Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Այնպես է քանդել երկիրը, որ ապագայի լինել-չլինելու հարցում պետք է համոզել հանրությանը․ «Փաստ» 06/05/2021   10:36  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրությունները վճռորոշ նշանակություն են ունենալու երկրի ապագայի համար։ Եվ ընտրական գործընթացի իրողությունն ինքնին վկայում է այն մասին, որ իշխանությունները ևս ստիպված են ընդունել, որ իրենք ձախողել են երկրի կառավարումը։ Նախ` հաշվի առնենք, որ եթե Փաշինյանը հնարավորություն ունենար իր իշխանությունը երկարաձգել, ապա առանց երկար-բարակ մտածելու կհրաժարվեր ընտրությունների գաղափարից։ Պատահական չէ, որ դեռ այս տարվա սկզբին իշխող շրջանակներում հենց այդպիսի տրամադրություններ էին տիրում, իսկ Փաշինյանն իր հայտարարություններում ակնարկում էր, որ կկարողանա վերականգնել իր կորցրած վարկանիշը։

Այսինքն, իշխանությունների մեջ տիրապետող էր այն մտայնությունը, թե ժամանակն իրենց օգտին է աշխատում։ Թերևս Փաշինյանը հույսեր էր տածում, թե իրեն հաջողվելու է մոռացնել կապիտուլ յացիան, հազարավոր զոհերը, ահռելի տարածքային կորուստները, հընթացս ձև տալ, թե իրականություն է դարձնում անցած տարվա նոյեմբերին իր կողմից հրապարակված վեցամսյա ճանապարհային քարտեզի կետերը, իսկ հունիսին արդեն հիմնավորել, թե իբր իրենք ի վիճակի են երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից, և արտահերթ ընտրությունների կարիք չկա։ Հենց այս տրամաբանությունից էր բխում, որ այս տարվա փետրվարին «Իմ քայլի» ներկայացուցիչները, հանդիպելով Փաշինյանին, արձանագրել էին, թե իբր «հասարակության շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»։ Բայց շատ չանցած՝ մարտի կեսերին, իրավիճակը անսպասելիորեն փոխվեց, և հանկարծ Փաշինյանը ոչ միայն կողմ արտահայտվեց արտահերթ ընտրությունների անցկացմանը, այլև միանգամից կոնկրետ օր հրապարակեց։

Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ իշխանությունները կտրուկ շրջադարձ կատարեցին իրենց մոտեցումներում։ Խնդիրն այն է, որ Փաշինյանն էլ գիտակցեց, որ հանրությանն այդ աստիճան խաբել չի լինի (նույնիսկ իր դեպքում), իսկ ճանապարհային քարտեզում իր կողմից նշված կետերից և ոչ մեկն ի վիճակի չէ իրականություն դարձնել։ Մյուս կողմից՝ ակնհայտ էր ընդդիմության հուժկու ճնշումը: Բայց ճանապարհային քարտեզը՝ դեռ մի կողմ. Փաշինյանը չի կատարել հանրությանը հրապարակայնորեն խոստացած իր հիմնական խոստումներից և ոչ մեկը։ Եկեք հիշենք, թե 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքի ժամանակ իր ունեցած ելույթում ինչպիսի հավակնոտ խոստումներ էր հնչեցնում Փաշինյանը։

Նա հայտարարում էր, թե մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը հասցնելու են 5 մլն-ի, սակայն այսօր երկրի բնակչության թիվը նվազում է, մանավանդ պատերազմից հետո հուսահատության ճիրաններում հայտնված բազմաթիվ քաղաքացիներ բռնել են արտագաղթի ճանապարհը։ Իսկ տնտեսության մասով Փաշինյանը նշում էր, որ մինչև 2050 թվականը Հայաստանը արդյունաբերական երկիր են դարձնելու, երկրի ՀՆԱ-ն 15-ապատկելու են, 1 միլիոն 500 հազար աշխատատեղ են ստեղծելու, միջին աշխատավարձը 7-ապատկելու են, սակայն մենք այսօր գործ ունենք ճգնաժամի հորձանուտում գտնվող դեպրեսիվ տնտեսական վիճակի հետ։ Հիմա արդեն տարօրինակ է հնչում, բայց Փաշինյանը իր նույն ելույթում հայտարարում էր, թե մինչև 2050 թվականը բանակի մարտունակության ցուցանիշով տեղ ենք զբաղեցնելու աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում։ Այնինչ իշխանությունները այս երեք տարվա ընթացքում բանակում բարեփոխումներ իրականացնելու անվան տակ իրենց հախուռն ու հակասական քայլերով թուլացրեցին, ավելին՝ կոտրեցին բանակի ողնաշարը՝ պրոֆեսիոնալիզմի փոխարեն առաջին տեղում դնելով լոյալությունը, իսկ բովանդակության փոխարեն՝ փիառը։

Արդյունքում մենք ոչ միայն խայտառակ պարտություն կրեցինք, այլև հակառակորդը ներխուժել է մեր տարածք և հրաժարվում է հեռանալ, իսկ Հայաստանն ի վիճակի չէ արժանի հակահարված տալ թշնամուն։ Իհարկե, կարելի է ասել, որ մարդը խոսել է 2050 թվականի մասին, իսկ մինչ այդ 29 տարի կա: Միանգամայն իրավացի եք: Դեռ այն ժամանակ բոլոր գիտակից մարդիկ նշում էին, որ Փաշինյանը փիառային հերթական փուչիկն է փչում, քանզի, ինչպես ժողովուրդն է նշում, մինչև 2050 թվականը «ով սաղ, ով մեռած»: Այդուամենայնիվ, հարկավոր է արձանագրել, որ անցած ժամանակաշրջանում ոչ միայն առաջին քայլեր չեն արվել այդ ուղղությամբ, այլև Փաշինյանն ու իր խմբակը ամեն ինչ արել են լրիվ հակառակ ուղղությամբ: Ինչ վերաբերում է Արցախի մասով Փաշինյանի խոստումներին, ապա դրանք լրիվ պատուհաս դարձան մեր ժողովրդի գլխին։ Նա խրոխտ կերպով հավաստիացնում էր, թե «Արցախը Հայաստան է ու վերջ», ու հենց նաև դրանով պատերազմ հրահրեց ու մեր երկիրն ու ժողովրդին տարավ ծանրագույն պարտության։ Այսօր արդեն Հայաստանը ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավոր չէ, այլև բացառապես Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ» ու ջանքերով նույնիսկ իր անվտանգության երաշխավոր չէ: Փաշինյանի ամենաառանցքային խոստումներից մեկն էլ վերաբերում էր նրան, որ Արցախին բանակցային սեղան է վերադարձնելու։

Դեռ ավելին, 2020 թվականի փետրվարին նա առաջ քաշեց 6 կետից բաղկացած, այսպես կոչված, «Մյունխենյան սկզբունքները», որում ընդգծում էր, թե Արցախը բանակցային կողմ է, ԼՂ հարցը չունի ռազմական լուծում և հիմնախնդրի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար։ Բայց պատերազմի արդյունքում իր այս հայտարարությունից մնաց միայն այն, որ ունենք Արցախի հարցով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, որն ընդունելի է միայն Ադրբեջանի համար։ Փաստորեն, Փաշինյանի բոլոր խոստումներն ու ծրագրերը մնացել են օդում կախված, իսկ առկա իրավիճակը բարելավելու փոխարեն ավելի է վատթարացել։ Հիշենք, թե ինչպիսի արդյունքներով Փաշինյանը ստանձնեց իշխանությունը, և ինչ ունենք հիմա։ Մի խոսքով, այդ մարդուն «հանճարեղաբար» հաջողվեց 30 տարվա ստեղծածը երեք տարում ոչնչացնել:

Ու այսքանից հետո էլ Փաշինյանը դեռ համարձակվում է մտնել նախընտրական քարոզարշավի գործընթացի մեջ ու «ապագա կա» կարգախոսի ներքո խոստումներ շռայլել։ Մի՞թե Փաշինյանը մտածում է, թե պոպուլիզմի միջոցով կարող է այս անգամ ևս հիմարեցնել հանրությանը։ Իսկ իրականությունն այն է, որ մեր հանրության գերակշիռ մեծամասնությունը, այսինքն՝ ուղեղ ունեցողները, վստահ են, որ Հայաստանն ու Արցախն իրոք ապագա ունեն, բայց միայն ոչ Նիկոլ Փաշինյանի ու նիկոլիզմի հետ։ Սակայն ոչ պակաս բնութագրական է, որ ապագայի գոյությունն ինքնին կասկածի տակ է դնում հենց գործող իշխանությունը: Նախկինում երբեք հարց չի առաջացել՝ ապագա կա՞, թե՞ ոչ: Հիմա Նիկոլն այնպես է քանդել երկիրը, որ ապագայի լինել-չլինելու հարցում պետք է համոզի հանրությանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 05․06.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:23 05/06/2021  |  ՄամուլՈ՞ր ուժի հետ է բանակցում Փաշինյանը. նախընտրական ցուցակը կազմելիս նա իրեն տարօրինակ է պահել. «Ժողովուրդ»
10:08 05/06/2021  |  ԼՐԱՀՈՍԼսի’ Նիկոլ, պարկեշտության սահմանները մի’ անցիր. ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյան. armlur.am
10:02 05/06/2021  |  ՄամուլՄեղրիում գաղտնի հանդիպում է կայացել. «Հրապարակ»
09:54 05/06/2021  |  ՄամուլԽեթ-խեթ են նայում՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնալու համար. «Փաստ»
21:04 04/06/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հայտարարել է, թե պատերազմն սկսվելուց հետո է իմացել, որ Հայաստանի բանակում զրահաբաճկոնի և սաղավարտի խնդիր կա
20:45 04/06/2021  |  ԼՐԱՀՈՍԶՈւ Գլխավոր շտաբի պետն ասում էր՝ ստորագրի էդ թուղթն էդ վիճակում, ես ասել եմ ձեռքերս կկտրեմ՝ չեմ ստորագրի.Նիկոլ Փաշինյան
17:01 04/06/2021  |  ԼՐԱՀՈՍԿհայտարարվի պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին. Փաշինյանը հայտարարեց, որ գիտի ադրբեջանցիների հետախուզության հետ համագործակցած կամավորականի անունը
16:51 04/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.20212018-ին անատոմիկում 20 սառնարանային տեղ է եղել ՝ այն էլ բարոյապես մաշված վիճակում. 10 անգամ էդ հզորությունները ավելացրել ենք. Փաշինյան
16:26 04/06/2021  |  ԼՐԱՀՈՍԳյուղատնտեսույթունը պետք է տեխնոլոգիական դառնա. աշխատուժը, որ կազատվի հողի աշխատանքից, պետք է այլ մասնագիտություն ձեռք բերի՝ օրինակ՝ IT ոլորտում. Փաշինյանը Արարատում է
10:56 04/06/2021  |  ՄամուլՖրանսիա եք գնում, թող Ֆրանսիան էլ հարցերը լուծի. «Հրապարակ»

Արխիվ

[]