ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձեր երեխաներին սպանել է տվել Նիկոլ Փաշինյանը, գնացեք Նիկոլ Փաշինյանի մոտ. Աթանեսյան 06/05/2021 14:51 | ԼՐԱՀՈՍ
Ձեր երեխաներին սպանել է տվել Նիկոլ Փաշինյանը, գնացեք Նիկոլ Փաշինյանի մոտ, իսկ եթե դատավոր Ալեքսանդր Ազարյանը որևէ մեկի խափանման միջոց կալանավորումը փոխել է, վստահ եմ, որ դրա հիմքերը եղել են և դա եղել է ճիշտ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ երեկ երեկոյան անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատներից մի քանիսը գնացել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հայրական տուն, որտեղ այդ պահին եղել է մայրը։ Քաղաքացիները որոշել են գտնել նաև դատավորի փաստացի բնակության հասցեն, իսկ չգտնելու դեպքում որոշել են գնալ դատարան։ Վերջիններս «դժգոհ» են, որ պատերազմի ընթացքում հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու գործով մեղադրյալ Իշխան Վահանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից։ Նկատենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը Վահանյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշում է կայացրել երկու ամիս առաջ, ինչից հետո նախաքննական մարմինը որեւէ խափանման միջոց չի ընտրել, ուստի՝ այս պարագայում հասկանալի չէ, թե ինչու է թիրախավորվում դատավոր Ալեքսանդր Ազարյանը։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդգծեց, որ այն, որ տեղի ունեցողը չի տեղավորվում օրենքի և բարոյականության դաշտում, միանշանակ է։
«Ո՞վ է իրենցից կարդացել Ազարյանի կայացրած որոշումը, կարդացե՞լ են, հասկացե՞լ են, թե ինչու է օրինակ այդ անձին կալանքից ազատել։
Համոզված եմ, որ ոչ։ Հետևաբար՝ այստեղ ինչ-որ արդար զայրույթ, արդար մղում չեմ տեսնում, չի էլ կարող լինել։ Ձեր երեխաներին սպանել է տվել Նիկոլ Փաշինյանը, ինչու՞ իր տուն չեք գնում»,- նշեց փաստաբանը։
Արձանագրենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը համարվում է լավագույն դատավորներից մեկը։ Նա երեք տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր։ Չնայած այդ հանգամանքին՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ ճնշումներ են եղել 2018թ սկսված, երբ 2018թ օգոստոսին կայացրած դատական ակտով դատավորն արձանագրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել և վերացրել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը։
Ճնշումների երկրորդ ալիքը սկսվեց, երբ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։ Այդ որոշումներից հետո դատավորի նկատմամբ աննախադեպ ճնշումներ են եղել՝ սկսած պաշտոնատար անձանց կողմից հրապարակային թիրախավորումներից, մինչև անգամ կասկածի տակ դրվեց դատավորի գիտական գործունեությունը։ Բացի դա՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել, որի վերաբերյալ միջնորդությունը ԲԴԽ-ն մերժել էր, իսկ արդեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցումից և Գագիկ Ջհանգիրյանի՝ պաշտոնակատար նշանակումից հետո կրկին կարգապահական վարույթ հարուցվեց դատավոր Ազարյանի, ինչպես նաեւ բարձր վարկանիշ ունեցող այլ դատավորների նկատմամբ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից