ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գարեգին Երկրորդն այցելել է Գանձասարի վանք 06/05/2021 20:17 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ուղեկցությամբ հոգևոր դասի այցելել է Գանձասարի վանք։
Վանքի առջև Հայոց Հովվապետին դիմավորեցին վանահայր Տ․ Սահակ վարդապետ Շաքարյանը, զինվորականներ և հարակից համայնքների բնակիչներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Հրաշափառի» արարողությամբ եկեղեցականաց թափորը Նորին Սրբությանն առաջնորդել է Ս․ Հովհաննես Մկրտչի մասունքներն ամփոփող պատմական տաճար, ուր, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք։
Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսության հայցով ներկա բարեպաշտ ժողովուրդը Հայոց Հայրապետի հետ միասին աղոթել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների խաղաղության և արցախահայության ու համայն մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ ու համերաշխ կյանքի համար։
Արարողության ավարտին Վեհափառն իր պատգամն է բերել ներկաներին՝ ամենքին փոխանցելով օրհնությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ողջույններն ու բարի մաղթանքները աշխարհասփյուռ մեր ժողովրդի։
«Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մարդկության փրկության համար մատնվեց չարչարանքների, նեղությունների ու մահվան։ Արցախյան գոյամարտերում մեր զավակները Քրիստոսանմանությամբ նահատակվեցին՝ վասն հայրենյաց ընծայաբերելով իրենց կյանքը։ Մենք անցանք պատերազմի բովով, նեղությունների միջով։ Բայց Փրկիչ մեր Տերը մեզ պարգևել է հարության շնորհը, որով պատմության բոլոր արհավիրքներից հառնել է մեր ժողովուրդը և վերընձյուղել իր նոր կյանքը։ Մենք հավատում ենք, որ Տերը փորձությունների մեջ մեզ հետ է, և չարի հարվածները չեն կարողանալու խորտակել մեր հույսն ու կամքը, ապրելու ու հարատևելու մեր զորությունը, մեր պետականությունը՝ կերտված մեր ժողովրդի զավակների կյանքի թանկ գնով։
Սիրելի արցախցի զավակներ Մեր, քաջալեր ենք ձեզանով, որ հակառակ ամեն դժվարության ու նեղության՝ ամուր կանգնած եք հարազատ հողին և անսասան հավատով ու հույսով կերտում եք ձեր նոր կյանքը։ Պողոս առաքյալն ասում է, որ տկարության մեջ ավելանում է երկնային շնորհը հարվածներին դիմակայելու, փորձությունները հաղթահարելու (հմմտ. Բ. Կորնթ. 12.9, 10)։ Այս փորձությունը ևս, հավատում ենք, հաղթահարելու ենք համազգային միասնականությամբ ու համատեղ ջանքերով։ Անարդարությունները, մեր ազգի դեմ ցեղասպան նոր գործողությունները, մեր սրբությունների, վանքերի ու եկեղեցիների հանդեպ ոտնձգություններն ու ավերումները մենք աներեր կամքով ու միաբանությամբ պիտի վերածենք ազգային վերազարթոնքի ու հզորության՝ ապահովելով Արցախի անկասելի առաջընթացը», - ասել է Վեհափառ Հայրապետը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել է նաև Հայոց Եկեղեցու կողմից Արցախին ու ժողովրդին ցուցաբերվող մշտական զորակցության, վերջին պատերազմի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և տարբեր թեմերից հոգևորականների և գնդերեցների կարևոր առաքելության մասին՝ նշելով նաև, որ այսօր դժվարին պայմաններում Արցախի թեմը շարունակում է իր հոգևոր խնամքը ծանր ժամանակներ ու մարտահրավերներ դիմագրավող արցախահայությանը։
Խոսքն ուղղելով Արցախի հավատավոր ժողովրդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամել է տոկուն մնալ, ամուր պահել հավատքը, կապված լինել հողին ու ջրին՝ նոր կյանք բխեցնելու հայրենի երկրում, այն շենացնելու և իրենց գործերով հզոր ու բարօր դարձնելու։
«Ամուր պահեցեք ձեզանում գիտակցությունն ու հիշողությունը, որ առ Աստված ապավինությամբ մենք հառնել ենք մեր պատմության գողգոթաներից և այս պատերազմի պատուհասներից էլ պիտի վեր բարձրանանք դեպի մեր կյանքի լուսավոր նոր հորիզոնները։ Այս է պատգամը մեր նահատակ հերոսների, ովքեր իրենց կյանքը տվեցին՝ ի սեր հայրենիքի ու ազգի», - շեշտել է Նորին Սրբությունը՝ աղոթելով, որ Բարձրյալ Տերն իր օրհնությունն ու Սուրբ Աջի պահպանությունը միշտ հովանի դարձնի ազգային ու հայրենական մեր կյանքին և պարգևի հոգու ամրություն ու զորություն դիմակայելու մեր առջև հառնած մարտահրավերները։
Վեհափառ Հայրապետը մաղթել է, որ Աստծո խնամքի մեջ արգասավորվի ազգային միաբանությունը հայրենիքում ու սփյուռքում՝ միասնական ջանքեր բերելու մեր կյանքի նորոգման, մեր իրավունքների պաշտպանության առաքելության մեջ։
Վերջում Գանձասարի վանքի բակում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել այս առիթով վանք այցելած ամեն հայորդուն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից