական բանակի մասին մայկատրուսիկային և ելակային են, կոնֆետն էլ՝ վերադիր։ Այս էր նիկոլի թվի բանակը։
Չենք զարմանում, քանզի ոչ միայն մենք, այլ՝ աշխարհն է տեսել, թե սույնը ոնց է Երևանի կենտրոնում մանղալի առջև խորոված անում, ոնց է խոզ մաշկում։ Երբեմնի Աղասի Խանջյանի կեցավայրում, որ հետո դարձավ ՀՀ նախագահինը, ոնց է օղի թորելու սարքը վերածում հիմնական և կարևոր ատրիբուտի: Դեռ մեկ, մեկուկես տարի առաջ այս մասին մի լուսանկար էր պտտվում համացանցում, խոզ խանձողի տեսանյութին ավելացել էր օղի թորողի կենցաղավարությունը։ Սա էր այն երանավետ կենցաղը, որ հատուկ էր վերջին 3 տարիների ՀՀ վարչապետին և որի նմանների համար ինքը «սվոյ» է:
Բայց մենք ազգովի հո գերի չե՞նք չինական բադի առջև շունչը պահած, «տավարի քյալլա» քերթելու մեծ մասնագետ, հայկական գյուղմթերքի ցուցահանդեսների ժամանակ ոսկորը հավերժ սովածի հայացքով ուտելիքին նայող մարդուն: Բուլկի լինի թե՝ հայկական լավաշ՝ ասես միանգամից է ուզում կլլել, բադրիջանի մուրաբայի համտեսն էլ կարող է հաջորդել կամ նախորդել խորոված մսին կամ ձկանը։
Իր գաստրոնոմիական մտատանջությունները հայկական բանակին վերագրելը, ոչ այլ ինչ է, քան՝ ազգ-բանակ գաղափարից բանակն օտարելը։ Նաև այդ նպատակով է նա հայ զինվորին անգամ ինքնապաշտպանական նպատակով արգելում զենք գործածել, պետական սահմանը խախտող թշնամուն հակահարված չտալ։
Հայ զինվորին ոչ թե պետական սահմանի, այլ՝ կոնֆետի համար կռիվ տվող ներկայացնելն ինչի՞ մասին է վկայում:
Ո՞ վ է այս՝ գաստրոնոմիական կրքերի գերի անձը, որին այսօր գերի է դարձել հայ գյուղացին: Արդյո՞ք հողին կպած հայ մարդը, հիմնականում՝ սահմանապահի կարգավիճակում գտնվող, նիկոլի պես ղեկավար կարող է ուզել: Հարյուր դրամանոց թուրքական լոլիկը որպես համազգային երազանք ներկայացնողը կարո՞ղ է ՀՀ ղեկավարի հավակնություններ ունենալ: Ա՞յս է հայ գյուղացու երազանքը:
Չեմ հավատում,առավել ևս չեմ տեսնում նման բան ո՛չ «Հայաստան» դաշինքի ղեկավարների առջև հարցեր առաջադրող գյուղի աշխատավորների, ո՛չ էլ «Պատիվ ունեմ» դաշինքի հետ հանդիպող մեր հայրենակիցների շրջանում։
Հողին կպած մարդը միշտ ավելի ռեալ է տեսել իրավիճակը, հիմա էլ հողի վրա ամուր կանգնած գյուղացին պիտի հասկանա, որ նիկոլին Հայաստան վստահելը Հայաստանի վերջը կլինի, որ բանակը կազմաքանդելուց հետո նա անցել է հայկական գյուղերը քանդելուն, գյուղացուն իր հողից կտրելուն, սորոսյան երազանք՝ կանեփի և թուրքական էժան լոլիկի վրա հայ գյուղացուն նստեցնելուն։
Այս մտածողությամբ սահման պահել, ճիշտ դիրքավորվելն անհնար է: Մեզ դեռ տևական ժամանակ ձեռքը զենքին սովոր, միտքն արթուն, ուժեղ և կարող ղեկավար է պետք:
Իսկ քաղպայմանագրի մանկապարտեզին գուցե «Գրանդ Քենդի» ընկերությու՞նն օգնության հասնի՝ նրանց շտաբներին կոնֆետ բաժանի՝ նիկոլն ու իր շրջապատն ուտեն, կշտանա՞ն... թե՞ քարոզարշավի այս փուլում դա ընտրակաշառք կհամարվի...
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ