ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք չէ թիրախավորել դատավորին, պետք է պարզապես գրագետ քննել գործերը. Իշխան Վահանյանի փաստաբանը քրեական գործից մանրամասներ է ներկայացնում 06/05/2021 16:56 | Դատական ռեպորտաժներ
Պատերազմի ընթացքում հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու գործով մեղադրյալ Իշխան Վահանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից հետո Վահանյանի նկատմամբ որևէ խափանման միջոց չի ընտրվել՝ ոչ ստորագրություն, ոչ գրավ։ Արդեն գրեթե երկու ամիս է, ինչ ազատության մեջ է, քննչական մարմնի հետ պարբերաբար հեռախոսային կապի մեջ ենք։ Մենք են պարբերաբար զանգում, հարցնում ենք, որ եթե պետք է գնանք հարցաքննության։ Մարդը երկու ամիս է ազատության մեջ է և որևէ ոչ պատշաճ վարքագիծ ոչ մի անգամ չի դրսևորել, որևէ մեկը չի կարող ասել, որ նա փորձել է խոչընդոտել գործի քննությանը կամ խոչընդոտել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Իշխան Վահանյանի փաստաբան Արման Թամրազյանը։
«Քննչական մարմինն էլ իր գործողությամբ, այսինքն՝ խափանման միջոց երկու ամիս չընտրելով, համոզված է, որ այս մարդը ոչ պատշաճ վարքագիծ չի դրսևորելու, հակառակ պարագայում խափանման միջոց կընտրեին»,- նշեց Թամրազյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պատերազմի ընթացքում հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու գործով մեղադրյալ Իշխան Վահանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխվել է ապրիլին։
Փաստաբան Արման Թամրազյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ կալանավորման հիմքերից Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել միայն խոչընդոտման ռիսկը։ Ինչ վերաբերում է թաքնվելու ռիսկի բացակայությանը, ապա փաստաբանը հայտնեց, որ Իշխան Վահանյանը հունվարի 25-ին հարցաքննվել է վկայի կարգավիճակով՝ կասկածանքի շուրջ, որին ներկայացել է, հաջորդ հարցաքննությունը տեղի է ունեցել ամիսներ անց՝ մարտին, կրկին նույն կարգավիճակով, ինչից հետո մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Վահանյանն ինքնակամ ներկայացել է վարույթ իրականացնող մարմին, հարցաքննվել, հետևաբար՝ բացակայում է թաքնվելու ռիսկը, սակայն, փաստաբանի դիտարկմամբ, այդ նույն հանգամանքը հաշվի չի առնվել խոչընդոտելու ռիսկի գնահատման պարագայում, վարույթ իրականացնող մարմնի կողմից խոչընդոտման ռիսկի վերաբերյալ ոչ մի փաստարկ չի ներկայացվել, դատարանն էլ ոչ մի հիմնավորում չի նշել եւ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել։
«Խոչընդոտման ռիսկի հետ կապված փաստական տվյալն այն էր, որ գումարտակը նորակոչիկների գումարտակ էր և Իշխան Վահանյանը հրամանատար էր նշանակվել հենց պատերազմական գործողությունների ժամանակ, զինծառայողների մեծ մասին չի ճանաչում, շփում չունի։ Վերաքննիչ դատարանն էլ հաշվի է առել, որ նախկինում երկու անգամ կասկածի շուրջ հարցաքննվել է կալանավորվելուց շուրջ մեկ ամիս առաջ և այդ ընթացքում եղել է ազատության մեջ, որևէ կերպ չի խոչընդոտել, որևէ գործողություն չի կատարել։ Իրականում որևէ խոչընդոտման ռիսկ չկա»,- նշեց փաստաբանը։
Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ, որը վարույթ ընդունելու վերաբերյալ դեռևս փաստաբանը տեղեկություն չունի։
Ինչ վերաբերում է անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատների կողմից Իշխան Վահանյանի խափանման միջոցը փոխելու որոշում կայացրած դատավորին թիրախավորելուն, փաստաբանը նշեց, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ թիրախավորումն ուղղորդված է։
«Համոզված եմ՝ այս աղմուկն ուղղորդված է դատավոր Ազարյանի դեմ։ Երկու ամիս առաջ է դատավոր Ազարյանն այդ խափանման միջոցը փոփոխել, չգիտես ինչու երկու ամիս անց նման աղմուկ է բարձրացվել։ Դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացրած դատական ակտը շատ հիմնավոր է, Ազարյանին որպես դատավոր ես չէ, որ պետք է ներկայացնեմ։ Ամբողջ փաստաբանական համայնքը գիտի, որ նա բառիս բուն իմաստով արդարադատություն իրականացնող դատավոր է։ Նման դատավորներ Հայաստանում, ցավոք սրտի, սակավաթիվ են»,- նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ դատավորի դեմ իրականացվող արշավն ուղղորդված է, չգիտի, թե ինչու է ուղղորդված և արդյոք ընտրությունների շեմին քաղաքական դիվիդենտներ հավաքելու միտում ունի, թե ոչ։
Փաստաբանի խոսքով՝ Իշխան Վահանյանին պարզապես դարձրել են քավության նոխազ, մասնավորապես, նրան մեղադրանք են առաջադրել, թե նրա վախկոտության և անգործության պատճառով զինվորներ են զոհվել և գերեվարվել, սակայն դատարան ներկայացված ցուցմունքներում նշվում է, որ այդ գումարտակը Ջաբրայիլի դիրքերից փախել է և հրաժարվել է գնալ մարտական ծառայության։
«Այդ պայմաններում գումարտակի բարոյահոգեբանական վիճակը շատ ցածր է եղել, որովհետև բոլորը նորակոչիկ երեխեք են եղել՝ երկու ամսվա ծառայող, այդ երեխեքին տարել են սարի վրա, ասել՝ սարը պետք է պահեք և այդ սարի վրա ոչ մի հենակետ, ոչ մի խրամատ, ոչ մի համապատասխան տեղ չի եղել։ Այդ երեխեքը մտածել են, որ հակառակորդն իրենց դիմացն է, բայց հակառակորդն արդեն գրավել էր Հադրութը և հայտնվել իրենց թիկունքում։ Դրա մեղավորը Իշխան Վահանյանը չէ, դրա մեղավորը բանակի բարձր սպայակազմն է՝ շտաբի պետը, ՊԲ հրամանատարը կամ նրա տեղակալները, ինչու չէ նաև՝ գերագույն գլխավոր հրամանատարները։ Երբ զորքը՝ նորակոչիկները սարի վրա դիրք են պահում, հայտնվել են շրջափակման մեջ, բայց չգիտեն այդ մասին։ Հիմա դա պատճառ չէ, որ այդ զորակոչիկները զոհվել ու գերեվարվել են, բայց որ Իշխան Վահանյանը վիրավորվել է և մարտադաշտը լքել է, դա պատճառ է, որ նրանք զոհվել ու գերեվարվել են։ Իհարկե՝ ոչ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ սա ուղղակի շոու է, որ իրական մեղավորներից սլաքներն ուղղեն։ Թամրազյանի խոսքով՝ զորամասի հրամանատարը ցուցմունք է տվել այն մասին, որ Իշխան Վահանյանին ասել է զորքը վերցնել և ապահով տեղում թաքնվել, ինքը կասի, թե ինչ ճանապարհով դուրս գալ, բայց որևէ մեկը չի հարցնում զորամասի հրամանատարին՝ որն էր այդ ապահով տեղը։
«Բոլորը ցուցմունք են տալիս, որ չորս կողմից թուրքերը գալիս էին, չորս կողմից խփում էին, մտնում էին՝ անտառ խփում էին, վերևից խփում էին, շրջափակման մեջ էին, որտե՞ղ էր նա զորքը թաքցնելու »,- նշեց Թամրազյանը՝ հավելելով, թե որտեղից Վահանյանը պետք է գտներ ապահով տեղը, որը գոյություն չուներ, այդտեղ զորքին թաքցներ և հրամանատարի հետագա ցուցումներով զորքին հաներ։
Իշխան Վահանյանի խափանման միջոցի փոփոխությունից հետո նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել, փաստաբանը դեռևս ամիսներ առաջ միջնորդել էր, որ Վահանյանի դեմ ցուցմունք տված զինվորների հետ առերեսում լինի, սակայն առ այսօր որևէ գործողություն չի կատարվել։
«Հիմա դատավոր Ալեքսանդր Ազարյանին են թիրախավորում։ Պետք չէ թիրախավորել ոչ մեկին, պետք է պարզապես գրագետ քննել գործերը և քավության նոխազներ չփնտրել, մարդկանց չզոհաբերել՝ հանուն այլ մարդկանց փրկության»,-ընդգծեց Թամրազյանը։
Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս պահին այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից