ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վստահեք մեզ, եթե հոգնել եք նախկին-ներկա, սև-սպիտակ, աջլիկ-ձախլիկ և հազար ու մի անհեթեթ ու կործանարար բաժանումներից. Արթուր Վանեցյան 06/07/2021 18:36 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Մեկնարկում է Հայաստանի պատմության մեջ ամենաանհասկանալի և տարօրինակ ընտրությունների քարոզարշավը. Այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ժամանակ։
ԱԱԾ գնդապետը հայտնեց, որ կործանման եզրին կանգնած Հայաստանը պետք է մի կողմից դիմակայի ներքին և արտաքին թշնամիներին, մյուս կողմից փորձի համատարած քաոսի, հուսալքության մեջ ընտրել Հայաստանի լինել-չլինելու մեջ։
Վանեցյանը նշեց՝ բարդ է։ Այսօրվանից ժողովրդին կներկայանան տարբեր քաղաքական թիմեր, գործիչներ, երբեմն էլ բութ ու անհայրենիք գործիքներ։
«Ցավոք խախտված են ոչ միայն մեր պետության ահմանները, այլև մարդկային բարոյականությունը, ինչը անվտանգության տեսանկյունից լրջագույն խնդիր է, քանի որ բարոյականության սահմանախախտին ոչինչ չի խանգարում պատեհ պահին հատել նաև պետական սահմանը և անցնել թշնամու կողմը։ Այսօր մեր հանրապետությունում կան իրենց ՀՀ քաղաքացի համարող ստահակներ, որոնք բացահայտ քարոզում են մեր հազարավոր զավակներին սպանած, մեր հայրենիքի մի մասը բռնազավթած, զինվորներ գերեվարած թշնամու թեզերը»։
Դիմելով քաղաքացիներին, Արթուր Վանեցյանը նշեց, որ 14 օրվա ընթացքում լինելու է կեղծիքի, սին խոստումների, մեծամտության գարշելի շքահանդես։ Որպես ԱԱԾ գեներալ՝ խոստովանեց՝ նրանցից շատերի ուղն ու ծուծը գիտի, գիտի նրանց բարոյական՝ ավելի ճիշտ անբարոյական նկարագիրը։
Վանեցյանը նշեց նաև պատճառները, թե ինչու է պետք քվերակության օրը ընտրել իրենց դաշինքը, հորդորեց վստահել, որովհետև ուժեղ են, արդարամիտ և խոհեմ։ Կոչ արեց վստահել, եթե ցանկություն կա ազատել մեր երկիրը չարի լծից և վերականգնել արդարությունն ու արժանապատվությունը։
«Վստահեք մեզ, եթե հոգնել եք նախկին, ներկա, սև-սպիտակ, աջլիկ-ձախլիկ և հազար ու մի անհեթեթ ու կործանարար բաժանումներից, որովհետև մեր դաշինքը ստեղծվել է 2018-ին՝ չգնահատված, իսկ հիմա՝ հանրային կիզակետ Սերժ Սարգսյանի և սրանց կեղծավորությունը ու անհայրենիքությունը մի քիչ ուշացումով, բայց այնուամենայնիվ բացահայտած ձեր խոնար ծառայի միասնությամբ։ Վստահեք մեզ, եթե կարծում եք, որ երկիրը կարող է փրկել գիտակ ու հմուտ, թարմ ու էներգիայով լեցուն մարդիկ։ Վստահեք մեզ, եթե չեք ուզում ձեր թոռները հարցնեն՝ «պապ, ո՞նց եղավ, որ էսպես եղավ», այլ հպարտանան ձեզանով»։
Վանեցյանը հիշեցրեց, որ օրեր առաջ Արցախում էր, ծանր ու հուզական զրույցներ ու այցելություններ է ունեցել։ Շուշիի կողքով անցնող ճանապարհը նկարագրեց որպես վշտի ճանապարհ ու հարց ուղղեց Նիկոլ փաշինյանին.
«Դու նամուս ունե՞ս, դու թասիբ ունե՞ս, դու պատիվ ունե՞ս։ Դու, որ հայրենի հողի համար իր կյանքը զոհած հերոսներին զրկել ես անգամ հայրենի հողում հավերժ ննջելու հնարավորությունից, կործանել ես մի ամբողջսերունդ ու երազանք»։
Վանեցյանը եզրափակելով նշեց, որ հունիսի 20-ը նոր փորձություն է իրենց թիմի համար, դրանք սովորական ընտրություևններ չեն, բայց համոզված է, որ միասին ու արժանապատվորեն հաղթահարելու են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից