ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որքան անկախ եղել եմ, աշխատելու եմ նույն ձևով՝ անկախ վարույթի ելքից. Դատավոր Վարդան Գրիգորյան 06/07/2021 20:26 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի միջնորդության քննությունն այսօր հետաձգվեց՝ ԲԴԽ նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացի կողմերից ԲԴԽ նիստին ներկա էին նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Հարությունյանը, Հարություն Մանուկյանը, Արման Հովհաննիսյանը, Վահե Միսակյանը և փաստաբանական համայնքի ներկայացուցիչները, որոնք ԲԴԽ-ում էին՝ ի աջակցություն դատավոր Գրիգորյանի։
Նիստի մեկնարկին Ռուստամ Բադասյանի ներկայացուցիչ Դավիթ Գալստյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ նշելով, որ այսօր ԲԴԽ֊ն որոշում է կայացրել՝ դատավոր Լուսինե Աբգարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ, ուստի՝ անհրաժեշտ է ծանոթանալ նյութերին։ Դատավոր Վարդան Գրիգորյանը չառարկեց նշելով, որ, եթե ԲԴԽ֊ն գտնում է, որ ԲԴԽ մեկ այլ որոշումը կարող է ազդեցություն ունենալ ԲԴԽ մեկ այլ որոշման համար, ապա թողնում է խորհրդի նախաձեռնությանը։
ԲԴԽ֊ն որոշեց հետաձգել նիստը՝ մինչև հունիսի 21, ժամը՝ 15։30֊ին։
Նշենք, որ դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ վարույթը հարուցվել է իր կողմից կայացված դատական ակտի կապակցությամբ, սակայն, հաշվի առնելով, որ քրեական գործը դեռևս նախաքննության փուլում է, այս պահին մանրամասներ դեռևս հայտնի չեն, միայն հայտնի է, որ խոսքը վերաբերում է անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությանը, որը դատավորը մերժել է՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
ԲԴԽ նիստի ավարտից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը լրագրողների հետ հայտնեց, որ քննարկել է միջնորդությունը, գտել է, որ ներկայացված նյութերի ծավալը բավարար չէ արձանագրելու, որ առկա է հիմնավոր կասկած, որ տվյալ անձն առնչություն ունի մեղսագրվող արարքի հետ։
Դատավորի կողմից կայացված որոշումը բողոքարկվել է և բեկանվել է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից, մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ներկայացված նյութերը բավարար էին հիմնավոր կասկածն արձանագրելու համար, բեկանվել, ուղարկվել է Առաջին ատյանի դատարան, որը կրկին մերժել է կալանավորման միջնորդությունը՝ հիմքերի տեսանկյունից, իսկ Վերաքննիչ դատարանը բեկանել է նաև այդ որոշումը՝ կալանավորելով անձին, սակայն նման որոշում կայացվել է դատավոր Գրիգորյանի նկատմամբ հարուցված վարույթից հետո։
Հարցին՝ արդյոք սա համարում է միջամտություն՝ որպես դատավորի գործունեությանը և անկախությանը, Դատավոր Գրիգորյանն արձագանքեց՝ նշելով, որ որպես դատավորի գործունեությանը միջամտություն համարում է, բայց անկախությանը վերապահումով, որովհետև որքան անկախ եղել է, աշխատելու է նույն ձևով՝ անկախ վարույթի ելքից և նման վարույթներ շատ կլինեն, թե ոչ։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի կողմից 2021թ մայիսի 4-ին միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից